Հորիզոն, 13 հունիսի, 1918թ., թիվ 114 Հայոց Ազգային խորհուրդը, ուր դաշնակցական անդամները մեծամասնություն են կազմում, բոլոր ձայներով՝ ընդդեմ երկուսի (Հայ Ժողովրդական կուսակցության անդամների), հանձնարարել է Հ. Քաջազնունուն կազմել Հայաստանի Հանրապետության կաբինետը: Այս առթիվ, ինչպես հայտնի է, Հայ Ժողովրդական կուսակցությունը մի տենդային աշխատանք է սկսել մամուլի, ժողովների և ագիտացիայի թույլատրելի և անթույլատրելի միջոցներով խոչընդոտներ կանգնելու Ազգային […]