Ազատամարտ, 4-10 սեպտեմբերի, 1992թ. Հայդուկային խմբերը շարունակում են մարտական գործողությունները Շահումյանի շրջանում: Տառացիորեն հողն այրվում է զավթիչների ոտքի տակ: Շահումյանի ռազմական շտաբից հաղորդում են, որ հայդուկները Կարաչինար-Թալիշ ճանապարհի վրա պայթեցրել են զինվորական հերթափոխ տեղափոխող ավտոբուսը: Գործողության հետևանքով սպանվել է 10 ադրբեջանցի զինվոր: Մեր կողմից կորուստներ չկան: