November 27, 2024

Tag Archives: 1992

Հայաստանը «Վըրլդ բանկի» անդամ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 14 փետրվարի, 1992թ. Արդեն մի քանի օր է, Հայաստանում են գտնվում «ՎԸՐԼԴ ԲԱՆԿ» համաշխարհային բանկի ութ ներկայացուցիչներ։ Բանկի ամբողջական անվանումն է «Վերակառուցման միջազգային բանկ»։ Նրանք եկել են ուսումնասիրելու հանրապետության տնտեսական վիճակը, մեր հանրապետությունում տեղի ունեցած բարեփոխումները եւ հետագայում մասնակից են դառնալու դրանց իրագործմանը։ Ստորագրվել է պայմանագիր, որով Հայաստանը եւս դարձել է «ՎԸՐԼԴ ԲԱՆԿ»–ի անդամ։ […]

Պատվիրակությունը Մինսկում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 14 փետրվարի, 1992թ. ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Մինսկ է մեկնել  Հայաստանի պատվիրակությունը, որը կմասնակցի ԱՊՀ երկրների միջև ռազմական հարցերի կարգավորման նպատակով այսօր Մինսկում կայանալիք բարձր մակարդակի հանդիպմանը: Պատվիրակության կազմում չկան ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարարը հայտնեց, որ օրերս Մինսկում սկսված ԱՊՀ-ի անդամ երկրների ռազմական փորձագետների հանդիպումների ընթացքում կազմվել են մի […]

Գունդը դուրս կբերվի՞ Ստեփանակերտից

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 14 փետրվարի, 1992թ. Ադրբեջանական ժողովրդական ճակատի մամլո կենտրոնը, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ Գրեկովին, հաղորդել է, որ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղակայված գունդը փետրվարի 13-ին դուրս է բերվելու այնտեղից։ Նույն աղբյուրի տվյալներով, Գյանջայի շրջանային իշխանությունների ներկայացուցիչների եւ ԱԺՃ-ի ակտիվիստների հանդիպման ժամանակ զինվորականները հայտարարել են, որ զորքերի դուրս բերման դեպքում սարքավորման մի մասը հավանաբար կոչնչացվի, քանի […]

ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հայտարարությունը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 14 փետրվարի, 1992թ. ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը զանգվածային լրատվության որոշ միջոցներում Լեռնային Ղարաբաղի տարածքում վերջին օրերի ռազմական իրադարձությունները իբրեւ Հայկական կողմի հակահարձակում մեկնաբանելու եւ հասարակության մոտ թյուր կարծիք ստեղծելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ «Լրատվության մի շարք միջոցներում, ցավոք ոչ միայն Ադրբեջանի, ԼՂ Հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ուրույն մեկնաբանություն են ստացել։ Իրականությանը […]

Հայաստանի տնտեսական դրությունը վատթարանում է

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 14 փետրվարի, 1992թ. Անցյայ տարվա հունվար ամսի համեմատությամբ, Հայաստանում գրեթե 30 տոկոսով նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը։ Մսի եւ կարագի արտադրությունը պակասել է 95 տոկոսով, ավելի քան կիսով չափ կրճատվել է գինու-օղու եւ սիգարետների թողարկումը, իսկ բուսական յուղի եւ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն ընդրապես դադարել է։ Այս տխուր ցուցանիշները բերված են կառավարության տեղեկանքում, որը […]

Գերագույն խորհրդի նստաշրջանը կանդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքականությանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 14 փետրվարի, 1992թ. Երեկ գումարված Գերագույն խորհրդի նախագահության նիստը քննության է առել խորհրդարանի չորրորդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ պատգամավորների առաջարկները։ Նախագահությունը հավանություն է տվել մի շարք առաջարկների եւ որոշել է դրանք ներկայացնել նստաշրջանի հաստատմանը։ Հիշեցնենք, որ չորրորդ նստաշրջանի օրակարգը խորհրդարանի կողմից որպես հիմք էր ընդունվել, որի վրա հետագայում պիտի ավելանային պատգամավորների առաջարկները։ Ըստ մեր ստացած […]

ԵԱՀԽ–ի պատվիրակությունը պիտի այցելի Երևան, Բաքու և Ստեփանակերտ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 14 փետրվարի, 1992թ. Փետրվարի 13-ին, Մոսկվայում Չեխո-Սլովակիայի դեսպանատանը, Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության խորհրդի մի խումբ անդամներ հանդիպում են ունեցել տարբեր թերթերի ու լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասնակից, Նորվեգիայի մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էյդըն նշել է, որ խորհրդի պատվիրակությունը նպատակ ունի պարզել, թե ինչ վիճակում են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները։ Միաժամանակ, […]

«Մենք ստիպված ենք թշնամու զինյալ ուժերի դեմ ուժ կիրառել»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 14 փետրվարի, 1992թ. «Ադրբեջանական իշխանություններին ղարաբաղյան ճգնաժամի խաղաղ լուծման անհրաժեշտության մեջ համոզելու համար, մենք ստիպված ենք թշնամական զինյալ ուժերի դեմ ուժ կիրառել»,– ասել է ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լ. Մելիք-Շահնազարյանը` հանրապետության եւ օտար լրագրողների համար կազմակերպված մամլո ասուլիսում։ Անդրադառնալով Մալիբեյլի եւ Ղուշչուլար գյուղերի մոտակայքում տեղի ունեցած ռազմական գործողություններին` նա ընդգծել […]

Հրթիռ՝ կենտրոնական հեռախոսակայանի վրա

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 14 փետրվարի, 1992թ. Փետրվարի 12-ի գիշերը եւ 13-ին Շուշիից կողմից հարձակումները Ստեփանակերտի վրա շարունակվել են: Արկերից մեկն ընկել է ուղիղ Ստեփանակերտի կենտրոնական հեռախոսակայանի շենքի վրա եւ պատճառել զգալի վնասներ: Մի քանի ժամով մայրաքաղաքը մնացել է առանց հեռախոսակապի: Ինչպես տեղեկացրել է քաղաքի կապի բաժանմունքի պետ Է. Զաքիյանը, վթարի հետեւանքները հիմնականում չեզոքացվել են եւ կապը արդեն […]

Անհանգիստ վիճակը շարունակվում է

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 12 փետրվարի, 1992թ., թիվ 24 (113) Փետրվարի 11-ի գիշերը Շուշիի կողմից գնդակոծվել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Քաղաքի վրա արձակվել են մեկ տասնյակից ավելի «Ալազան» տիպի հրթիռներ և արկեր: Շարունակվում է Ասկերանի շրջանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը: Հիշեցնենք, որ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղը առայժմ մնում է «ոչ մեկի հող», որտեղ պարբերաբար կարող են հայտնվել և ադրբեջանցիները […]
Page 71 of 78« First...405060«6970717273 » ...Last »

Categories

Archives