Զանգ, 2 հոկտեմբերի, 1918թ., թիվ 58 Երևան, 2 հոկտեմբերի Կոալիցիոն մինիստրություն ունենալու հարցը նորից հրապարակի վրա է դրված: Դաշնակցության աջ ու ձախ կողմը նստած պառլամենտական ֆրակցիաները, առանձնապես աջը, հետապնդում և գտնում են, որ կոալիցիոն մինիստրություն ունենալու խնդիրը հասունացած է: Երկիրը ներկա քաոսական դրությունից հանելու, այլև արտաքին քաղաքականությունը ավելի բացորոշ դարձնելու համար միակ նպատակահարմար միջոցը համարում […]