November 28, 2024

Tag Archives: Վազգեն Մանուկյան

Ռուսական շովինիզմի զարթոնքը շատ թանկ կնստի մյուս ժողովուրդների վրա

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
1986-ին Միխայիլ Գորբաչովը հրապարակավ հայտարարեց, որ ի տարբերություն աշխարհի այլ երկրների, ԽՍՀՄ-ում ազգային հարցը գրեթե լիովին լուծված է: Սակայն Լեռնային Ղարաբաղ անունով Անդրկովկասի մի ինքնավար մարզ շուտով պետք է հերքեր այս պնդումը: Այնտեղ ծավալված դեպքերը ծնունդ տվեցին գորբաչովյան դարաշրջանի առաջին անկախ քաղաքական շարժմանը՝ «Ղարաբաղ» կոմիտեին, որն ստեղծվեց մինչ այդ բոլորովին անծանոթ մի խումբ մտավորականների կողմից: […]

Մեր ազգին մեծ ապագա է սպասում

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
Թե ինչ վիճակում է հանրապետությունը, բոլորդ երևի մոտավորապես պատկերացնում եք: Նույն արագությամբ շարունակվում է սոցիալիստական տնտեսության քայքայումը, և մենք հույս ունենք, որ պետք է ծնվի նոր տնտեսություն, որի  նախադրյալներն արդեն կան: Մենք պատրաստել ենք օրենքներ սեփականության, բաժնետիրական ձեռնարկությունների, հողի  մասնավորեցման մասին: Դրանք կներկայացվեն Գերագույն խորհուրդ. հոկտեմբերի 29-ին կքննարկվի սեփականության մասին օրենքը: Մեր ներկայացրած մյուս օրենքները […]

Ունենանք մեր ազգային բանակը

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք նպատակադրվել ենք ստեղծել հզոր ազգային պետություն, վերականգնել մեր նախնյաց փառքը, ազդեցություն ունենալ այս աշխարհում, և ոչ թե մի կերպ գոյատևել: Հզոր դառնալու առաջին քայլն անկախ պետության ստեղծումն է, ուստի մեծ նշանակություն էր տրվում շարժմանը, որ ծառայելու էր անկախ պետության ստեղծմանը: Մենք ստեղծեցինք մեր պետությունը. այն դեռ անկախ չէ: Ես […]

Զորահանդեսն ընդունում ենք մենք

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
Արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Մանուկյանը, որն իր ողջույնի խոսքն ուղղեց գնդի մարտիկներին: «Հուզումնալից է այս պահը: Մենք ճանաչում ենք միմյանց: Շատերիդ հետ ենք հանդիպել և՛ Կոռնիձորում, և՛ Մանաշիդում, Երասխավանի ճակատամարտի ժամանակ: Փոխվել են ժամանակները: Մենք ըմբոստ ուժ էինք, որ ուզում էինք պաշտպանել մեր ժողովրդին և մեր պայքարը գնում էր ոչ միայն արտաքին […]

Առանց ուրիշի հույսի

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
Ինչ պայմաններում է գտնվում այս հսկա պետությունը՝ ԽՍՀՄ-ը: Քայքայումը շարունակվում է: Ե՛վ տնտեսական, և՛ քաղաքական կառուցվածքի փլուզումը շարունակվում է: Եվ վերջը չի երևում: Այդ վիճակը հարվածում է մեզ, որովհետև մեր տնտեսությունը էապես կախված է միութենական տնտեսությունից, և ամեն մի փոփոխություն, խոչընդոտ մեծ դժվարություններ է առաջացնում Հայաստանում: Քայքայմանը զուգընթաց քննարկվում են տարբերակներ երկիրն այս վիճակից դուրս […]

ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ Վ. Մանուկյանի ծրագիրը

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
Յուրաքանչյուր ազգ ձգտում է հզորանալ, ընդլայնել իր ազդեցության ոլորտը: Դարից դար փոխվում են հզորության չափանիշները, ազդեցության ոլորտն ընդլայնելու  ձևերը, բայց մի պարագա մնում է անփոփոխ. բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի համար հզորանալու առաջին անհրաժեշտ պայմանն է անկախ պետություն ունենալը: Այժմ քաղաքական իրավիճակը հնարավորություն է տալիս մեզ սկսել այն, ինչի համար մենք պայքարում էինք, այն է՝ […]

Գնացքից թռչելու ժամանակն է

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
Ոչ մի ազգ, ոչ մի պետություն չի կարող իր տնտեսական և քաղաքական ծրագրերը կազմելիս ելնել միայն իր ցանկություններից, ներքին իրականությունից: Անհրաժեշտ է ոչ միայն գնահատել հարևանների և ողջ աշխարհի իրավիճակը, այլև կանխատեսել, թե ինչ ուղղությամբ է շարժվելու աշխարհը, ըստ այդմ կառուցել ազգային ծրագրերը, որոշել խնդիրների լուծման հերթականությունը: Ճշգրիտ հաշվարկել դեպքերի զարգացման ուղղությունը, իհարկե, հնարավոր չէ, […]

Չորս հարց Վազգեն Մանուկյանին

  • by Archives.am
  • 35 Years ago
  • Comments Off
-Ձեր կարծիքով, ո՞րն է մեր ազգի նպատակը, և ի՞նչ տվեցին շարժման այս երկու տարիներն այդ նպատակի իրականացմանը: -Մեր ժողովրդի ազգային, քաղաքական նպատակները երկուսն են՝ անկախ պետականության վերականգնումը և հողային հարցը, այսինքն՝ մեզնից բռնագրավված հողերի վերադարձը: Եվ որպես այդ քաղաքական նպատակների իրագործման վերջնական արդյունք՝ Հայաստանն իր արժանի տեղը կզբաղեցնի մյուս քաղաքակիրթ երկրների շարքում: Քաղաքական այս երկու […]

Պայքարում կարող ենք հաղթել միայն այն դեպքում, եթե կարողանանք զինվել, կազմակերպվել, հզորանալ

  • by Archives.am
  • 35 Years ago
  • Comments Off
Ոմանք պնդում են, որ Սումգայիթի կամ Բաքվի դեպքերը խաղաքարտ են, որը պետք է օգտագործել, այն մեր ժողովրդին շահ կբերի: Սուտ է: Ինչպես Ադանան մեզ չօգնեց, այնպես էլ Սումգայիթը չօգնեց, չի օգնի նաև Բաքուն: Կոտորվելիս օգուտ չես ստանում, կոտորվելիս միայն վնասվում ես: Իհարկե, պետք է հաշվի առնել Մոսկվայի դիրքորոշումը, իհարկե, պետք է հաշվի առնել Ադրբեջանին, բայց […]

Հզորության համար մեծ նշանակություն ունի կազմակերպվածությունը, միասնությունը

  • by Archives.am
  • 35 Years ago
  • Comments Off
Ի՞նչ հասկացանք այս մեկուկես տարվա ընթացքում: Այն, ինչ որ պիտի իմանայինք մինչև այդ: Մեր պայքարում հույսներս միայն մեզ վրա պիտի դնենք: Ինչքան ինքնուրույն լինենք, այնքան ավելի լավ կլուծենք մեր ազգային հարցերը: Հետևաբար պետք է ձգտենք ստեղծել անկախ պետություն, որը  ազգային խնդիրների լուծման միակ երաշխիքն է: Ի՞նչ հնարավորություններ կան: Ի՞նչ ուղղությամբ է գնում Խորհրդային Միությունը: Աշխարհի […]
Page 5 of 7« First...«34567 »

Categories

Archives