November 27, 2024

Tag Archives: Հայաստանի Հանրապետություն

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Հայաստանի Հանրապետություն, 19 օգոստոսի, 1993թ., թիվ 164(768) 1993թ. օգոստոսի 18-ին առավոտյան ժամը 7:06-ին ադրբեջանական զինված ուժերի պատկանող ՍՈւ-25 տիպի երեք ինքնաթիռ, ցածր բարձրության վրա թռչելով, ներխուժել են Հայաստանի Հանրապետության օդային տարածք և 10 ֆուգասային ու գնդիկավոր ռումբ են նետել Կապան քաղաքի կենտրոնական հատվածում: Զոհվել է 7 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 34 մարդ, որից 5-ը՝ ծանր: […]

Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Հայաստանի Հանրապետություն, 19 օգոստոսի, 1993թ., թիվ 164(768) Օգոստոսի 18-ին, ժամը 7-ն անց 6 րոպեին ադրբեջանական ռազմական երեք ինքնաթիռ, խախտելով Հայաստանի Հանրապետության օդային սահմանը, ուժգին ռմբակոծության են ենթարկել Կապան քաղաքի խտաբնակ թաղամասերը: Զոհվել է յոթ, վիրավորվել ավելի քան երեսուն բնակիչ: Կան մեծ ավերածություններ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին և խստորեն […]

Պատասխանը կտրվի այսօր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Հայաստանի Հանրապետություն, 19 օգոստոսի, 1993թ., թիվ 164(768) ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի շրջանակներում Հռոմի վերջին հանդիպման արդյունքներին էր նվիրված ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանի օգոստոսի 18-ի բրիֆինգը: Օգոստոսի 9-ից, ինչպես նշեց Ժ. Լիպարիտյանը, Հռոմում 9 գումարած 1 նախաձեռնության հեղինակները հանդիպումներ են ունեցել կողմերի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների հետ: Առանձին քննարկումներից հետո, օգոստոսի 12-ին, ներկայացվել է հակամարտության […]

Հրետակոծություն Ջեբրայիլի կողմից

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Հայաստանի Հանրապետություն, 19 օգոստոսի, 1993թ., թիվ 164(768) Պահպանվում է լարվածությունը Ղարաբաղյան ռազմաճակատի հարավային հատվածում, որտեղ գտվող ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերը և սահմանամերձ բնակավայրերը օգոստոսի 17-ի երեկոյան ուժգին հրետակոծվել են Ջեբրայիլի կողմից: ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբը կտրականապես հերքում է ադրբեջանական աղբյուրների տարածած լուրը այդ շրջանի ուղղությամբ ղարաբաղցիների իբր հարձակման մասին: Ճակատագծի արևելյան հատվածում եղել են առանձին […]

Ադրբեջանական ռազմական ինքնաթիռները ներխուժել են Հայաստանի օդային տարածք

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Հայաստանի Հանրապետություն, 19 օգոստոսի, 1993թ., թիվ 164(768) Ինչպես հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, երեկ, օգոստոսի 18-ին, առավոտյան ժամը 7-ն անց 6 րոպեին ադրբեջանական ռազմաօդային ուժերի Սու-25 տիպի երեք ինքնաթիռ, խախտելով Հայաստանի Հանրապետության օդային սահմանը, ֆուգասային և գնդիկավոր ռումբեր են նետել Կապան քաղաքի վրա: Բարբարոսական այս գործողությունների հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 7 և վիրավորվել […]

Երկկողմ հանդիպումները պետք է դառնան Հռոմի հանդիպումների բաղկացուցիչ մասը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1993թ., թիվ 161(765), շաբաթ Մինսկի խմբի անդամ երկրների հերթական կոնսուլտացիաների անցկացման և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև մարտական գործողությունների մի շարք գոտիներում իրադրության բարդացման կապակցությամբ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Կարեն Բաբուրյանը դիմում է հղել եվրախորհրդակցության գործող նախագահ տիկին Մարգարետ ԱՖ Ուգլասին: Եվրախորհրդակցության շրջանակներում երաշխավորված համաձայնությունների կնքմանը խանգարող հիմնական խնդիրները, նշվել […]

Ներկայացվեցին քննարկվող փաստաթղթերի նոր տարբերակներ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1993թ., թիվ 161(765), շաբաթ Օգոստոսի 12-ի առավոտյան Հռոմում Մինսկի խմբի 9 երկրների ներկայացուցիչների և Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների մասնակցությամբ գումարվել է նիստ, որտեղ ներկայացվել են քննարկվող փաստաթղթերի նոր տարբերակները (ժամանակացույց, հակամարտության գոտի, համատեղ կոորդինացնող հանձնաժողով): Նույն օրը կեսօրից հետո կայացած հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են իրենց դիտողությունները վերոհիշյալ փաստաթղթերի […]

Հակառակորդի բանակն ակտիվացել է նաև Ղարաբաղի հյուսիս-արևմուտքում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1993թ., թիվ 161(765), շաբաթ Երեկ, օգոստոսի 13-ի առավոտյան, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակում են նախաձեռնել Աղդամի գոտու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբից կեսօրին ստացված տվյալներով, մարտերն այստեղ շարունակվում էին, երկու կողմերն էլ ունեն կորուստներ: Ընդհանուր առմամբ, ԼՂՀ արևելյան սահմանում իրադրությունը մնում է լարված: Իսկ երեկ երեկոյան ադրբեջանցիները հարձակում են ձեռնարկել […]

Դիվանագիտական աշխատանքները շարունակվում են

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1993թ., թիվ 161(765), շաբաթ Հռոմում ավարտվեցին ԵԱՀԽ Մինսկի հանձնախմբի ոչ պաշտոնական խորհրդակցությունները: Հայտնի իննյակը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց նկատառումները հայտնեցին արցախյան խնդրի կարգավորման շուրջ: Սպասվում է, որ այսօր Երևան կժամանի Հայաստանի պատվիրակությունը: Ինչպես երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար […]

Քողարկվելով ամենօրյա ապատեղեկատվությամբ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 13 օգոստոսի, 1993թ., թիվ 160(764), ուրբաթ Ադրբեջանական բանակը, քողարկվելով ղարաբաղյան ջոկատների կողմից իբր Ֆիզուլու վրա գրոհելու ամենօրյա ապատեղեկատվությամբ, շարունակում է ակտիվացնել մարտական գործողությունները ԼՂՀ-ի արևելյան սահմանի երկայնքով: Ինչպես հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից, օգոստոսի լույս 12-ի գիշերը Ֆիզուլուց վերստին հրթիռահրետակոծության են ենթարկվել Հադրութի և Մարտունու շրջանների սահմանամերձ բնակավայրերը: Միաժամանակ, Ֆիզուլին համալրվում է ադրբեջանական […]
Page 6 of 22« First...«45678 » 1020...Last »

Categories

Archives