November 7, 2024

Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)

Երեկ ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղար Գեղամ Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

Չնայած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմերին ռազմական օժանդակություն ցույց տալուց ձեռնպահ մնալու ՄԱԿ-ի եւ ԵԱՀԽ-ի կոչերին, այնուամենայնիվ, փաստեր են արձանագրվում Ադրբեջանին այլ երկրներից, մասնավորապես Թուրքիայից զենք տալու մասին։ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են դրա իրեղեն ապացույցները ներկայացնել միջազգային ատյաններին։

Այս առնչությամբ ԼՂՀ իշխանությունների անհանգստությունն է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Թուրքիային թույլատրել է իր տարածքով ապրանքներ տեղափոխել նախկին ԽՍՀՄ հանրապետություններ։

Մենք Իրանի իշխանություններին կոչ ենք անում, նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքը, ուշադրությամբ հետեւել իր տարածքով անցնող թուրքական բեռների ստուգմանը։

Հուսով ենք նաեւ, որ միջազգային հեղինակավոր ատյանները, և առաջին հերթին ՄԱԿ-ը ու ԵԱՀԽ–ն վերջապես սկզբունքային գնահատական կտան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի աչառու եւ ապակայունացնող դերին։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives