November 27, 2024

Tag Archives: 1992

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Ռիչարդ Կաուզլարիչին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունեց ԱՄՆ-ը պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Կաուզլարիչին: Քննարկեցին տարածաշրջանի իրադրությանը վերաբերվող, ինչպես նաև երկուստեք հետքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ղոչաղներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Ղոչիներ բառով Վահան Տերյանը դիմում էր այն հայերին, որոնք Թիֆլիսում, Պոլսում աղմկալից ցույցեր ու հանրահավաքներ էին անում, թերթերը, գրքերը լցնում հոխորտանքով և առանց հայօգուտ որևէ արդյունքի սրում հայերի հարաբերությունները հարևանների հետ «Մահ կամ ազատություն»՝ սա է նրանց նշանաբանը: Արդյունքը հայտնի է՝ ցավոք. Իրականացավ նշանաբանի  առաջին մասը՝ […]

Ժիրայր Լիպարիտյան. «Մենք չեն կարող հրաժարվել մեր հողերից»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Սեպտեմբերի 21-ի հետ կապված հոբելյանական ելույթները, թերթերի հատուկ համարները և ռադիոհաղորդումները ետևում են: Ետևում է նաև անցած տարվա դրական տեղաշարժերի վերլուծության, մատնանշման, հիշեցման պաթետիկան: Երևի բնական է, որ տոներն առհասարակ, իսկ սա՝ մանավանդ (վերջապես նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարեդարձը) խոսքի նման ոճ է առաջ […]

Ընդհարումները արևմտյան Վրաստանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Սեպտեմբերի 30-ի լուսաբացին Գամսախուրդիայի կողմնակիցների սպառազեն խմբավորումներին, որոնց թվակազմը չի պարզված, հաջողվել է մտնել արևմտյան Վրաստանի Սենակի քաղաք և շրջապատել ոստիկանության ռեգիոնալ բաժանմունքի շտաբի շենքը: Վրաստանի ներքգործնախարարության մամուլի կենտրոնի հաղորդումների համաձայն, առավոտյան ժամը 9-ի մոտ ոստիկանությանը մոտակա շրջաններից աջակցության հասած հանրապետության պաշտպանության նախարարության հատուկ ջոկատների աջակցությամբ […]

Հացամթերումները շարունակվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) ԷՋՄԻԱԾԻՆ: Շրջանի մեկ տասնյակից ավելի գյուղական խորհուրդների անբավարար աշխատանքի պատճառով խաթարվել էր շրջանում պետական հացամթերումների ընթացքը: Շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի և ագրարային բարեփոխումների և սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովի համատեղ նիստում ձեռնարկվեցին հրատապ միջոցներ, որոնք տվեցին դրական արդյունք: Տասնօրյակում, շրջանում հացի մթերումներն ավելացան 260 տոննայով և արդեն կազմում […]

Տեղի տալով հայ ազատամարտիկների ճնշմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Սեպտեմբերի 30-ի երեկոյան, երկօրյա կատաղի մարտերից հետո տեղի տալով հայկական ինքնապաշտպանական ջոկատների ճնշմանը, ադրբեջանական ստորաբաժանումները ետ են քաշվել բռնազավթված Չլդրան գյուղի մի քանի դիրքերից: Ինչպես հաղորդել է Ղարաբաղի նորությունների գործակալությունը, երկու կողմից էլ կան կորուստներ, որոնց մասին տվյալները ճշտվում են: Հայտնվում է նաև, որ հայ ինքնապաշտպանները […]

Հայաստանի արտգործնախարարի մամուլի ասուլիս

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Թուրքիան պետք է վերադառնա Ղարաբաղի կոնֆլիկտում չեզոքության քաղաքականությանը և կոնստրուկտիվ դեր խաղա Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործում: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, չորեքշաբթի օրը ՄԱԿ-ում կայացած մամուլի ասուլիսում: Հայաստանի արտաքին քաղաքականության կենտրոնում, հայտարարել է նախարարը, տարածաշրջանում «հաշտություն, ներդաշնակություն և կայունություն» հաստատելու ձգտումն է: […]

Համաձայնագիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների խաղաղության կորպուսի (PEACE CORPS) ծրագիր Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, ելնելով երկկողմանի փոխշահավետ հարաբերությունների և երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևորությունից, համաձայնվեցին հետևյալի վերաբերյալ. Հոդված 1 Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանի […]

Օգնություն տարեց մարդկանց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Տարեց մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանի կարգադրությամբ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգի գիշերօթիկ  տների՝ ծերանոցների յուրաքանչյուր տարեց անձի կտրվի 1000 ռուբլի միանվագ օգնություն:

ՀՀ կառավարությունում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ հացի մատակարարման կարգավորման օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր Խոսրով Հարությունյանը: Ներկայացնելով հացամատակարարման ոլորտում հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակը, վարչապետը նշեց, որ չնայած ճիգերի ամբողջ լարումով հանրապետություն է բերվում բավարար քանակությամբ հացահատիկ և ալյուր, որոնց ներմուծումը դեռ շարունակվում է (վաղը հանրապետություն կմտնի […]
Page 29 of 78« First...1020«2728293031 » 405060...Last »

Categories

Archives