November 28, 2024

Tag Archives: 1992

Նախագահությունն օժտվել է արտակարգ լիազորություններով

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) Հունիսի 2-ին Թբիլիսում կայացել է Վրաստանի Պետական խորհրդի դռնփակ նիստը: Հավաստի աղբյուրներից «Ինտերֆաքսին» հայտնի է դարձել, որ թեժ բանավեճերից հետո Պետխորհուրդն իր նախագահությանը օժտել է արտակարգ լիազորություններով: Դրա անհրաժեշտությունը բացատրվել է նրանով, որ հանրապետությունում քրեածին բարդ իրադրություն է ստեղծվել, որը պահանջում է օպերատիվ միջոցներ ձեռնարկել ծագող հիմնահարցերը կարգավորելու […]

Զոհվել է 4 վրացի

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) Հունիսի 2-ի գիշերը, ադրբեջանական Ղազախ քաղաքում հետևակի մարտական մեքենայից գնդակոծվել է վրացական երկու մարդատար մեքենա: Մեքենաներից մեկին չորս ուղևորներով հաջողվել է անցնել Հայաստանի Իջևանի շրջանի սահմանագիծը: Ըստ տեղեկությունների, մյուս մեքենան գնդակոծությունից պայթել է, զոհվել են նրա մեջ գտնվող 4 վրացիները:

Թուրքիան վարկի առաջին 10 միլիոնը տրամադրեց

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) Թուրքիայի արտաքին գործոց նախարարությունը հունիսի 3-ին հաղորդել է, որ կառավարությունը Նախիջևանին է հանձնել մարտին խոստացած 100 մլն դոլար վարկի առաջին 10 միլիոնը: Այս առնչությամբ համաձայնագիր է ստորագրվել Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինի և Նախիջևանի մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևի միջև: Լեռնային Ղարաբաղի տագնապում Թուրքիայի իշխանությունները ի օգուտ ադրբեջանցիների և Հայաստանի […]

Ի. Համբարովի հերթական հրամանագրերը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Ի. Համբարովի հրամանագրով Բաքվի քաղաքային ոստիկանությունը հանձնվել է հանրապետության ՆԳ նախարարության ենթակայությանը: Դա արվել է հանցագործության դեմ պայքարին մասնակցող ուժերի կառավարումը կենտրոնացնելու համար: Ի. Համբարովի մեկ այլ հրամանագրով մինչև հանրապետության զինված ուժերի համապատասխան կանոնադրությունների հաստատումը, կիրառվելու են նախկին խորհրդային բանակի ներքին, կայազորային և պարեկային ծառայությունների […]

Մութալիբովի կողմնակիցները ռևանշի են պատրաստվում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) Ինչպես հաղորդել է «Եվրասիա» լրատվական գործակալությունը, մայիսի 28-ին Այազ Մութալիբովի կողմնակիցները կազմակերպվում են ու պատրաստվում ռևանշի: Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելը և ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի միջամտության հետ կապված հույսերի կործանումը փակուղային իրավիճակ են ստեղծել ԱԺՃ-ի համար:

Փոխհրաձգություն… ադրբեջանական ջոկատների միջև

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) Փոխադարձ համաձայնությամբ Քելբաջարի շրջանի և Վարդենիսի շրջանի սահմանում զինադադար է հաստատվել: Սակայն, ինչպես հաղորդել են Վարդենիսի ՆԳ շրջանային բաժնից, հունիսի 2-ին սահմանից այն կողմ լսելի և նույնիսկ տեսանելի է եղել ադրբեջանական առանձին ջոկատների միջև փոխհրաձգությունը:

Իրադրությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) Վերջին օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից գնդակոծվել են Տավուշի շրջանի Մովսես, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Գնդակոծությունները հատկապես ուժեղացել են գիշերը, սակայն, բարեբախտաբար, տուժածներ և նոր ավերածություններ չկան: Ադրբեջանական կողմի հետ շրջանային իշխանությունների ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ, երեկ հարաբերական հանգիստ էր Վարդենիսի շրջանի սահմանամերձ գոտում: Հունիսի […]

«ԼՂ Հանրապետությունը պետք է վարի խելամիտ քաղաքականություն»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) (ԼՂՀ ԳԽ նախագահի թեկնածու Գ.Պետրոսյանի ելույթից) Նախընտրական ելույթի սկզբում, անդրադառնալով պատգամավոր Հ.Խաչատրյանի այն պնդմանը, թե յուրաքանչյուր թեկնածու պետք է հավաստի, որ ինքը հանդես չի գալու որեւէ կուսակցության անունից, կամ էլ պետք է հրաժարվի կուսակցությունից եւ գործի հանուն պետության շահերի, ԼՂՀ ԳԽ նախագահի թեկնածու Գ. Պետրոսյանը ասաց. «Անկախ այն […]

ԼՂՀ ԳԽ նախագահ չընտրվեց

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) Հունիսի 3-ին ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորները անդրադարձան նստաշրջանի օրակարգի չորրորդ հարցին՝ խորհրդարանի նախագահի ընտրությանը։ Նախկին ԼՂԻՄ-ի Մարտակերտի կոմկուսի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանը առաջարկեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Հադրութի շրջանի Տող գյուղի ինքնապաշտպանության ջոկատների հրամանատար Վիգեն Գրիգորյանը առաջարկեց ԼՂ Հանրապետության ԳԽ Նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի թեկնածությունը։ Նախքան […]

Հայաստանի տնտեսությունը և ժողովուրդը անորոշ կացության մեջ են

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) Հունիսի 3-ին, ելույթ ունենալով խորհրդարանի առջեւ, ՀՀ փոխնախագահ, վարչապետ Գ. Հարությունյանը անդրադարձավ գների եւ սակագների փոփոխման վերաբերյալ նախագահի հրամանագրերին, Հայաստանի տնտեսական ծանր կացությանը եւ կառավարության կատարած   աշխատանքին: Վարչապետն ընդգծեց, որ մայիս ամսին արդեն փոքր-ինչ կայունացել էր տնտեսական իրավիճակը, սակայն, գազամուղի փակումը կրկին ստիպեց դադարեցնել արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը։ Նա […]
Page 64 of 78« First...405060«6263646566 » 70...Last »

Categories

Archives