November 27, 2024

Tag Archives: 1992

Ո՞ւր է մեր նախագահը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 12 փետրվարի, 1992թ., թիվ 24 (113) Կարծում եմ, այս հարցը շատերին կհուզի։ Պատասխանողներ էլ կլինեն. Ալմա Աթայում, Մոսկվայում՝ ԱՊՀ-ի հերթական նիստերին կամ Շվեյցարիայում։ Իսկ մնացած օրերին թերեւս Հայաստանում է: Այդ դեպքում ինչո՞ւ անցած չորս ամիսների ընթացքում գոնե մի հանդիպում չի ունեցել (դեկտեմբերի 7-ը բացառենք, երբ նա մեկնել էր Լենինական) իր ավելի քան մեկ միլիոն […]

Մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն…

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 12 փետրվարի, 1992թ., թիվ 24 (113) «Մենք պատրաստ ենք ադրբեջանական կողմի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,– հայտնել է ԼՂՀ Գերագույն խորհողի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ևախագահ Լեւոն Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով վերջերս ադրբեջանական հեռուստատեսությամբ հնչած հանրապետության տարբեր ղեկավարների հաշտվողական անուղղակի հայտարարությունները։ Հանձնաժողովի նախագահի կարծիքով, սակայն, ոչ մի բանակցության մասին խոսք չի կարող լինել, մինչեւ Ադրբեջանը չդադարեցնի պատերազմական […]

Անկախությունը ճանաչելու կոչ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112) Հայաստանի մի շարք քաղաքավան կուսակցություններ, այդ թվում ժողովրդավարական, ընկերվար-ժողովրդավարական, հանրապետական կուսակցությունները, ինչպես նաև Ազգային ինքնորոշում միավորումը փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին, հանրապետության խորհրդարանին և կառավարությանը կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և նրա հետ հաստատել միջպետական հարաբերություններ։ Համատեղ հայտարարության մեջ կուսակցություններն ընդգծել են «Ռուսաստանի եւ […]

Փետրվարի 12-ը «Վերածննդի օր»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112) ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշումով, փետրվարի 12-ը հայտարարվել է «Վերածննդի օր»: Այսուհետեւ հանրապետության բնակչությունը պիտի տոնի այդ օրը որպես խորհրդանիշ 1988 թվականի փետրվարի 12-ին սկսված ազգային ազատագրական շարժման: Չորս տարի առաջ այդ օրը Ղարաբաղի ժողովուրդը իր վճռական Ոչ-ն է ասել Ադրբեջանի լծին:

Հետաձգվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112) Երկուշաբթի, փետրվարի 10-ին պիտի սկսվեր ԼՂՀ Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է Գերագույն խորհրդի քարտուղարությունը, հանրապետությունում իրադրության կտրուկ սրման պատճառով նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով: Փետրվարի 10-ին մայրաքաղաքը ենթարկվել է ուժեղ ռմբակոծության, որի հետեւանքով դժվարացել է Գերագույն խորհրդի պատգամավորների ժամանումը շրջաններից:

Լևոն Ստեփանյան. «Դասալքությունը դավաճանություն է»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364) Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հանրապետության զինկոմ Է նշանակվել գնդապետ Լևոն Ստեփանյանը։ Կադրային զինվորական, տոհմիկ սահմանապահ, ունի բարձրագույն զինվորական կրթություն, ծառայել է Թուրքիայի և Իրանի սահմաններում, Աֆղանստանում։ Անցյալ տարի ընտրվել Է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել Է պաշտպանության և ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Մասնակցել Է Զինապարտության մասին […]

Պետության ստեղծումը դյուրին գործ չէ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364) Օրերս Հայաստանում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը, որը, ինչպես հայտնի է մամուլում եղած հաղորդագրություններից, մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի, խորհրդարանի նախագահի, Գերագույն խորհրդի պատգամավորների և լրագրողների հետ: Ստորև ներկայացնում ենք մեր լրագրողի հարցազրույցը Ա. Մկրտչյանի հետ: – Պարոն […]

ՀՀ կառավարությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364) Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, նյութատեխնիկական ապահովվածության խնդիրների լուծման անհրաժեշտությամբ էր թելադրված հունվարի 28-ին ՀՀ կառավարությունում հրավիրված խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ պետական նախարար, գյուղնախարար Գագիկ Շահբազյանը, փոխնախարարներ Յուրի Ջավադյանը, Վոլոդյա Աբրահամյանը, Արմեն Խաչատրյանը, Իշխան Մարտիրոսյանը, գյուղնախարարության գլխավոր վարչությունների պետեր, միավորումների տնօրեններ, պատասխանատու այլ աշխատողներ։ Բացելով խորհրդակցությունը, նախագահողը՝ […]

Ստեփանակերտում ջուր չկա

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364) Լուսանկար. Արդեն մի քանի ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչների բազմաթիվ հոգսերին ավելացել է նաև ջուր հայթայթելու հոգսը:

Իրադրությունը Վրաստանում մնում է լարված

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364) Վրաստանից ստացվող տեղեկությունների համաձայն, ժամանակավոր կառավարության զորքերը գրավել են Փոթի սևծովյան նավահանգիստը, որը Զվիադ Գամսախուրդիայի հենարաններից մեկն էր: Ըստ լուրերի, գիշերային մարտի ժամանակ զոհվել է 6 մարդ (3 զինվոր և 3 տեղաբնակ), կան մի քանի վիրավորներ: Թղթակիցների կարծիքով, Փոթիի հանձնումը, ըստ երևույթին, վկայում է Վրաստանում իշխանությունը նորից […]
Page 72 of 78« First...405060«7071727374 » ...Last »

Categories

Archives