July 27, 2024

Դավադրությունների կարուսել

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519)

Վերադառնալով Մոսկվայից՝ Վրաստանի պաշտպանության նախարար Գ.Կարկարաշվիլին հայտարարել է, թե իր համար պարզ է, որ Վրաստանում պատրաստվում է Ռուսաստանի հետադեմ ուժերի դավադրություն, որին մասնակից են Ե.Լիգաչովի եւ Ա.Մակաշովի նման մարդիկ։ Ըստ նրա, այդ դավադրությունն ուղղված է ոչ միայն Վրաստանի, այլեւ Ռուսաստանի դեմ։

Գամսախուրդիայի կողմնակիցները, որոնք գործում են նրանց հետ համատեղ, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի պայմանագիր չկնքվի Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ։ «Վրաստանում սցենարը զարգանում է Ադրբեջանի նմանությամբ, այն տարբերությամբ միայն, որ այնտեղ իշխանության եկան ուժեր, որոնք ձգտում են երկրում ժողովրդավարություն հաստատել, իսկ Վրաստանում փորձում են վերադառնալ ռեւանշիստական, հակաժողովոդավարական ուժերը»,– հայտարարել է Գ.Կարկարաշվիլին։

«Նոյյան տապան»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives