Ժողովրդի ձայն, 16 հոկտեմբերի, 1918թ., թիվ 36 Դիլիջան Անդրկովկասյան կառավարության օրերում, երբ կատարյալ անիշխանություն էր տիրում Ղազախի գավառում, ինչպես և ուրիշ շատ տեղերում, և գավառական հիմնարկությունները մնացել էին Ղազախ քաղաքում, այսինքն թրքական մասում, որից փաստորեն բաժանվել էր հայկական շրջանը, կարիք զգացվեց ստեղծել մի որևիցե իշխանություն, որպեսզի ժողովուրդը ազատվի այն հացավոր տարրերից, որոնք գլուխ էին բարձրացրել […]