September 28, 2020

Tag Archives: Հայաստանի Հանրապետություն

Հայ-ռուսական բանակցություններ

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 հունիսի, 1993թ. Հունիսի 9-ին կարճատև այցով Երևան ժամանեցին Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը և անվտանգության նախարար Վիկտոր Բարաննիկովը: Պատվիրակության կազմում էին նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Բորիս Գրոմովը, արտգործնախարարի տեղակալ Բորիս Պաստուխովը, անվտանգության փոխնախարար, Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատար Վլադիմիր Շլյախտինը, Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորման Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը և […]

ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելիի նամակը

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 9 հունիսի, 1993թ. Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Երեկ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն ստացել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելիի նամակը, որին կցված էր հակամարտության կարգավորմանը միտված ԵԱՀԽ նոր նախաձեռնության տեքստը: Հարգելի պարոն, Ելնելով ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահի իմ պաշտոնից, Մինսկի խմբին պատկանող երկրների՝ Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, […]

Նորին գերազանցություն Մարիո Ռաֆայելիին

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 9 հունիսի, 1993թ. Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ, Հռոմ Մեծարգո նախագահ Ռաֆայելի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացել է ԵԱՀԽ Մինսկի խմբի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822/1993 բանաձևի իրագործման վերաբերյալ 1993թ. հունիսի 7-ին Ձեր ներկայացրած առաջարկությունը: Հայաստանը ողջունում է ամրապնդված իրավական հիմքով այս առաջարկությունը իբրև Մինսկի խմբի 9 մասնակից պետությունների առաջարկությամբ […]

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(781), երեքշաբթի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր խորին մտահոգությունն է հայտնում հարևան երկրների սպառնալի հայտարարությունների և տարածաշրջանում զինվորական տեղաշարժերի մասին հաղորդվող լուրերի կապակցությամբ, որոնք անվստահության և տագնապի մթնոլորտ են ստեղծում: Ստեղծված իրադրությանը կամ ներքին հանրային կարծիքին հակազդելու պատրվակով կատարվող այս գործողություններն իրականացվում են այն պահին, երբ նշանակալի առաջխաղացում […]

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(781), երեքշաբթի Սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը հեռախոսային զրույց ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Վելայեթիի հետ: Շուրջ կես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես Արմենպրեսի թղթակցին հայտնեցին ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, շոշափվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցեր: Մասնավորապես, […]

Լևոն Տեր-Պետրոսյանի և Սուլեյման Դեմիրելի հեռախոսազրույցը

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(781), երեքշաբթի Սեպտեմբերի 6-ին հեռախոսազրույց տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի միջև հայ-թուրքական սահմաններում նկատվող թուրքական բանակի կուտակումների շուրջ: ՀՀ նախագահը նշեց, որ դա կարող է բարդացնել իրավիճակը և խանգարել բանակցությունների գործընթացին, քանզի սեպտեմբերի 8-ին սպասվում է Ադրբեջանի և ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումը […]

ՀՀ Անվտանգության խորհրդի նիստը

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(781), երեքշաբթի Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում նշվեց, որ անհրաժեշտ է վերջերս տարածաշրջանում ստեղծված իրավիճակը լիցքաթափելուն նպատակաուղղված քաղաքական քայլեր կատարել: Այդ կապակցությամբ հանձնարարականներ տրվեցին համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին: Նշվեց, որ տարածաշրջանում իրադրության կայունացումը էապես պայմանավորված է շահագրգիռ երկրների կողմից զսպվածություն […]

Ալիևը ցանկանում է բարելավել ադրբեջանական դիվանագիտության որակը

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(780), շաբաթ Արտաքին գործերի նոր նախարարը նոր արտաքին քաղաքականություն չէ, բոլոր ժամանակներում այն որոշել է պետությունը,- հայտարարել է Հեյդար Ալիևը՝ ներկայացնելով հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավար Հասան Հասանովին: Ինչպես հայտնի է, մինչև վերջին ժամանակներս նա Ադրբեջանական Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում: Նոր նշանակումը, գտնում է Հեյդար Ալիևը, հարկավոր […]

Ադրբեջանում իրանական զորքեր չկա՞ն

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(780), շաբաթ Ադրբեջանի տարածքում չկան իրանական զորքեր: Զանգվածային լրատվության մի շարք միջոցների տեղեկությունները Ադրբեջանի տարածքում իրանական բանակի ստորաբաժանումների գտնվելու մասին չեն համապատասխանում իրականությանը. ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտարարեց Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանական հանրապետության լիազոր ներկայացուցչի տեղակալ Ռաֆայել Հուսեյնովը: Ընդսմին նա վկայակոչել է հանրապետության վարչապետի ապարատում ստացված տվյալները:
Page 3 of 22«12345 » 1020...Last »

Categories

Archives