«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315) Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության փոխնախագահ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ Նախարարների խորհրդի նիստ, ուր քննարկվեց տնտեսաւան շրջափակման պայմաններում հանրապետության կենսագործունեության ապահովման հարցը։ Առաջին փոխվարչապետ Ռուբեն Չիֆթալարյանը ներկայացրեց մանրամասն միջոցառումների փաթեթ, որը նախատեսում է ինչպես բեռների փոխադրման կազմակերպում, այնպես էլ վառելիքաէներգետիկ և պարենային բաշխման անհրաժեշտ ռեժիմի սահմանում։ Հաստատվեց հանրապետության […]