November 27, 2024

Tag Archives: Ժողովուրդ

Նոր արյունահեղություններ Ղարաբաղում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովուրդ, 27 մարտի, 1920թ., թիվ 48 Ղարաբաղում սկսվել են արյունահեղ կռիվներ Ադրբեջանի զորքերի և հայ ազգաբնակության միջև։ Կռիվները սկսվել են մարտի 20-ից և շարունակվում են մինչև այսօր։ Զոհերի թիվը չափազանց մեծ է։ Այս արյունահեղությունների պատճառն եղել է Ղարաբաղի գեներալ-նահանգապետ Սուլթանովի հրամանը, որով նա պահանջել է հայերից զինաթափ լինել և հանձնել բոլոր զենքերը։ Ադրբեջանի զորքերը հրաման […]

Ողջույնի հեռագիրներ Վրաստանին և Ադրբեջանին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովուրդ, 15 հունվարի, 1920թ., թիվ 5 «Հայաստանի կառավարությունը սրտագին ողջունում է գերագույն խորհրդի կողմից Վրաստանի անկախության ճանաչումը։ Նա հաստատ համոզված է, որ այդ ճանաչումը ամրապնդելով վրաց ժողովրդի քաղաքական դրությունը հնարավորություն կտա նրան նվիրելու խաղաղ և ստեղծագործ աշխատանք՝ ի երջանկություն և բարօրություն վրաց դեմոկրատիային, նույնպես և հայ դեմոկրատիային»։ Այս միևնույն բովանդակությամբ ողջույնի հեռագիր ուղարկված է նաև […]

Հայկական հարցի քննություն

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Ժողովուրդ», 15 հունվարի, 1920թ., թիվ 5 Դեկտեմբերի 20-ին լորդ Բրայսը հաղորդել է Պողոս Նուբարին, որ որոշված է հայկական հարցի քննությունը սկսել հունվարի ամսին և որ լորդ Կերզոնը ի պատասխան Կենտերբերիի եպիսկոպոսի փայլուն ճառի, ասել է, թե Թուրքահայաստանը պիտի ազատվի և պիտի ստեղծվի մի նոր պետություն, բայց ոչ «ծովից մինչև ծով», և ոչ ընդարձակ Հայաստան, սակայն […]

Հայկական հարցի վճռական փուլը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Ժողովուրդ», 15 հունվարի, 1920թ., թիվ 5Երևան, 15 հունվարի Հեռագիրները հաղորդեցին, որ Լոնդոնից Փարիզ են վերադարձել անգլիական նշանավոր պետական գործիչները իտալական ներկայացուցիչների հետ միասին և որ նրանց վերադարձով հունվարի 10-ին մեծ շուքով վերսկսել են Փարիզի խաղաղարար կոնֆերանսի աշխատանքները։ Նույն հեռագիրները հաղորդում են, որ Լոնդոնի խորհրդակցության մեջ արդեն համաձայնություն է կայացել Ֆիումեի հարցի վերաբերմամբ և որ կոնֆերենցիան […]

Կոտորած Գողթանում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովուրդ, 14 հունվարի, 1920թ., թիվ 4 Գորիսից Մելիք-Յոլչյանը արտաքին և ներքին գործոց նախարարներին հեռագրում է հետևյալը։ Ըստ լրացուցիչ և ճշտված տեղեկությունների Նախիջևանի և Օրդուբադի  թաթարները Ադրբեջանի և Տաճկական սպաների Խալիլ բեյի, Էդիփ բեյի և այլն ղեկավարությամբ ջարդից հետո բարբարոսաբար կոտորել են Ագուլիսի ամբողջ ազգաբնակությունը։ Ներքին Ագուլիսում կոտորած են 400, վերին Ագուլիսում 1000 մարդ։ Ազգաբնակությունը ամբողջությամբ […]

Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը ճանաչված

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովուրդ, 14 հունվարի, 1920թ., թիվ 4 Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Վրաստանում Լ. Եվանգուլյանը  հունվարի 12-ին հետևյալ հեռագիրն է ուղարկել Հայաստանի արտաքին գործերի մինիստրին և պառլամենտի նախագահին. «Մեծ բրիտանական կոմիսար Ուորդրոպը հաղորդեց պաշտոնապես Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին, որ լորդ Կերզոնը առաջարկեց Գերագույն խորհրդին ճանաչել փաստորեն Վրաստանը և Ադրբեջանը, լորդ Կերզոնի առաջարկությունը ընդունված է միաձայն Գերագույն խորհրդի բոլոր […]

Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը ճանաչված

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովուրդ, 14 հունվարի, 1920թ., թիվ 4 Թիֆլիսից ստացված պաշտոնական տեղեկությունների հիման վրա, դաշնակիցների Գերագույն խորհուրդը ճանաչել է Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը։ Սա մի խոշոր քաղաքական երևույթ է ոչ միայն Անդրկովկասյան մասշտաբով, այլև համաշխարհային պատմության ընթացքի տեսակետից։ Երկու փոքր ժողովուրդներ, ի հետևանք ռուսական հեղափոխության, ազատագրվելով օտարի լուծից, այժմ աշխարհի բախտը տնօրինողների կողմից ճանաչվում են անկախ և […]

Բոլշևիկյան վտանգը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովուրդ, 11 հունվարի, 1920թ., թիվ 2Երևան, 11 հունվարի Կուբանում տեղի ունեցած շարժումների առթիվ, ժամանակին մենք արտահայտել ենք այն միտքը, որ Դենիկինյանների փորձը վերականգնել Ռուսաստանը անհաջողության պիտի մատնվի, որ ռուսական հարցը մտնում է իր զարգացման նոր փուլի մեջ, որովհետև Կամավորական բանակը ձգտում է տիրապետողի դեր տալ պատմության գիրկը անցնող կալվածատիրական դասակարգին, իսկ մյուս կողմից ցանկանալով ստեղծել […]

Անդրկովկասյան ֆեդերացիայի հարցը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովուրդ, 10 հունվարի, 1920թ., թիվ 1Երևան, 10 հունվարի Վրաստանի հանրապետության վարչապետ Ն. Ժորդանիան Թիֆլիսի բանվորական խորհրդում արտասանած իր ճառում և Ադրբեջանի ղեկավար «Մուսաֆաթ» կուսակցության վերջին համագումարը, շոշափելով Անդրկովկասյան հանրապետությունների փոխհարաբերությունների հարցը անհրաժեշտ գտան, որպես մի հերթական քաղաքական խնդիր, նրանց վերամիացումը կոնֆեդերացիայի հիմունքով։ Ամեն պետական-իրավական կամ միջազգային իրավական ակտ այն ժամանակ կարող է նպատակահարմար և տևողական […]

Categories

Archives