July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Եվրոպական խորհրդի նախագահ Անդերս Բյորկի նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Անդերս Բյորկի նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315)

Ինչպես արդեն հաղորդվել է, նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը դիմել էր Եվրոպական խորհրդի նախագահ Ա. Բյորկին և այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Կատրին Լալյումիերին՝ միջազգային այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության խնդրանքով։ Ստորև հրապարակում ենք պարոն Անդերս ԲՅՈՐԿԻ պատասխան նամակը։

Պարոն նախագահ։

Պատիվ ունեմ հավաստելու, որ ստացել ենք 1991 թ. հոկտեմբերի 9-ի Ձեր նամակը: Եվրախորհրդարանի պառլամենտական ասամբլեան ջերմորեն սատարում է Ձեր խորհրդարանի ջանքերը՝ Հայաստանը դարձնելու իրավական պետության՝ հիմնված պառլամենտական դեմոկրատիայի, մարդու իրավունքների հարգման և հիմնարար ազատությունների վրա։

Նկատի ունենալով միջպառլամենտական կապերի հաստատումը, իմ ցուցումով պարոն Հ. Քլեբսը կապ է հաստատել Ձեր խորհրդական, պարոն Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրախորհրդարանի միջև միջկառավարական համագործակցությանը, ես տեղեկություն ունեմ, որ գլխավոր քարտուղար տիկին Կ. Լալյումիերը կարձագանքի մեր կազմակերպությանը հղած Ձեր հաջորդ դիմումներին։

Թույլ տվեք, առիթից օգտվելով, շնորհավորել Ձեզ՝ նախագահական ընտրություններում տարած փայլուն հաղթանակի համար և մաղթել ամենայն հաջողություն Ձեր կարևոր գործում։ Պարոն նախագահ, ընդունեք խնդրեմ, իմ մեծագույն հարգանքի հավաստիքը։

Անդերս Բյորկ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives