«Հայաստանի Հանրապետություն», 6 ապրիլի, 1991թ., շաբաթ Հաճախ ենք լսում, հատկապես վերջերս, թե «Մի բուռ ազգ ենք, Հայաստանը փոքր է, ելք չունի դեպի ծով և այլն, և ինչ պիտի անենք այս վիճակում» (հասկանալի է՝ Միության կազմից դուրս գալու դեպքում): Նման «տեղեկությունները» հայտնվում են սարսափահար աչքերով և ուղեկցվում անեծքներով այն հիմարների հասցեին, որոնք, հավանաբար, այդ ամենը չգիտեն: […]