November 28, 2024

Tag Archives: 1992

Սեփականաշնորհման թաքուն «շնորհները»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) Ներկայամս սեփականաշնորհման հարցերը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ նախկին Խ.Միության բոլոր հանրապետություններում խիստ կարևորվում են, քանզի դրա իրականացումը առանցքային նշանակություն ունի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Եվ խնդիրը միայն գաղափարներ տալը չէ։ Ավելի բարդ է իրականացման ճիշտ ճանապարհների ուրվագծումը, որ հնարավորություն կտա ավելի քիչ կորուստներով հասնել բուն նպատակին։ Իսկ դա […]

Պ. Գրաչովը ռազմական տեխնիկայի մի մասը Վրաստանին հանձնելու կողմնակից է

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Դաշնակցային Ռուսաստանի Գերագույն խորհրդի պնդմամբ պատգամավորներին տեղեկացնելով, թե ինչպիսին է ռազմական տեխնիկայի իրավիճակը Վրաստանում, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պ. Գրաչովը մայիսի 29-ին հաղորդել է, որ 1991թ. վրաց գրոհայինները անդրկովկասյան զինվորական ստորաբաժանումներից հափշտակել են 10 հրասայլ, իսկ ԴՕՍԱԱՖ-ի հանրապետական կազմակերպությունից` 15 զրահամեքենա: Պ. Գրաչովն առաջարկել է «քաղաքական եղանակով լուծել Վրաստանում զորքերի […]

ԼՂՀ-ի շրջանների հրթիռակոծումները շարունակվում են

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Հանրապետության ՆԳ վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի լույս 31-ի գիշերը Ադրբեջանի կողմից շարունակվել է Արցախի սահմանամերձ գյուղերի հրթիռակոծումը: Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղի մոտակայքից մայիսի 30-ի երեկոյան ժամը 21-ից մինչև կեսգիշեր հրթիռակոծվել է Մարտակերտ քաղաքը: Շրջկենտրոնի վրա արձակված «Գրադ» կայանքի 30 արկերն ավերել են մեկ տուն: Տուժածներ չկան: Նույն օրը […]

Հարավային Օսիան որոշել է ազգայնացնել իր տարածքում գտնվող զորքերը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնում «Ինտերֆաքսին» տեղեկացրել են, որ Հարավային Օսիայի Գերագույն խորհուրդը մայիսի 29-ին որոշում է ընդունել հանրապետութան տարածքում տեղաբաշխված զորամասերը ազգայնացնելու մասին: Փաստաթղթի համաձայն, Հարավային Օսիան հայտարարվել է ագրեսիայի ենթարկված գոտի, իսկ զինվորական ստորաբաժանումների ամբողջ ռազմական տեխնիկան, սպառազինությունն ու գույքը` հանրապետության սեփականություն: Մամլո կենտրոնի հաղորդման մեջ նշված […]

Ուզբեկստանում ձերբակալվել են Ղարաբաղի օգնության ադրբեջանական կոմիտեի անդամները

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Ըստ Բաքվի ռադիոյի մի հաղորդման, օրերս Տաշքենդում ձերբակալվել են Ուզբեկստանում գործող Ղարաբաղի օգնության ադրբեջանական կոմիտեի անդամները, որոնք զբաղվում էին «հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ տեղեկություններ տարածելով և Ադրբեջանի համար օգնության հանգանալությամբ»: Կոմիտեի անդամները ենթարկվել են դրամական տուգանքի և ազատ են արձակվել` գրավոր խոստում տալով այսուհետև դադարեցնել այդ ուղղությամբ ամեն գործողություն:

Ընդլայնվում է դիվանագիտական ճանաչման աշխարհագրությունը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) 1992թ. մայիսի 29-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց փոխնախարար Արման Նավասարդյանը և Ռուսաստանում Բուրունդիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նկերահոմո Իլդեֆոնսը ստորագրեցին դիվանագիտական հայտարարություններ, որով դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի Հանրապետության և Բուրունդիի Հանրապետության միջև: Նույն օրը, նույն վայրում Արման Նավասարդյանը և Ռուսաստանում Գայանայի Հանրապետության արտակարգ […]

Մեղրիով` Թեհրան

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Մեր ստացած լուրերի համաձայն, երեկ Մեղրի է ուղևորվել հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Փափազյանը: Չստուգված տեղեկություններով, խորհրդականն այնուհետև կանցնի Իրան և Թավրիզով կմեկնի Թուրքիա: Անհայտ է մնում խորհրդականի Թեհրան ուղևորության նպատակը, սակայն ենթադրվում է, որ նա կհանդիպի Իրանի նախագահ Ռաֆսանջանիին:

Օր անկախության

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) 1992թ. մայիսի 28-ը գիտակցված, հագեցած օր էր. մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում Ազգային բանակի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ժողովրդավարական տոնախմբությունը, «Սասունցի Դավիթ» հրապարակից երթը ձգվում էր դեպի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրմատեղին, երեկոյան Օպերայի և բալետի թատրոնի մեծ դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության ստեղծման 74-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգ, «Հրազդան» […]

Վրացի պատգամավորները հրաժարվել են իրենց լիազորություններից

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Ի նշան բողոքի «Աբխազիայի Գերագույն խորհրդի հակասահմանադրական եւ միակողմանի գործողությունների դեմ, որը որոշումներ ընղունելիս անտեսում է վրացի պատգամավորների կարծիքը», աբխազական խորհրդարանի վրացական խմբակցությունը մայիսի 28-ին վայր է դրել իր լիազորությունները: Ըստ «Ինտերֆաքսի», նույն օրը հրաժարական է տվել նաեւ Աբխազիայի Գերագույն խորհրղի փոխնախագահ Թ. Նազարեիշվիլին։

Ադրբեջանում ժամանակավորապես գործելու է նախկին ԽՍՀՄ զինվորական կանոնագիրը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Համապատասխան հրամանագիր է ստորագրել խորհրդարանի ղեկավար եւ Հանրապետության ժամանակավոր նախագահ Իսա Համբարովը։ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություններին հանձնարարվել է կոորդինացնել Ադրբեջանի ռազմական ուժերում կարգապահության և օրենքի խախտումների դեմ պայքարում:
Page 65 of 78« First...405060«6364656667 » 70...Last »

Categories

Archives