«Հայաստանի Հանրապետություն», 10 հունիսի, 1993թ. Հունիսի 9-ին կարճատև այցով Երևան ժամանեցին Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը և անվտանգության նախարար Վիկտոր Բարաննիկովը: Պատվիրակության կազմում էին նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Բորիս Գրոմովը, արտգործնախարարի տեղակալ Բորիս Պաստուխովը, անվտանգության փոխնախարար, Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատար Վլադիմիր Շլյախտինը, Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորման Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը և […]