December 6, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «Ադրբեջանական բանակի մնացորդներին կփրկի միայն երրորդ երկրի միջամտությունը»

«Ադրբեջանական բանակի մնացորդներին կփրկի միայն երրորդ երկրի միջամտությունը»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497)

Մոսկվայում լույս տեսնող «Սեգոդնյա» թերթն, իր օգոստոսի 16-ի համարում համանուն խորագրի ներքո անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը։ Ստորև ներկայացնում ենք քաղվածքներ այդ հրապարակումից.

…Վերջին ժամանակներս Հայաստանի նախագահ Լ. Տեր–Պետրոսյանը ակներեւաբար ձգտում է փոխըմբռնման հասնել Բաքվի նոր վարչակազմի հետ եւ ԵԱՀԽ-ի շրջանակներում բանակցությունների միջոցով դուրս գալ ղարաբաղյան պատերազմից։ Սակայն Հայաստանի եւ մանավանդ Ղարաբաղի կառավարող շրջանակներում Մինսկի խմբի խաղաղ կարգավորման ծրագիրը չափազանց շատ սկզբունքային հակառակորդներ ունի, որոնք չէին ուզենա, որ «դիվանագետների գրիչները փչացնեին այն, ինչին այդպիսի դժվարությամբ հասել է ժողովուրդը»։ Չե՞ որ հայ զինվորականներն ըստ էության արդեն շահել են պատերազմը եւ այժմ, թվում է, մնում է միայն ժողովել հաղթանակի պտուղները եւ հակառակորդին ստիպել հաշտություն կնքել։

… Հայկական ուժերը լիովին ի զորու են գրավել Ֆիզուլին, որտեղից մինչեւ Իրանի սահմանը մոտ 20 կիլոմետր բլրավետ տեղանք է, որը ղարաբաղյան հրասայլերը եւ հետեւակի մարտական մեքենաները կարող են անցնել մի քանի ժամում։ Միակ բանը, որն այսօր կարող է փրկել ադրբեջանական բանակի մնացորդներին, դա երրորդ տերության դիվանագիտական կամ ռազմական միջամտությունն է։

Իրադրությունը Ղարաբաղում ավելի ու ավելի է հիշեցնում Սարաեւոյի շուրջ ստեղծված իրավիճակը, ուր սերբական բրիգադները նախ հարձակվում են, հետո սպասում մեծ տերությունների արձագանքին եւ, համոզվելով լուրջ հակազդեցության բացակայության մեջ, էլի ինչ-որ տարածք գրավում։

Նման խաղը վաղ թե ուշ կարող է ավարտվել մեծ տհաճություններով՝ անդրկովկասյան հակամարտությանը Իրանի կամ Թուրքիայի ռազմական միջամտությամբ, ինչից նախագահ Տեր-Պետրոսյանը հավանաբար ամենից ավելի է զգուշանում։ Բայց, երեւում է, մարտի դաշտում ամեն մի նոր հաջողությունից հետո նրա ազդեցությունը Ղարաբաղում գործերի ընդհանուր ընթացքի վրա նվազում է։ Հայերը շատ վաղուց ոչ մի պատերազմ չեն շահել, եւ այն, որ ռազմական հաղթանակները հաճախ պարտություններից ավելի վնասաբեր են, նրանք, ինչպես եւ Բոսնիայի սերբերը, ըստ երեւույթին, չափազանց ուշ են հասկանում։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives