November 27, 2024

Tag Archives: Վազգեն Մանուկյան

Մոսկվան լավ գիտի, որ հայերից իրեն ոչ մի վտանգ չի սպառնում

  • by Archives.am
  • 36 Years ago
  • Comments Off
Արդեն ութ ամիս է, ինչ մեր ժողովուրդն անընդմեջ՝ փուլերի բաժանված պայքար է մղում: Նախ գնահատենք վերջին փուլի՝ անցած մեկուկես-երկու ամսվա արդյունքները: Եթե սկսենք մանրամասն գնահատել այն ամենը, ինչ եղավ այդ ընթացքում՝ գործադուլներ, նստացույցեր, դասադուլներ, հացադուլներ, ընտրություններ, շատ կխճճվենք, թեև դրանց մանրամասն վերլուծությունը մի օր կանենք: Ուստի վարվենք հետևյալ կերպ. տեսնենք, թե մեկուկես-երկու ամիս առաջ ինչպես […]

Ղարաբաղյան հարցը միայն Ղարաբաղի հարցը չէ, դա այն փորձաքարն է, որը ցույց կտա, թե մենք ինչպես կմտնենք 21-րդ դար

  • by Archives.am
  • 36 Years ago
  • Comments Off
Չերչիլն, իր «Համաշխարհային ճգնաժամ» հինգհատորյակում, ամփոփելով առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները, գրել է. «Հայերը, այդ հին ու մեծ պատմություն ունեցող ազգը, ընդմիշտ դուրս եկան համաշխարհային պատմության ասպարեզից»: Նա սխալվեց, մենք վերադարձանք: Վերադարձանք մեր Ղարաբաղի հարցով, մեր եռագույնով: Չպետք է սխալվել: Մեր քաղաքական ասպարեզ գալը պայմանավորված չէր նամակներով, որոնք գրում էինք տասնյակ տարիներ, կամ ահաբեկչական գործողություններով թուրք […]

Պատերազմը սկսվել է

  • by Archives.am
  • 36 Years ago
  • Comments Off
Ինչպես հայտնի է, այս գիշերվա ընթացքում Հայաստանի տարածքում ոչ մի միջադեպ չի եղել: Բաքվում պարետային ժամ մտցված չէ: Վիճակը լարված է, բայց նախորդ օրն էլ էր այդպես, միտինգներ են արվում: Երեկ հայտարարեցին, որ Բաքվում պարետային ժամ է մտցվել: Սուտ է: Կիրովաբադում են մտցրել: Այնտեղ հայերը ստեղծել են ջոկատներ, որպեսզի պաշտպանեն իրենց ընտանիքները, հայկական թաղամասերը: Ղարաբաղում […]

Մենք բոլոր հարևանների հետ կարող ենք խաղաղ ապրել, մեզ միջնորդներ պետք չեն

  • by Archives.am
  • 36 Years ago
  • Comments Off
Վճռական պահերին ժողովուրդը պետք է միասնական լինի: Հայաստանում կան տարբեր կազմակերպություններ. նպատակների, գործելակերպի առումով նրանք քիչ բանով են իրարից տարբերում: Մենք կոչ ենք անում նրանց միասնական ճակատով հանդես գալ մեր բոլոր ազգային հարցերում: Ինչ վերաբերում է ինքնորոշման խմբին, ապա ես կանդրադառնամ միայն նրանց գաղափարին: Այն ժողովուրդը, որը չի ձգտում անկախության, դատապարտված է մահվան: Այն, ինչ […]

ԽՍՀՄ ԳԽ նախագահության հուլիսի 18-ի որոշումը

  • by Archives.am
  • 36 Years ago
  • Comments Off
Մամուլի մասին խոսելիս մենք մոռացանք ամենաէականը: Գորբաչովն իր ելույթում ասաց, որ մենք պետք է ամեն ինչ բաժանենք այնպես, որ հաղթած և պարտված ժողովուրդներ չլինեն: Այսօր առավոտվանից Բաքվի բոլոր հայկական տների առաջ ադրբեջանցիները զուռնա-դհոլով երգում-պարում են, ուրախություն է նրանց մոտ, իսկ մեզ մոտ սուգ է: Գիշերը ժողովուրդը չի քնել, իսկ հիմա հարյուր հազարներով հավաքված սրտատրոփ լսում […]

Մեր քաղաքական ուղին

  • by Archives.am
  • 36 Years ago
  • Comments Off
«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի»: Ավետարան ըստ Հովհաննեսի, գլ. 8, հ.32 1988թ. փետրվարի 20-ի՝ Ղարաբաղի Մարզխորհրդի հայտնի որոշմամբ հայ ազգային-ազատագրական պայքարը մի նոր փուլ մտավ: Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորման խնդիրը դրվեց սահմանադրական հիմքերի վրա: Պայքարի հիմնական միջոցներից Հայաստանի և Ղարաբաղի հայությունը ընտրեց գործադուլը: Հարցի նպաստավոր լուծման մեր հնարավորությունները գնահատելիս նախ անհրաժեշտ է հասկանալ […]

Նպատակը մեր շարժումը ջարդելն է

  • by Archives.am
  • 36 Years ago
  • Comments Off
Այս ամենի դիտավորությունը հասկանալի է. ոչինչ պատահական չի լինում: Սումգայիթի նպատակը մեզ վախեցնելն էր: Սրա նպատակը մեր շարժումը ջարդելն է, ժողովրդին բորբոքելը, քաոսային վիճակ ստեղծելը և այդպիսով ընդմիշտ Ղարաբաղի հարցը փակելը: Այնպես որ մենք պետք է շարունակենք մեր պայքարը, բայց լինենք զգոն: Եվ միշտ հաշվի առնենք հակառակորդի քայլերը: Այժմ խնդրում եմ նախ՝ մինչև ժամը 10-ը […]

Մենք ընտրեցինք սահմանադրական ուղին

  • by Archives.am
  • 37 Years ago
  • Comments Off
Երբ սկսեցինք այս պայքարը, բոլորս էլ գիտակցում էինք, որ մեծ հույսեր չկան: Հայ ժողովուրդը ընտրեց սահմանադրական ուղին: Մենք գիտեինք, որ շատ փորձություններ են լինելու և գնացինք սահմանադրական ուղիով, մեզ պատասխանեցին Սումգայիթով: Եկեք հասկանանք. մենք խաղալիք կդառնանք, եթե ընդհարումներ սկսենք ադրբեջանցիների հետ, նրանք էլ կլինեն խաղալիք: Ինչու՞ մեզ պատասխանեցին Սումգայիթով: Ինչպես երևում է, մենք, առանց խորը […]

Սիրելի՛ հայրենակիցներ

  • by Archives.am
  • 37 Years ago
  • Comments Off
Այժմ, երբ ամբողջ աշխարհի հայությունը համախմբվել է Ղարաբաղի հարցի արդար լուծման շուրջ, երբ մենք բոլորս զարմանքով տեսանք, թե ինչպիսի հզոր կենսական ուժով է օժտված հայ ազգը, երբ սկսեցինք հավատալ, որ մեր ազգը մեծ ապագա ունի և կարող է նորից կանգնել մյուս քաղաքակիրթ ազգերի շարքում, իր լուման ներդնել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ, ավելի ու ավելի մեծ […]

Ի՞նչ է պանիսլամիզմը և ի՞նչ է պանթուրքիզմը

  • by Archives.am
  • 37 Years ago
  • Comments Off
Մեր սահմանադրական շարժման հակառակորդները ցանկանում են, որ «սիմետրիայի» համար Հայաստանում ևս ընդհարում տեղի ունենա հայերի և ադրբեջանցիների միջև: Դա հնարավորություն կտար այս շարժումը ներկայացնել որպես ընդհարում երկու բարբարոս ազգերի միջև և ոչ իբրև դեմոկրատական, սահմանադրական շարժում: Հայ և ադրբեջանցի ժողովուրդներին հակադրելու համար հաճախ օգտագործում են պանիսլամիզմ և պանթուրքիզմ հասկացությունները: Ինչպես հայերը, այնպես էլ ադրբեջանցիները, սկսած […]
Page 6 of 7« First...«34567 »

Categories

Archives