November 27, 2024

Tag Archives: Հայաստանի Հանրապետություն

Արցախի հարցը կդրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 198(543) Մամուլի ասուլիս ՀՀ արտգործնախարարությունում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 47-րդ նստաշրջանին մասնակցած Հայաստանի պաշտոնական պատվիրակության մեջ ՀՀ արտգործնախարարությունից ընդգրկված ներկայացուցիչների՝ սկզբնական փուլում կատարած աշխատանքների ամփոփմանն էր նվիրված արտաքին գործոց փոխնախարար Արման Նավասարդյանի երեկ կայացած մամուլի ասուլիսը: Նախարարության ներկայացուցիչների հիմնական խնդիրն էր, նախ՝ նախապատրաստել հանրապետության նախագահի այցը Միացյալ Նահանգներ […]

ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայության հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 198(543) «Հայաստանի արտաքին գործերի նախարարը չի քննադատել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին և կառավարությանը». — այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Մաթևոսյանը: Հայտարարությունը արվեց «Ռոյթըր» գործակալության այն հաղորդման կապակցությամբ, ուր ասվել է, թե, իբր, Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատել է նախագահ Բուշին ու նրա կառավարության […]

Ստորագրվեց պայմանագիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 198(543) Հոկտեմբերի 6-ին Երևանում ստորագրվեց Ադրբեջանի տարածքում գտնվող իրանական 2700 վագոն բեռների տեղափոխման պայմանագիր: Դրանք կուտակվել են Ադրբեջանի կողմից երկաթուղու շրջափակման հետևանքով: Բեռները Իրանի Իսլամական Հանրապետություն կհասնեն Հայաստանի և Նախիջևանի վրայով, որոնց անարգել ընթացքը երաշխավորվում է եռակողմ պայմանավորվածությամբ: Ադրբեջանը պայմանագիրը ստորագրել է բանակցությունների նախորդ փուլի ընթացքում, որը բոլոր կողմերի […]

Ակնկալվում է, որ նախագահը կստորագրի օրինագիծը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Վաշինգտոն: Սենատի և պալատի կոնֆերանսի մասնակիցները հանդիպեցին անցյալ շաբաթ, որպեսզի համաձայնության գան ազատությունների աջակցության ակտի՝ պալատի և սենատի տարբերակների լեզվի շուրջ: Ե՛վ պալատի, և՛ սենատի տարբերակները պարունակում են մի կետ, ըստ որի կկրճատվի Ադրբեջանին տրվող օգնությունը, մինչև նախագահը չհավաստիացնի, որ «Ադրբեջանը դիմում է ակներև քայլերի վերացնելու […]

Իրադրությունը Արցախում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Հոկտեմբերի լույս  2-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում էին մարտական գործողությունները Մարտակերտի շրջանի փաստորեն ճակատային ամբողջ գծի երկայնքով: Հրետանուց և «Գրադ» կայանքից միաժամանակ գնդակոծվում էին Կիչան և Ասկերանի շրջանի Սեյդիշեն գյուղերը: Ինչպես հայտարարում է նորությունների ղարաբաղյան գործակալությունը, հոկտեմբերի 2-ի առավոտյան հակառակորդի բոլոր հարձակումները ետ […]

Բրիֆինգ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Արամ Աբրահամյանի բրիֆինգը: Նա լրագրողներին տեղեկացրեց ներքին և արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցածը և սպասվելիք իրադարձությունների մասին, անդրադարձավ Սոչիի պայմանագրին, զինադադարի ընթացքին, բերեց դրա խախտման բազմաթիվ օրինակներ: Շոշափվեցին Ռուսաստանի վարչապետ Եգոր Գայդարի Հայաստան կատարած այցելության, ստորագրված […]

Հայաստանի Հանրապետության կառավարությունում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) 1992 թվականի հոկտեմբեր ամսից հանրապետության բնակչությանը կտրոններով կենդանական յուղ վաճառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրությամբ հանձնարարվել է առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը. Կազմակերպել կենդանական յուղի ներմուծումը հանրապետություն, վաճառքը սկսել հոկտեմբերի 15-ից՝ յուրաքանչյուր բնակչին 200 գրամ, իսկ սահմանամերձ շրջանների և աղետի գոտու բնակիչներին՝ 250 գրամի հաշվարկով: Ներքին […]

Փոխնախագահը Գերմանիայից կմեկնի Ավստրիա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Հայաստանի Հանրապետության փոխնախագահ Գագիկ Հարությունյանը, որը, ինչես արդեն հաղորդել ենք, մեկնել է Գերմանիա, կայցելի նաև Ավստրիա: Նախատեսվում է, որ ՀՀ փոխնախագահն արտասահմանյան ուղևորության ընթացքում կլինի Քյոլնում, Հեսենում, Վիեննայում, որտեղ մտադիր է զբաղվել Գերմանիայում և Ավստրիայում «Հայաստան» հիմնադրամի կառույցներ ստեղծելու հարցով: Գագիկ Հարությունյանը կծանոթանա նաև հայկական ազգային […]

ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Գերագույն խորհրդի նախագահության հոկտեմբերի 2-ի հերթական նիստում, որը վարում էր խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը, որոշակի լրացումներից հետո հավանություն տրվեց ՀՀ Գերագույն խորհրդի 5-րդ նստաշրջանի հոկտեմբերի 5-7-ի նիստերի օրակարգի նախագծին: Նիստում «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման […]

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Ռիչարդ Կաուզլարիչին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունեց ԱՄՆ-ը պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Կաուզլարիչին: Քննարկեցին տարածաշրջանի իրադրությանը վերաբերվող, ինչպես նաև երկուստեք հետքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Page 13 of 22« First...10«1112131415 » 20...Last »

Categories

Archives