July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Այազ Մութալիբովը պաշտպանում է միութենական պայմանագիրը

Այազ Մութալիբովը պաշտպանում է միութենական պայմանագիրը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Ազգ, 13 մարտի, 1991թ., թիվ 8

Ադրբեջանի պրեզիդենտ և հանրապետության կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Այազ Մութալիբովը հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել ադրբեջանական ինքնիշխան հանրապետությունը նոր Միության սահմաններում։ Նա իր այս տեսակետը արտահայտեց Ադրբեջանի Գերագույն խորհրդի նիստում։

Խոսելով կենտրոնի և հանրապետությունների միջև լիազորությունների բաժանման մասին, Ա. Մութալիբովը նշեց, որ իր կարծիքով գտնվել է այդ խնդրի ճիշտ լուծումը, քանի որ սկզբից որոշված է, թե ինչպիսի լիազորություններով են օժտում Միությանը պայմանագրի մասնակիցները, իսկ հետո ինչպիսի լիազորություններ է իրագործում Միությունը հանրապետությունների հետ միասին։

Կարևոր քայլեր են ձեռնարկվել նաև արտաքին գործերի բնագավառում։ Նախատեսում է, որ միութենական հանրապետությունները իրավունք կունենան Միության արտաքին գործերի նախարարության հետ մեկտեղ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ուրիշ երկրների հետ, հիմնել դեսպանատներ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives