November 27, 2024

Tag Archives: 1920

Օրդուբադի և Նախիջևանի մահմեդականների շարժման մասին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հառաջ, 7 հունվարի, 1920թ., թիվ 5Բաքու, 3 հունվարի, 1920թ. Օրդուբադի և Նախիջևանի մահմեդականների շարժման մասին վերին և ներքին Ագուլիսների և այլ գյուղերի դեմ Ադրբեջանի կառավարությունը ոչ մի տեղեկություն չունի։ Իմ կողմից անհրաժեշտ միջոցները ձեռք են առնված այդ շարժման անմիջական դադարեցման համար, եթե իրոք տեղի է ունեցել։ Հավատացած եմ, որ ընդհանուր ջանքերով մեզ կհաջողվի երկու դրացի […]

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հառաջ, 7 հունվարի, 1920թ., թիվ 5Երևան, 4 հունվարի 1920թ. Ես ստացել եմ Նախիջևանից տեղեկագիր դեկտեմբերի 27-ին գրված, որից պարզվում է, որ զանգեզուրցի փախստականները ցանկացել են Ագուլիսը ավերել, բայց շնորհիվ վարչության ձեռք առած միջոցների շարժումը ճնշված է։ Հետևանքը եղել է այն, որ հայերը Ներքին Ագուլիսը թողնելով գաղթել են Վերին Ագուլիս։ Նախիջևանից եկավ ամերիկական գնդապետ Շելլի, նա […]

Ագուլիսի դեպքերի շուրջը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հառաջ, 7 հունվարի, 1920թ., թիվ 5 Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչին Երևանում, պատճենը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին Բաքու, 1 հունվարի, 1920թ. Ես ստացել եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հեռագիրը Օրդուբադի և Նախիջևանի մահմեդականների շարժման մասին Ագուլիսի և այլ հայաբնակ գյուղերի դեմ, և որ Ագուլիսը ենթարկվել է բնաջնջման և ավերածության։ Խնդրում եմ ձեզ անմիջապես անցնել դեպքի […]

Տեսակցություն Չերչիլի հետ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Լոնդոն, հունվար 8, 1920թ. Տեսակցությանս նպատակն էր նրանից խնդրել մեր բանակի համար զենք և ռազմամթերք։ Ես նրան ասացի — Պր. նախարար, այս պատերազմի ընթացքում հայերը երկու անհերքելի ապացույցներ տվին — 1. անվերապահ կերպով անձնվեր եղան Դաշնակիցներին, 2. Գիտեն արիաբար կռվել, երբ նրանց տրվին անհրաժեշտ միջոցները։ Տարաբախտաբար զինադադարի շրջանում Դաշնակիցները պետք չտեսան հայ ժողովրդի այդ երկու […]

Տեսակցություն գնդապետ Գրիբենի հետ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Լոնդոն, 7 հունվարի, 1920թ. Գնդապետ Գրիբենն արտաքին գործոց նախարարության զինվորական կարևոր խորհրդականն է։ Նրան են ենթարկվում Արևելքի քաղաքական կազմակերպությունների գործերը։ Սա իմ երկրորդ տեսակցությունն է նրա հետ։ Երկու օր առաջ տեղի ունեցած առաջին զրույցի նյութն էր մեր զորքի վերակազմությունը, որ նա էլ գտնում է անհետաձգելի և անհրաժեշտ, խոստանալով լիակատար աջակցություն։ Այս երկրորդ տեսակցությունը առաջինի շարունակությունն […]

Տեսակցություն Ա. քարտուղար Philippe Kerr-ի հետ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Լոնդոն, հունվար 6, 1920թ. Ես հարցրի Կիլիկիայի մասին։ Philippe Kerr — Կիլիկիայի խնդիրը մեր և ֆրանսիացիների մեջ կարգադրված է վերջնականապես։ Կիլիկիան թողնված է Ֆրանսիային։ Մենք չէինք կարող ուրիշ կերպ վարվել, որովհետև ամերիկյան մանդան Հայաստանի վրա այլևս անհույս է։ Այստեղ ես տեսել եմ մի շարք ամերիկացիների, որոնք բոլորը միաբերան վկայում են, որ միանգամայն հոգնած են Եվրոպայի […]

Ողջույնի հեռագիրներ Վրաստանին և Ադրբեջանին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովուրդ, 15 հունվարի, 1920թ., թիվ 5 «Հայաստանի կառավարությունը սրտագին ողջունում է գերագույն խորհրդի կողմից Վրաստանի անկախության ճանաչումը։ Նա հաստատ համոզված է, որ այդ ճանաչումը ամրապնդելով վրաց ժողովրդի քաղաքական դրությունը հնարավորություն կտա նրան նվիրելու խաղաղ և ստեղծագործ աշխատանք՝ ի երջանկություն և բարօրություն վրաց դեմոկրատիային, նույնպես և հայ դեմոկրատիային»։ Այս միևնույն բովանդակությամբ ողջույնի հեռագիր ուղարկված է նաև […]

Հայկական հարցի քննություն

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Ժողովուրդ», 15 հունվարի, 1920թ., թիվ 5 Դեկտեմբերի 20-ին լորդ Բրայսը հաղորդել է Պողոս Նուբարին, որ որոշված է հայկական հարցի քննությունը սկսել հունվարի ամսին և որ լորդ Կերզոնը ի պատասխան Կենտերբերիի եպիսկոպոսի փայլուն ճառի, ասել է, թե Թուրքահայաստանը պիտի ազատվի և պիտի ստեղծվի մի նոր պետություն, բայց ոչ «ծովից մինչև ծով», և ոչ ընդարձակ Հայաստան, սակայն […]

Հայկական հարցի վճռական փուլը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Ժողովուրդ», 15 հունվարի, 1920թ., թիվ 5Երևան, 15 հունվարի Հեռագիրները հաղորդեցին, որ Լոնդոնից Փարիզ են վերադարձել անգլիական նշանավոր պետական գործիչները իտալական ներկայացուցիչների հետ միասին և որ նրանց վերադարձով հունվարի 10-ին մեծ շուքով վերսկսել են Փարիզի խաղաղարար կոնֆերանսի աշխատանքները։ Նույն հեռագիրները հաղորդում են, որ Լոնդոնի խորհրդակցության մեջ արդեն համաձայնություն է կայացել Ֆիումեի հարցի վերաբերմամբ և որ կոնֆերենցիան […]

Կոտորած Գողթանում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովուրդ, 14 հունվարի, 1920թ., թիվ 4 Գորիսից Մելիք-Յոլչյանը արտաքին և ներքին գործոց նախարարներին հեռագրում է հետևյալը։ Ըստ լրացուցիչ և ճշտված տեղեկությունների Նախիջևանի և Օրդուբադի  թաթարները Ադրբեջանի և Տաճկական սպաների Խալիլ բեյի, Էդիփ բեյի և այլն ղեկավարությամբ ջարդից հետո բարբարոսաբար կոտորել են Ագուլիսի ամբողջ ազգաբնակությունը։ Ներքին Ագուլիսում կոտորած են 400, վերին Ագուլիսում 1000 մարդ։ Ազգաբնակությունը ամբողջությամբ […]
Page 3 of 14«12345 » 10...Last »

Categories

Archives