November 27, 2024

Tag Archives: 1918

Արաքսի հանրապետություն

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Զանգ, 5 դեկտեմբերի, 1918թ., թիվ 76 Սարդարապատի, Սուրմալուի, Ղամարլուի, Շարուրի և Նախիջևանի շրջանում ապրող թուրքերը կազմել են «Արաքսի հանրապետություն» և հայտարարել են իրենց անկախ: Նրանք հայտնել են Հայաստանի կառավարությանը, թե իրենք թույլ կտան վերադառնալ հայ գաղթականներին, բայց պայմանով, որ լինեն անզեն և բնակվեն այն տեղերը, որ իրենց ցույց կտրվի: Տաճկահայ գաղթականներին և Հայաստանի զորքերին նրանք […]

Վրաստանի նոտան

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Զանգ, 5 դեկտեմբերի, 1918թ., թիվ 76 Վրաստանի ներկայացուցիչը Հայաստանում, պ. Ս. Մդիվանին մի նոտա է ներկայացրել արտաքին գործող մինիստրության, որի մեջ հայտնում է, թե վրաց կառավարության կարծիքով ամբողջ Ախալքալաքի և ամբողջ Բորչալուի գավառները Վրաստանի սահմանների մեջ են մտնում: Պ. Մդիվանին հարցնում է Հայաստանի կառավարության տեսակետն այս մասին:

Ախալքալաքի հարցը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Զանգ, 5 դեկտեմբերի, 1918թ., թիվ 76 Խմբագրական Վրաստանի արտաքին գործերի Ե. Գեգեչկորին ասել է Թիֆլիսի հայ գործիչներին, թե Վրաստանում չկա մի մարդ, որ համաձայնի Ախալքալաքի գավառը զիջել հայերին: Եթե խոսքը Գորու շրջանի Ախալքալաք գյուղի մասին է, իհարկե, պարոն մինիստրին ոչ ոք չի առարկի, բայց եթե հարցը Ախալքալաք գավառին է վերաբերում, այն ժամանակ մենք էլ կասենք, […]

Համբարձում Առաքելյանի սպանությունը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 9 հուլիսի, 1918թ., թիվ 131 Հուլիսի 6-ին, երեկոյան ժամը 8-ին, իր բնակարանում չարագործների ձեռքով սպանվեց «Մշակի» խմբագիր-հրատարակիչ Հ. Առաքելյան: Սպանությունը կատարվել է հետևյալ պայմաններում: Դեռ ժամը 6-ին, ականատեսի ասելով, հանգուցյալի տան շուրջը, Ժուկովսկայա փողոցի և Կոսոյ նրբափողոցի անկյունում, պտտում են եղել երեք հոգի, երկուսը փափախով, զինվորական ֆրենչի հագած, երկարաճիտք կոշիկներով, իսկ երրորդը՝ ֆուրաժկայով և […]

Բացառիկ ծանր պայմաններ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Զանգ», 7 օգոստոսի, 1918թ., թիվ 43 3 օգոստոսի, 1918թ. Բացառիկ ծանր պայմանների մեջ գործի է անցել իմ կազմած կառավարությունը: Նա կոչված է իրականացնելու գործադիր իշխանություն մի պետության մեջ, որ դեռ նոր ծնունդ է առել և տակավին դուրս չի եկել իր կազմակերպման առաջին շրջանից: Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում. նա չի հաջորդում նախկին կառավարության՝ շարունակելու […]

Հայաստանի Խորհրդարանի բացումը (խմբագրական)

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Զանգ», 4 օգոստոսի, 1918թ., թիվ 42 Օգոստոսի 1-ը հայոց պատմության մեջ նոր դարագլուխ է կազմելու: Այդ օրը, դարերի երկար ընդմիջումից հետո, հայ ժողովրդին նորից վիճակվում է դարբնողը լինել իր պետական կյանքի: Երևան քաղաքը այդ օրը արժանանում է Հայաստանի խորհրդարանի բացման մեծ պատվին: Նորմալ ու խաղաղ պայմաններում բնական է, որ հայ ժողովրդի ամենանվիրական օրը կլիներ օգոստոսի […]

Հայկական պառլամենտի բացումը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 11 օգոստոսի, 1918թ., թիվ 158 Հայկական հանրապետության պառլամենտի բացման առիթով «Кавказское Слово» թերթը առաջնորդող հոդվածի մեջ ասում է. «Հայ ժողովրդի կյանքում օգոստոսի 1-ի օրը կմնա իբրև ամենանշանավոր օրերից մեկը: Այդ օրը Երևանում տեղի ունեցավ հայ հանրապետության պառլամենտի բացման՝ ըստ պարագաների համեստ, սակայն ըստ իր նշանակության մեծ հանդեսը: Այդ փաստի մասին, հարկավ, ռադիոհեռագիրներ չեն ուղարկելու […]

Զորահանդես

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 10 օգոստոսի, 1918թ., թիվ 157 Հայաստանի Խորհրդի բացման առթիվ օգոստոսի 1-ին տեղի ունեցավ զորահանդես: Զորքը զինվորական կարգով երկշարք կանգնած էր քաղաքային ակումբի շենքի առջև, ուր բացվում էր Խորհրդի ա. նիստը: Նիստի փակումից հետո գեն. Նազարբեկյանը, Խորհրդի նախագահ Քաջազնունու, գերման, թուրք ու ավստրիացի զինվորական ներկայացուցիչների և այլոց հետ ընդունեց զորահանդեսը: Այնուհետև զինվորական երաժշտախմբերի նվագով ու […]

Հայոց Ազգային խորհրդի փոխնախագահ Ա. Սահակյանի ճառը Հայաստանի խորհրդարանի բացման մասին

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 10 օգոստոսի, 1918թ., թիվ 157 Քաղաքացիներ, պատգամավորներ Հայաստանի Խորհրդի: Գերագույն Հայոց Ազգային խորհրդի կողմից ես պատիվ ունեմ այսօր բաց անել անդրանիկ նիստը Հայաստանի Խորհրդի և հայտարարել, որ այսուհետև սա է միակ լիազոր մարմինը՝ ամփոփող իր մեջ Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը: Այս օրը կդառնա մեզ համար պատմական և կբանա մի նոր լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ […]

Հայաստանի պառլամենտի առաջին նիստը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 10 օգոստոսի, 1918թ., թիվ 157 Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի պարլամենտի առաջին հանդիսավոր նիստը՝ Երևանի քաղաքային ակումբի թատերասրահում: Այդ առթիվ քաղաքը տոնական կերպարանք էր ընդունել. հետաքրքրվողների հսկայական բազմությունը շրջում էր փողոցներում, զորքը զինվորական կարգով կանգնած էր ակումբի շենքի առաջ, որի մուտքի վրա ու ճակատին ծածանվում էր Հայաստանի Հանրապետության դրոշակը: Նիստին ներկա էր կառավարությունը՝ գլխավորությամբ […]
Page 8 of 15« First...«678910 » ...Last »

Categories

Archives