«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ԳԽ նախագահության նիստ: Ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին նաև Աբխազիայում տիրող վիճակը: Նախագահությունը ընդունեց դիմում, որով հակամարտ կողմերին կոչ է արվում խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը և մտահոգություն հայտնվում խաղաղ բնակչության, մասնավորապես՝ հայերի հետագա ճակատագրի համար: Որոշվել է տեղում իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու համար […]