Մշակ, 25 հունիսի, 1918թ., թիվ 120 Վրացի գեներալ Մաղալովը այս օրերս վերադարձավ Բաքվի գծից, ուր նա ղեկավարում էր թաթարների կռիվը բոլշևիկների դեմ: Նրա ասելով, օսմանցիները այդ գծի վրա ունեն բավականաչափ զորք, որի թիվը օրեցօր ավելանում է: Քյուրդամիրի մոտ ներկայումս գործում են բոլշևիկյան 6000 ուժեր: Նրանք ունեն երեք բատարեա, շատ զենք և, ըստ երևույթին, բավականաչափ պարեն: […]