November 27, 2024

Tag Archives: 1917

Հայ զինվորներու կոչը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1 5-րդ Հայկական հրացանաձիգ մահվան գունդը տեղեկանալով Պետրոգրադի մեջ բոլշևիկներու միջոցով կատարված դեպքերու մի մասին՝ իր ընդհանուր ժողովին մեջ որոշեց հետևյալ կոչն ուղղել հայրենքին հավատարիմ զինվորներուն. «Ընկերնե՛ր, Ռուսաստանը հոգեվարքի մեջ է: Այսօր, երբ Վիլհելմի երկաթյա դիվիզիաները կբախեն Պետրոգրադի դռները, երբ արտաքին թշնամին կսպառնա մեր ազատ հայրենիքի սրտին, երբ պետության համար […]

Կովկասյան Զին. N կորպուսի որոշումը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1 Հնչել է ժամը վճռական կռվի Ռուսաստանի ազգերի երջանկության և ազատության համար: Հիմնադիր ժողովի գումարման նախօրյակին, մի բուռ բոլշևիկներ Պետրոգրադում, ձգտելով հափշտակել իշխանությունը իրանց ձեռքը, խափանել Հիմնադիր ժողովը, հարուցել են ապստամբություն Ժամ. Կառավարության դեմ: Բոլշևիկների հաղթությունը կլինի հեղափոխության և Ռուսաստանի կործանումը, ուստի և Կովկասյան N զին. կորպուսը լինելով պահապան հեղափոխության […]

Հայ Զինվորական Միության կանոնադրությունը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1 Հայրենիքն ու հեղափոխությունը վտանգի մեջ են: Երկրի բոլոր կարող ու ստեղծագործող ուժերին կոչ է արվում միանալ, ամուր կուռ ուժ կազմել հայրենիքն ու հեղափոխությունը պաշտպանելու, փրկելու կործանումից ու պատերազմի ավերմունքից: Ելակետ ունենալով Ժամանակավոր կառավարության ու հեղափոխական դեմոկրատիայի ընդունած ու հայտարարած այս դրությունը, մենք մոմենտի պահանջ ենք համարում համայն հայ զինվորականությանը […]

Հայկական անդրանիկ կորպուսի հրամանատարի ընտրությունը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1 Հայ Զինվորական Միությունը իր ամսի 5-ի արտակարգ նիստում միաձայն որոշեց հրավիրել հայկական կորպուսի հրամանատարի պաշտոնի համար Կովկասյան ռազմաճակատի քաջ ծանոթ, ռուսական և տաճկական բանակներում անվանի հերոսի հռչակ ստացած գեն. Նազարբեկովին: Նույն նիստում ընտրվեցին պատգամավորներ՝ Մ. Պապաջանյանը և Արսեն Շահմազյանը, որ դիմեն Նազարբեկովին և ստանան նրա համաձայնությունը ու ներկայացնեն գլխավոր […]

Ռազմիկ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Ռազմիկ», 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1 Այս նոր թերթը գոյության իմաստ ունի այսօր և թվում է, թե կարող է հարատևել և պատերազմից հետո, եթե միայն զորքի ազգայնացման սկզբունքը ճանաչվի հիմնական և ոչ թե հրապարակ նետված օրվան ստիպումով: Ինչ կերպարանք և ստանա Ռուսաստանի քաղաքական կազմը, ինչ հիմունքներով և կազմակերպվի նրա ապագա զորքը՝ — եթե փոթորկահույզ օրերին […]

Հայ զինվորական համագումարի օրակարգը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1 Հայ զինվորական համագումարի օրակարգը 1. Զեկուցումներ 1. Հայ զինվորական կենտրոնական մարմնի և նրա ճյուղերի: 2. Ֆրոնտի ներկայացուցիչների և 3. Միջազգային զինվորական հարաբերությունների մասին: 2. Քաղաքական մոմենտը և մեր վերաբերմունքը: 3. Ֆրոնտի ապահովություն: 1. Ճակատի ապահովություն ու ազգային զորագնդերի դերը. 2. Թիկունքի ապահովություն ու հայ զինվորներ. 3. Դասալիքներ ու դասալքության […]

Պետրոգրադի դեպքերը. Երկրային կենտրոնի կոչը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Արև, 31 հոկտեմբերի, 1917թ., թիվ 230 «Քաղաքացիներ, Պետրոգրադում խոշոր դեպքեր են տեղի ունենում։ Բոլշևիկների ֆրակցիան, քաշելով իր հետևից Պետրոգրադի գարնիզոնն ու պրոլետարիատի մի մասը, իշխանությունն իր ձեռքն է ձգել, ձերբակալել Ժամանակավոր կառավարության մի քանի մինիստրներին և գրավել բոլոր պետական հիմնարկությունները։ Ռուսիան և հեղափոխությունը ծանր օրի մեջ են։ Բոլշևիկների սկսած քաղաքացիական պատերազմը սպառնում է կործանել հեղափոխության […]

Նոր հեղաշրջումն Պետրոգրադում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 27 հոկտեմբերի, 1917թ., թիվ 229 Թեև Հեռագրական գործակալությունը որոշակի և ճիշտ տեղեկություններ չէ հաղորդում, բայց առանձին և մասնակի հեռագիրները, որոնք ստացվեցին հոկտեմբերի 25-ին մինչև երեկո, ցույց են տալիս, որ Պետրոգրադում բոլշևիկները, որոնց հանդես գալը վաղուց հայտարարվում և պատրաստվում էր, աջողել են իրենց ձեռնարկի մեջ, կարողացել են գրավել իշխանության եթե ոչ ամբողջությունը, գեթ մի մասը, […]

Վերջին տեղեկություններ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 26 հոկտեմբերի, 1917թ., թիվ 228 «Թիֆլիսում ստացած տեղեկությունների համաձայն, Պետրոգրադում տեղի է ունեցել զինվորական և բանվորական խորհուրդների նիստը, ուր մեծամասնությունը կազմել են բոլշևիկները։ Պտտվող լուրերի համաձայն, բոլշևիկները գրավել են մի քանի հաստատություններ, որոնց թվում Նիկոլաևյան կամուրջը, Բալթյան կայարանը և Ձմեռային պալատը։ Այնտեղ նրանք կարողացել են ձերբակալել և մինիստրներից մեկին՝ Կարտաշևին։ Մանրամասնություններ դեռ հայտնի չեն»։

Ժողովրդական աղետը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 21 հոկտեմբերի, 1917թ., թիվ 224 Մեր ժողովուրդը մեծ աղետի է ենթարկված գավառներում։ Ալան-թալանը, ավազակությունները, կողոպտումները մի կողմից, սովը, հագուստեղենի սոսկալի թանկությունը, դրամի անօրինակ էժանությունը մյուս կողմից ենթարկել են նրան մի ահռելի աղետի, որ պետք է քայքայի նրան բարոյապես ու ֆիզիկապես։ Այդ աղետը ստիպում է նրան գաղթել, թողնել սեփական հողը և գնալ որոնել օտար հողի […]
Page 2 of 7«12345 » ...Last »

Categories

Archives