November 27, 2024

Tag Archives: 1992

Իրավիճակը Հայաստանի հյուսիսային շրջաններում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Հունիսի լույս 16-ի գիշերը ծանր հրետանուց հրետակոծվել են Նոյեմբերյանի շրջանի Կոթի եւ Ոսկեպար գյուղերը, որի հետեւանքով գյուղերում քանդվել են 5 բնակելի տներ: Ադրբեջանցիները առևանգել և Այրում ադրբեջանական գյուղի ուղղությամբ են տարել մեկ վիրավոր մարտիկի, որի ճակատագիրն անհայտ է: Կեսօրին մարտերը դեռ շարունակվում էին: Հայկական ինքնապաշտպանական ուժերը օգնության խիստ կարիք էին զգում: […]

Ինչ է խմորվում ՀՀՇ վարչությունում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Մեզ հասած հավաստի տվյալների համաձայն, հունիսի 14-ին, կիրակի օրը տեղի է ունեցել ՀՀՇ վարչության արտահերթ փակ նիստ։ Հհշականները որոշել են Շահումյանի անկման եւ ռազմական վերջին կորուստների համար քավության նոխազ դարձնել ՀՅ Դաշնակցությանը։ Կարծիք է հայտնվել, թե Դաշնակցությունը ԼՂՀ իշխանություններին թույլ չի տալիս բանակցությունների գնալու զիջումներ անել, ինչի հետեւանքով հարցը քաղաքական լուծում […]

Ռոբերտ Մավիսակալյանը հեռացվեց աշխատանքից

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Նա հրաժարվում է մեկնաբանություններ տալ «Երկիր», 17 հունիսի, 1992թ. Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ երեկ ՀՀ հեռուստառադիովարչության պետ Սամվել Գևորգյանի հրամանով աշխատանքից ազատվել է հայկական հեռուստատեսության լրատվական ծառայության գլխավոր տնօրեն Ռոբերտ Մավիսակալյանը: Ցանկանալով իմանալ «եթերի հրամանատարի» այս նոր հրամանի դրդապատճառները` զանգահարեցինք պարոն Մավիսակալյանին: Ահա թե ինչ ասաց նա. – Այո, ճիշտ է, ինձ ազատել են: Այս […]

Հանցագործություններն աճում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Այս տարվա սկզբից մայիս ամիսը ներառյալ, գրանցվել է հանցագործության 6155 դեպք։ Ինչպես հայտնում են ՀՀ վիճակագրության պետական կոմիտեում, դա 23 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ։ Գրանցված յուրաքանչյուր չորրորդը ծանր հանցագործություն է։ Գերակշռում են անձնական ունեցվածքի հափշտակումները՝ 2196 դեպք։ 1,6 անգամ աճել են բնակարանային գողությունները։ Պետական եւ հանրային ունեցվածքի […]

Զուգդիդում իրադրությունը դարձյալ լարված է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Վրաստանի ՆԳ նախարարության հաղորդման համաձայն Զվիադ Գամսախուրդիայի մոտ 150 կողմնակիցներ կիրակի օրվանից շրջափակել են Զուգդիդ քաղաքի հանգույցի ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները: Շրջափակողների մի մասը զինված է: Նրանք պահանջում են ազատ արձակել քաղաքի մի բնակչի, որը կասկածվում է ազգային գվարդիականի` մեկ շաբաթ առաջ կատարված սպանության մեջ:

Վաճառվում է բարձրորակ աշխատուժ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Հանրապետության տնտեսական ճգնաժամի, շուկայական հարաբերությունների «պատճառով» փողոցում են հայտնվել մեծ թվով բարձրորակ մասնագետներ, որոնք, համալրելով գործազուրկների շարքերը, հուսահատ փորձում են որեւէ աշխատանք գտնել։ Այս գործազուրկներին ավելանում են նաեւ նրանք, ովքեր 4 տարի աոաջ Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնագաղթվել եւ հաստատվել են Հայաստանում։ Սոցապահովության եւ աշխատանքի նախարարությունը, բռնագաղթվածների հանրապետական վարչությունը, «Ահազանգ» հասարակական կազմակերպությունը […]

Ստեղծվեց նոր խմբակցություն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Հունիսի 15-ին ՀՀ ԳԽ նիստում պատգամավոր Պ. Հայրիկյանը հայտարարեց «Ազատ խորհրդարանականներ» նոր պատգամավորական խմբակցության ստեղծման մասին։ Նորաստեղծ պատգամավորական խմբակցության մեջ են մտել Արսեն Դավթյանը, Գառնիկ Սուքիասյանը, Ալեքսանդր Մանուչարյանը, Ազատ Արշակյանը, Համլետ Հովսեփյանը, Աշոտ Նավասարդյանը, Պարույր Հայրիկյանը, Հենրիկ Սահակյանը, Ալբերտ Սահակյանը, Սեյրան Ջահուկցյանը, Միքայել Վարդանյանը, Իգոր Մուրադյանը, Սարգիս Մուրադյանը, Անահիտ Գեւորգյանը եւ […]

Մովսես Գորգիսյանի մայրը շրջանավարտների հետ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198) Հանրապետության միջնակարգ հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը: Կյանք մտավ մի նոր սերունդ ևս: Մայրաքաղաքի Մովսես Գորգիսյանի անվան միջնակարգ դպրոցում այդ հանդիսավոր օրվա հյուրն էր հերոսի մայրը:

Ելցինը ամրացնում է սահմանները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198) Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը «Ինտերֆաքսի» թղթակցի հետ հարցազրույցում Մերձբալթիկայի հետ պետական սահման ստեղծելու հաստատ մտադրությունը պատճառաբանել է առաջին հերթին արտասահմանյան երկրների հետախուզական անարգել գործունեությանը վերջ տալու անհրաժեշտությամբ: Բանն այն է, որ օտարերկրյա ռեզիդենտները ներկայումս ազատորեն Ռուսաստան են ներթափանցում Մերձբալթիկայի հետ ունեցած չհսկվող սահմանով: Նախագահը Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի […]

«Վերևներից» հույսներս կտրել ենք

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198) Գորիսը, թեեւ ցանկալիից շատ ուշ՝ 1992 թ. մայիսի 18-ին, բախտ ունեցավ Լաչինի սահմանագծում առաջինը դիմավորել Արցախի ազատամարտիկներին։ Հաջորդ օրը Արցախ հասավ գորիսեցիների օգնության առաջին ավտոշարասյունը։ Հպարտ եմ, որ Միացյալ Հայաստանի գաղափարը ամեն օր հազարավոր հայորդիների սրտեր է նվաճում։ Տարակույս չունեմ, որ Գորիսը միշտ կլինի դեպի հերոսական Արցախ գնացող […]
Page 62 of 78« First...304050«6061626364 » 70...Last »

Categories

Archives