November 28, 2024

Tag Archives: 1992

Ռուսաստանը 2 մլրդ խորանարդ մետրով ավելացնում է գազի մատակարարումը Թուրքիային

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են 1996 թվականից 2 մլրդ խորանարդ մետրով ավելացնել ռուսաստանյան գազի մատակարարումը Թուրքիային: Այդ մասին օգոստոսի 26-ին Անկարայում կայացած մամլո ասուլիսում  հայտարարել է ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի պետական քարտուղար Գ. Բուբուլիսը: Մինչև 1996 թվականն ընկած ժամանակահատվածում կողմերը կարդիականացնեն գործող գազատարի կառուցման աշխատանքները, որոնց հավանաբար կմասնակցեն […]

Էդուարդ Շևարդնաձե. «Ես դեմ եմ զենքի ուժով Աբխազիայի հարցի լուծմանը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) — Պրն Շևարդնաձե, ինչպե՞ս եք գնահատում Աբխազիայում տիրող իրավիճակը: — Մեկ ժամ առաջ (զրույցը տեղի էր ունենում օգոստոսի 26-ի երեկոյան — ծանոթ. խմբ.) ես հերթական անգամ խոսեցի Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիսլավ Արձիբայի հետ և խնդրեցի նրան միջոցներ ձեռնարկել, որպեսզի մենք ստիպված չլինենք շարունակել հակամարտության ուղին: Եթե այսպես շարունակվի, […]

Շարունակում է փակված մնալ Վրաստանի երկաթուղին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Ինչպես հայտնել է ՀՀ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Վլ. Մանոյանը, օգոստոսի 13-ին Ինգուրի գետի երկաթուղային կամրջի պայթեցումից հետո, Վրաստանով Հայաստան եկող երկաթուղու աշխատանքը առայսօր չի վերականգնվել, և Հայաստանը շարունակվում է զրկված մնալ բոլոր երկաթուղային ճանապարհներից: «Չնայած պայթեցված կամուրջները վերականգնված են, բայց Հայաստան եկող երկաթուղու շահագործմանը խանգարեցին Աբխազիայի վերջին քաղաքական […]

Ուժգին հրետակոծվել է Կոռնիձորը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Գորիսի շրջանի սահմանամերձ տարածքում օգոստոսի 25-ին և 26-ի գիշերվա ժամը 00:30-ի սահմաններում ուժգին հրետակոծության է ենթարկվել Կոռնիձոր գյուղը: Կան ավերածություններ: Ադրբեջանական հենակետերից հատուկենտ արկեր են արձակվել Տեղ, Արավուս, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ գյուղերի ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ չկան: Ժամը 2-ի սահմաններում հաստատվել է հարաբերական անդորր: Գիշերվա ընթացքում մի քանի անգամ հեռահար […]

Լարված իրավիճակ ԼՂՀ-ի ողջ տարածքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Օգոստոսի 26-ի երեկոյան և 27-ի առավոտյան շարունակել են դիրքային մարտերը Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գյուլաթաղ հատվածում՝ Մարտակերտի Քելբաջար  ավտոմայրուղու երկայնքով: Թշնամու կողմից կան սպանվածներ և վիրավորներ: Երեկ մարտունու շրջանում համեմատական հանգիստ էր: Թշնամու ռազմական տեխնիկայի և ուժի կուտակումներ են նկատվել Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի տարածքում: Օգոստոսի 26-ի երեկոյան հրետակոծվել է Մարտունի […]

Ինքնաթիռներից ռմբակոծվել է Ստեփանակերտը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Չնայած Ադրբեջանի նախարարի հայտարարությանը այն մասին, որ ռազմաօդային ուժերին ցուցում է տրված չռմբակոծել քաղաքացիական թիրախները, օգոստոսի 27-ի կեսօրին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռներ ռմբակոծել են Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և Կարկառ գետի հովտում գտնվող մի քանի բնակելի գյուղեր: Բնակավայրերի վրա արձակված պայթուցիկ գնդակներից և կասետային ռումբերից 8 խաղաղ բնակիչ, մեծ […]

Դրմբոն, Մեհմանա և Գյուլաթաղ գյուղերը նորից հայկական են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) Օգոստոսի 23-ի երեկոյան, ԼՂՀ պաշտպանության ուժերը վերատիրացել են տակտիկական նկատառումներով թշնամուն հանձնած Դրմբոն, Մեհմանա և Գյուլաթաղ գյուղերին, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի մամլո ծառայությունը: Գյուղերին վերատիրանալու մարտերում հայերը կենդանի ուժի մեծ կորուստ են պատճառել թշնամուն: Դրմբոնի ազատագրումով, Քելբաջար-Տերտեր ավտոմայրուղին փակվել է ադրբեջանցիների առջև: Պետական կոմիտեի մամլո ծառայության […]

Լուսանկարը՝ հաղթանակի փաստում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Ասպատակվող Արցախը այս անգամ մեզ ներկայացավ լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանի լուսանկարների յուրօրինակ ցուցահանդեսով, որը կազմակերպել էր «Ավանգարդ» թերթի խմբակցությունը: Լուսանկարներից ամեն մեկը մի պատառիկ է Արցախի ու արցախցու կյանքից, մի հուշ: Նայում ես լուսանկարներին. ամեն ինչ պարզ ու հասկանալի է… Մարտնչում է արցախը երազում է խաղաղություն, տենչում միացումը: Այս զգացումներն […]

Ելցին-Շևարդնաձե-Արձինբա հանդիպման մասին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Ինչպես չորեքշաբթի օրը հաղորդել է Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի մամլո քարտուղարը, ըստ նախնական պայմանավորվածության՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կկայանա Ելցինի հանդիպումը Վրաստանի Պետխորհրդի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հետ, որին կմասնակցեն Աբխազիայի ղեկավարությունն ու Դաշնակցային Ռուսաստանի հյուսիս-կովկասյան հանրապետությունների ղեկավարները:

Կոչ Վրաստանի և Աբխազիայի ղեկավարներին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը կոչ է հղել Վրաստանի և Աբխազիայի ղեկավարներին՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և երկխոսությունը սկսել խաղաղության հասնելու նպատակով: Չորեքշաբթի օրը հրապարակված իր այս կոչում Ելցինը շեշտել է իր «դիրքորոշման անփոփոխելիությունը Վրաստանի միասնության և տարածքային ամբողջականության նկատմամբ»: Ռուսաստանի նախագահը խոստացել է «բոլոր անհրաժեշտ քայլերին դիմել՝ զինված ջոկատները […]

Categories

Archives