Մշակ, 16 հունիսի, 1918թ., թիվ 113 Թիֆլիս Այս շաբաթվա ընթացքում քաղաքի զանազան վայրերում՝ այգիներում, մասնավոր և հայրենակցական զանազան միությունների նախաձեռնությամբ գումարվեցին ժողովներ և միտինգներ, ուր, գրեթե ամեն տեղ, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ, կայացավ ռեզոլյուցիաներ այն մտքով, թե Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը պետք է այլևս չքանա ազգային գործերի ղեկավարության ասպարեզից: Եղել են առաջարկներ, որ Ազգային Խորհուրդը ամբողջապես […]