«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Չնայած իրավապահ մարմինների վերջերս ձեռնարկած միջոցառումներին, շարունակվում է Հայաստանից ռազմավարական հումքի՝ մասնավորապես պղնձի արտահանումը։ Եթե մինչեւ այժմ վայ–գործարարները պղինձը անմիջապես Թուրքիա էին արտահանում, ապա այժմ այլ «մարտավարություն» է ընտրվել։ Իրազեկ աղբյուրներից հայտնի է, որ վրաստանաբնակ հայերը, եղբայր վրացիների հետ համագործակցած, սահմանային ստուգման կետերում (շշուկներ կան, որ ոչ առանց շահադիտության) […]