November 28, 2024

Tag Archives: 1992

Իրականացվում է սահմանամերձ տարածքներն ամայացնելու ծրագիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) Ինչպես հաղորդեցին Իջևանի Բերքաբեր գյուղի ինքնապաշտպանական շտաբից, երեկ առավոտյան Փայտասարի փեշերից մի խումբ Ադրբեջանցի զինյալներ, խախտելով հանրապետության սահմանը, ավտոմատներից և ականանետերից կրակ են բացել դաշտում աշխատող գյուղացիների վրա: Գնդակոծության հետևանքով մեկը վիրավորվել է, որը հիվանդանոցում մահացել է: Տեղի է ունեցել փոխհրաձգություն շարքից հանվել է գյուղին պատկանող հակավորող 2 […]

Ընդդիմությունը հասկանում է, որ հանրաքվեի անցկացման դեպքում նախագահը կստանա վստահության քվե

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) «Ընդդիմության մեջ կան ռեալիստ մարդիկ, որոնք լավ են հասկանում, որ հանրաքվեի անցկացման դեպքում նախագահը վստահության քվե կստանա»,- օգոստոսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով նախագահի հրամանագրով օգոստոսի 17-ին հրավիրված ՀՀ Գերագույն խորհրդի նիստի արդյունքներին վերաբերվող հարցերին, հայտարարեց ՀՀ նախագահի մամլո քարտուղար Ռուբեն Շուգարյանը: Պատասխանելով ՀՅԴ ՄՏԿ-ի թղթակցի հարցերին, նա […]

Թուրքիայի պատվիրակությունը կժամանի Հայաստան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ շաբաթ որը Հայաստան է ժամանելու թուրքական պատվիրակությունը՝ երկու երկրների հարաբերությունների գնահատման նպատակով: Պատվիրակությունը գլխավորելու է Թուրքիայի ԱԳ նախարարության աշխատակիցը: Ինչպես հայտնի է, Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն ձեռնպահ է մնացել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց:

Հինգ զոհ և տասներեք վիրավոր Գորիսի շրջանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) Օգոստոսի 18-ի երեկոյան Կոռնիձորի շրջակայքում շարունակվել են դիրքային մարտերը հայկական ինքնապաշտպանական ուժերի և ադրբեջանական բանակի ստորաբաժանումների միջև: Օգոստոսի 19-ի առավոտյան Լաչինի շրջանի հարավ-արևելյան սահմաննորում և Կուբաթլիի շրջանի տարածքներում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետերից իրականացված ուժգին հրետակոծությունը Կոռնիձորի ինքնապաշտպանական ուժերի դիրքերից նախ տեղափոխվել է Կոռնիձոր գյուղ, ապա՝ ընգրկել Գորիսի գրեթե […]

Նոր նշանակումներ ԼՂՀ-ում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) ԼՂ Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Բորիս Առուշանյանը, որը նախկինում կատարում էր փոխվարչապետի պարտականությունները: ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնակատար է նշանակվել Ժիրայր Պողոսյանը: ԼՂ Հանրապետությունում նոր ստեղծված տեղեկատվության և մամուլի գերատեսչության ղեկավար է նշանակվել Մարսել Պողոսյանը, Ստեփանակերտում Պետական Պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ է նշանակվել Յուրի Ներսիսյանը:

ԼՂՀ ուժերը խափանել են թշնամու օդուժի հարձակումը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) Երկու ռազմական ինքնաթիռներ ուշ երեկոյան ևս մեկ փորձ են ձեռնարկել՝ ռմբակոծելու Ստեփանակերտը: Սակայն ԼՂՀ հակաօդային ուժերը խափանել են ինքնաթիռների գրոհը և ստիպել նրանց հեռանալու հանրապետության տարածքից:

ԼՂՀ պաշտպանության կոմիտեն հստակեցնում է իր աշխատանքները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) Օգոստոսի 19-ին պաշտպանության ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեում անցկացվեց խորհրդակցություն,  որին մասնակցում էին հանրապետության հիմնարկ–ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավարները և տնօրեններ: Խորհրդակցության ժամանակ ռազմական դրություն մտցնելու նպատակների և պատճառների, ինչպես նաև Պաշտպանության կոմիտեի ստեղծման անհրաժեշտության մասին լրատվությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը: Նշվեց, որ կատարված փոփոխությունների հիմնական նպատակը՝ բոլոր տեսակի ձեռնարկությունների և […]

Բոլոր ճակատներում կասեցվել է թշնամու գրոհը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) Օգոստոսի 18-ին պատերազմական գործողությունները ԼՂՀ սահմաններում շարունակվում էին: Առավել լարված էր իրավիճակը Մարտունու շրջանում, որտեղ թշնամին հարձակում էր ձեռնարկել երկու ճակատով՝ Ճարտար գյուղի հարավային պաշտպանական դիրքերի և Աբդալ-Գյուլաբլի գյուղերի կողմից, դեպի Մյուրիշենի գյուղի բարձունքները: Երկու ուղղություններում էլ թշնամու գրոհը հետ է մղվել: Ճարտար գյուղի մոտ ադրբեջանցիները տվել են […]

Քրեական տեղեկատու

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Ըստ ՆԳ նախարարության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի, օգոստոսի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրվել է 40 հանցագործություն, այդ թվում, մարմնական վնասվածքի՝ 3, ավազակային հարձակման՝ 1, կողոպուտի՝ 2, ավտոմեքենայի առեւանգման՝ 6 դեպք։ Կատարվել է պետական-հասարակական ունեցվածքի՝ 8, անձնական ունեցվածքի՝ 9, բնակարանային 10 գողություն։ Բացահայտվել է 23 հանցագործություն։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 13 քաղաքացի ստացել […]

Աբխազիայի վրացիները բողոքում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Աբխազական խորհրդարանի վրացական խմբակցությունը բողոք է հայտնել Աբխազիայում հակավրացական քաղաքականության կապակցությամբ։ Սուխումում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ հանրապետությունում հաճախակի է դարձել վրացիների ազատումն աշխատանքից եւ նրանց աբխազներով փոխարինելը։ Սակայն կոնկրետ ազգանուններ չեն նշվում։

Categories

Archives