November 14, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԱՄՆ-ը դատապարտում է Ադրբեջանի պաշտոնյաների ձերբակալությունները

ԱՄՆ-ը դատապարտում է Ադրբեջանի պաշտոնյաների ձերբակալությունները

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի, 1993թ., 143(747), չորեքշաբթի

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից ստացված հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Մայքլ Մըք Քերին, անդրադառնալով Ադրբեջանի ներկա քաղաքական իրադրությանը, նշել է, որ դեպարտամենտը խորապես անհանգստացած է Ադրբեջանի կառավարության մի քանի նախկին պաշտոնյաների ձերբակալելու մասին այդ երկր խորհրդարանի հուլիսի 16-ին ընդունած որոշումների կապակցությամբ: Համաձայն դրանց, արդեն ձերբակալվել է խորհրդարանի նախկին խոսնակ Իսա Ղամբարը: Այս պաշտոնյաները, ասել է ՄըքՔերին, մեղադրվում են Գյանջայի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանում ճգնաժամային դրություն ստեղծելու մեջ:

Մենք կտրականապես դատապարտում ենք այդ որոշումները, ասել է պետդեպարտամենտի խոսնակը: Նա նաև տեղեկացրել է, որ այդ առիթով ամերիկյան կողմը Ալիևի առջև բարձրացրել է ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման և օրենքների պահպանման հարցերը: Մենք կոչ ենք անել նրան, շարունակել է ՄըքՔերին, չխախտել ժողովրդավարական սկզբունքները և միջազգային նորմերը, միաժամանակ հիշեցրել ենք, որ այդ սկզբունքներին հարազատ մնալը որոշիչ գործոն կհանդիսանա ԱՄՆ-ի ու Ադրբեջանի փոխհարաբերություններում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives