Ազգ, 3 ապրիլի, 1991թ., թիվ 14 Մարտի 30-ին կայացավ ՀՀՇ վարչության մամլո ասուլիսը, որին մասնակցում էին վարչության նախագահ Վ. Սիրադեղյանը, վարչության անդամներ՝ Շ. Քոչարյանը, Հ. Գալստյանը, Բ. Արարքցյանը։ Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք մարտի 23-ի հանրահավաքում Վ. Սիրադեղյանի այն հայտարարությանը, ուր նա դիկտատուրայի կոչ էր անում։ Մեր թղթակից Գուրգեն Խաժակյանը խնդրեց պարզաբանումներ տալ։ Վ. […]