November 28, 2024

Tag Archives: 1992

Հայաստանի արտաքին տնտեսական կապերն ընդլայնվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն, մեր հանրապետությունը արտասահմանյան երկրներ է առաքում արտադրատեխնիկական նշանակության արտադրանք՝ հաստոցներ, շարժական կայաններ, էլեկտրածին սարքեր (գեներատոր), կոմպրեսորներ եւ եռակցման սարքավորումներ։ Առեւտուրը կատարվում է ապրանքափոխանակման եղանակով կամ էլ վաճառվում է տարադրամով, որը տվյալ արտադրանքն արտադրող ձեռնարկությանը հնարավորության է տալիս ցանկացած ապրանք գնել արտասահմանյան […]

Համալեզգինական հանրահավաքի բանաձևը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204) Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին ժամանակներս Ադրբեջանում լեզգինները ազգային զարթոնք են ապրում և դեռ 1991 թվականի սեպտեմբերի 28-ին հանրապետության հյուսիս-արևելքում, լեզգինների պատմական տարածքում, հռչակել են Լեզգիստանի հանրապետության ծնունդը: Որպեսզի ընթերցողն ավելի հստակ ու որոշակի պատկերացում կազմի լեզգինների պահանջների ու նպատակների մասին` ստորև հրապարակում ենք հունիսի 13-ին կայացած նրանց […]

Փոխեք այս քաղաքականությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204) Բաց նամակ հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին Հայաստանի իշխանությունները և առաջին հերթին հանրապետության նախագահը հատկապես վերջին բախտորոշ ժամանակաշրջանում իրենց գործունեությամբ առավել ցայտուն դարձրին վտանգավոր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Ավելին, ՀՀ ՀՀՇ-ական որոշ պաշտոնյաներ ճգնում են հունից հանել արդեն ձևավորված և հանրաքվեով հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության ազգաշահ գործունեությունը: […]

Նստացույց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204) Տևական ընդմիջումից հետո օպերայի շենքի գլխավոր մուտքի աստիճաններին նստացույց է դարձյալ: Տարբեր տարիքի ու զբաղմունքի մարդիկ են, որոնց միավորել, հրապարակ է բերել միևնույն վրդովմունքը, դժգոհությունը, հիասթափությունը: Ի՞նչն է, ի վերջո, նրանց մղել բողոքի` կարծես թե բավականին ժամանակ մոռացված այս ձևին, ի՞նչ են ուզում ու պահանջում: Մեր թղթակիցը զրուցեց […]

Հանդիպում Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարությունում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204) Հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարի տեղակալներ Արման Կիրակոսյանը եւ Գեւորգ Ղազինյանը հանդիպում ունեցան Դաշնակցային Ռուսաստանի Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միջազգային հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Եվգենի Կոժոկինի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվեց Արցախում ստեղծված ծանրագույն կացությունը։ Ա. Կիրակոսյանը եւ Գ. Ղազինյանը Ռուսաստանի պատվիրակի ուշադրությունը հրավիրեցին Ադրբեջանի՝ ԼՂՀ-ի դեմ […]

Հայաստան-Լյուքսեմբուրգ. դիվանագիտական հարաբերություններ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204) Հունիսի 11-ին Մոսկվայում դիվանագիտական նոտաներ են փոխանակվել Հայաստանի մշտական ներկայացուցչության եւ Ռուսաստանում Լյուքսեմբուրգի դեսպանության միջեւ, որով Հայաստանի Հանրապետության եւ Լյուքսեմբուրգի միջեւ հաստատվել են լիարժեք դիվանագիտական հարաբերություններ:

Մարտեր Լաչին-Կուբաթլի սահմանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204) Հունիսի 17-ին թեժ մարտեր են ծավալվել նաեւ Լաչին–Կուբաթլի սահմանի ուղղությամբ։ Մարտերի ընթացքում բերդաձորցի 3 մարտիկ վիրավորվել Է եւ տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։

Հայաստանի սահմանամերձ շրջաններում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204) • Անցած գիշեր Ադրբեջանի Զանգելանի շրջանից հրասայլերից, հրետանուց, «Գրադ» կայանքներից ռմբակոծվել են Կապան քաղաքը եւ շրջանի սահմանամերձ գյուղերը։ Ռմբակոծությունը տեւել Է մինչեւ առավոտյան ժամը 4-ը։ Զոհվել Է մեկ, վիրավորվել՝ 4 բնակիչ։ • Վերջին երկու օրերին սահմանում համեմատաբար հանգիստ Էր։ Սակայն ադրբեջանցիները նորից հսկողության տակ են վերցրել Նոյեմբերյան-Իջեւան մայրուղին։ […]

Չի բացառվում ռուս զինծառայողների մասնակցության հնարավորությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204) «Ռուսաստանի խորհրդարանը լրիվ եւ հավաստի տեղեկատվություն չունի Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների մասին»,– հունիսի 18-ին հայտարարել Է Ռուսաստանի Գերագույն խորհրդի միջհանրապետական հարաբերությունների, տարածաշրջանային քաղաքականության եւ համագործակցության հարցերով կոմիտեի քաղաքական հարաբերությունների ենթակոմիտեի նախագահ Պ. Լիսովը։ «Սնարքի» թղթակցի հետ զրույցի ժամանակ նա չի բացառել Ղարաբաղի վերջին իրադարձություններին ռուսաստանյան զինծառայողների մասնակցության հնարավորությունը։ […]

Կարևոր բարձունքները՝ հայերի հսկողության տակ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204) Հունիսի 17-ի առավոտից մինչեւ ուշ գիշեր Գորիսի շրջանի սահմանամերձ տարածքներում իրավիճակը մնում էր լարված։ Խնձորեսկի, Ներքին Խնձորեսկի եւ Շուռնուխի ուղղություններով պահպանվում էր ուժերի հարաբերական հավասարակշռություն։ Կուբաթլիից արձակվել են հատուկենտ ավտոմատային կրակահերթեր։ Հունիսի 18-ի առավոտից իրավիճակը կտրուկ սրվել էր Կոռնիձորում։ Վերսկսվել էին մարտերը Կոռնիձորից 4-5 կմ հեռավորության վրա գտնվող […]
Page 57 of 78« First...304050«5556575859 » 6070...Last »

Categories

Archives