Աշխատանք, 29 (16) մայիս, 1918թ. 27 մայիս, 2ժ. ցերեկ. Երջանիկ եմ հաղորդելու մեր զորքերու հաղթությունը Ղջլազի մոտ. անոնք կանգնեցուցինք ուխտադրուժ թշնամիին հարձակումը, որ գերիներու ցուցմունքին համաձայն՝ կառաջանար Ղարաքիլիսեն գրավելու համար։ Մեր զինվորները ոգևորված այդ հաջողութենեն, դիմեցին հարձակման, բռնելով անոնց աջ թևը. հարձակումը վերջացավ փայլուն հաջողությամբ։ Մենք դուրս վանեցինք հակառակորդը Ագլեսի-Ղարա գյուղեն և անոր արևելյան կողմը […]