November 27, 2024

Tag Archives: 1992

«Զենք կրելու թույլատվությունը կնվազեցնի հանցագործության աճը» հայտարարում է ՆԳ նախարարը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259) Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մամլո ասուլիսը: Բացելով այն՝ լրագրող Պերճուհի Տատուրյանը հայտնեց, որ դա առաջինն է ասուլիսների այն շարքից, որը կազմակերպվում է՝ նպատակ ունենալով  հանրապետության բնակչությանը ավելի մոտիկից ծանոթացնել տարբեր նախարարությունների աշխատանքին: Այնուհետև նախարարը, շատ հակիրճ ներկայացնելով իրավիճակը, նշեց, որ հանցագործությունների աճի տեմպը […]

Գտնվել են ոչնչացված ինքնաթիռի բեկորները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259) Հայտնաբերվել է ԼՂՀ հակաօդային ուժերի կողմից վնասազերծված ինքնաթիռների մնացորդները: Հակաօդային ուժերի շտաբից ստացված տեղեկությունների համաձայն, օգոստոսի 31-ին Ստեփանակերտը ռմբակոծող Ադրբեջանական ռազմական օդուժի երեք ինքնաթիռներից երկուսը ոչնչացվել են, իսկ երրորդը՝ վնասվել: Խփված ռմբակոծիչները եղել ՄԻԳ-21 և ՄԻԳ-25 մակնիշի: Նրանց կտորները հայտնաբերվել են Ստեփանակերտից 3կմ հեռավորության վրա և Շուշիից՝ 500 մետր […]

Ադրբեջանցիները չեն ցանկանում բնակվել բռնազավթված հայկական գյուղերում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259) ԼՂՀ բռնազավթած տարածքները ադրբեջանցիներով վերաբնակեցնելու Ադրբեջանի իշխանությունների ջանքերը ձախողվում են ադրբեջանցի գաղթականների «անհնազանդության» պատճառով: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերլուծական- լրատվական կենտրոնի ղեկավար Լ. Յունուսովայի, «տարբեր տարածաշրջաններից հանրապետություն գաղթած ադրբեջանցիները դժվարությամբ են համաձայնվում բնակություն հաստատել Մարտակերտի շրջանում»: Լ. Յունուսովան այս հանգամանքը պատճառաբանում է շրջանում ընթացող պատերազմական գործողություններով:

Արցախը կողմնակից է ճկուն քաղաքականության

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259) «ԼՂ Հանրապետության կազմավորումը քաղաքական փոխզիջում էր», սեպտեմբերի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը: «Մենք այդ հռչակման գործում պարզապես օգտվել ենք միջազգային ասպարեզում ընդունված, թեկուզև փոքր-ինչ դեկլարատիվ բնույթ ունեցող ազգերի ինքնորոշման իրավունքից:»,- ավելացրեց նա: Գեորգի Պետրոսյանը ափսոսանքով նշեց այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի […]

«Գորշ գայլերը» Աբխազիայում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259) Հյուսիսային Կովկասից ստացված տվյալների համաձայն, Բաքվի «Վիշկա» թերթը՝ Մցխեթ քաղաքում ապրող ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման մասին հաղորդագրությունից հետո Ադրբեջանի Ղազախի շրջանի «Գորշ գայլեր» կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել Հյուսիսային Կովկասի կամավորների հետ իր ջոկատներն ուղարկել Աբխազիա, որպեսզի վերջիններս վրեժ լուծման հալածանքի ենթարկվող թուրք-մեսխեթցիների համար: Նրանց կոչին արձագանքել են նաև Բաքվի և […]

Գորիսի վրա արձակվել է 80-ից ավելի արկ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259) Սեպտեմբերի լույս 3-ի գիշերը Լաչինի շրջանի հարավ-արևելյան հատվածում և Կուբաթլուի շրջանի սահմանամերձ գոտում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետերից հրետակոծվել են Գորիսի շրջանի սահմանամերձ գյուղերը և Գորիս քաղաքը: Ժամը 00:30-ին քաղաքի վրա արձակվել է 20-ից ավելի «Հաուբից» տիպի արկ: Դրան նախորդել էր Կոռնիձորի ուժգին հրետակոծությունը: Կեսգիշերին մոտ «Գրադ» կայանքներից հրթիռակոծվել է […]

Թշնամին փորձել է ներխուժել Գորիսի շրջան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259) Սեպտեմբերի 2-ին, գրեթե ողջ օրվա ընթացքում թեժ մարտեր են ծավալվել Կատարի բարձունքների շրջակայքում: Հակառակորդի նպատակը՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի հսկողության տակ գտնվող այդ կարևոր ռազմական կետը գրավելն էր: Կատարի բարձունքներից հեշտությամբ հնարավոր է հսկողության տակ առնել ինչպես Գորիս-Կապան ճանապարհի ողջ երկայնքը, այնպես էլ՝ վտանգ սպառնալ Գորիսի շրջանի արևելյան գոտու բնակավարերին: […]

Հետ է շպրտվել Չլդրանի վրա գրոհը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259) Սեպտեմբերի 2-ին, կրկին խախտելով Ալմա-Աթայում ձեռք բերված պայմանավորվածությունը, Ադրբեջանի ազգային բանակը հրասայլերով ու այլ զրահատեխնիկայով և մեծաքանակ հետևակով հարձակում է ձեռնարկել Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի վրա: Ադրբեջանկան բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով փորձել են ճեղքել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի պաշտպանական գիծը և մոտենալ գյուղին: Հայկական ջոկատները բոլոր ուղղություններով ուժեղ հակահարված են […]

Իրադրությունն Աբխազիայում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) Այսրկովկասում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարությունը Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանուն հայտարարություն է հղել Սուխումի շրջանում ռուսական զորքերի հրետակոծման կապակցությամբ, որի հետևանքով վիրավորվել է 4 հոգի: Հրամանատարությունը զգուշացրել է, որ նման միջադեպի կրկնության դեպքում պատասխան կրակով կոչնչացվեն վրաց գվարդիականների կրակակետերը, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնը: Ռուս զինվորականների տվյալների […]

Գնդակոծվել է ջերմանավը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) Օգոստոսի 27-ի առավոտյան, Սուխումից ոչ շատ հեռու, Վրաստանի ջրային տարածքում առանց տարբերանշանների մի մարտական ուղղաթիռ գնդակոծել է «Կոմետա» տիպի մարդատար ջերմանավը: Զոհվել է 3 մարդ: Տեղացի դիտորդները ենթադրում են, որ այս պատահարը նախորդ օրվա դեպքի պատասխան քայլն է, երբ աբխազական գվարդիայի բռնագրաված նույն տիպի մի այլ ջերմանավը գնդակոծել էր […]

Categories

Archives