Արև, 12 դեկտեմբերի, 1917թ., թիվ 253 Մուղանից եկած ռուսներ սոսկալի լուրեր են հաղորդում այնտեղի վերջին անց ու դարձից: Սահմանաբնակ շահսևանների ահագին հրոսակներ ներս են խուժել Մուղանի դաշտը և կողոպուտի ու հրի ու սրի են ենթարկում ռուսաց գաղթավայրերը: Թշվառ ռուս գաղթականների պատգամավորները ամեն կողմ դիմել են թե հեռագրով, թե անձամբ, բայց շուտափույթ օգնություն չեն կարողացել ստանալ […]