October 27, 2020

Tag Archives: Զանգ

Ո՞ւր են որբերի խնամակալները

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Զանգ, 27 հոկտեմբերի, 1918թ., թիվ 65 Առավոտյան ժամի 7-ն է. իջնում եմ շուկա, անցնում եմ խանութաշարքի առաջով. այս ու այնտեղ որբեր են ընկած. մեկը նստած է, մյուսը պառկած, նրանք մռմռում են, հաճախ լացում։ Քաղցին, ստամոքսի ոռնոցին եկել է դաշնակցելու աշունքի ցուրտը և քաղցած որբերը մերկությունից ու ցրտից դողում են։ Չէ՞ որ նրանք այդ մայթերի վրա […]

Կատակերգությանը վերջ պիտի տալ

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Զանգ, 16 հոկտեմբերի, 1918թ., թիվ 62 Երևան, 16 հոկտեմբերի Պառլամենտական ֆրակցիաները շարունակում են իրենց խոտորնակ ընթացքը։ Նրանք փոխանակ աշխատելու երկրի իշխանությունը ամրապնդելու և ստեղծագործական աշխատանքի անցնելու, շարունակում են Հայաստանի Խորհրդարանը խոսարան դարձնել և անգիտակցորեն փորփրել իշխանության հիմունքները։ Այս աննորմալ կացությունը բնականորեն տևական լինել չէ կարող, որովհետև ներկա անակնկալներով հղի օրերին, երբ իշխանությունը մի կողմից՝ պիտի […]

Զբաղմունք գաղթականներին

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Զանգ, 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61 Շուտով մտնելու ենք ձմեռ։ Լեռնային մասերում ձյունը գալիս է ավելի վաղ, հոկտեմբերի սկզբներին, ամենաուշը՝ նույն ամսի վերջին։ Հազարավոր գաղթականների գլխավոր հոգսին՝ հացին, ավելանում է նաև մի ուրիշը — վառելիքի հոգսը։ Եթե մի րոպե ենթադրենք, որ գաղթականների փորը կուշտ է, սակայն և այնպես, երբ նա մերկ է ու բոկոտն, տանը […]

Հեռագիրներ

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Զանգ, 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61 Նոր Բայազետ, 9 հոկտեմբերի Հնարավորություն չունենք, սովամահության դեպքերը կրկնվում են. հրահանգեցեք լիազոր պ. Պողոսյանին, որպեսզի հավաքած ցորենից բաժնե գաղթականությանց։ Խնդրում ենք շուտափույթ կարգարդրություն։ Հին Բայազետի, Ալաշկերտի և Խնուսի գաղթականության ներկայացուցիչներ՝ Փոլադ Նավոյան, Հմայակ Դրմբյան։ * * * Նոր Բայազետ, 10 հոկտեմբերի Զինաթափության անունով կատարվող խուզարկությանց ժամանակ գործ է դրվում […]

Խալիլ փաշան այցի եկավ Հայաստանի կառավարություն

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Զանգ, 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61 Հոկտեմբերի 5-ին Տաճկաստանի արևելյան ֆրոնտի հրամանատար Խալիլ փաշան այցի եկավ Հայաստանի կառավարություն։ Նույն օրը երեկոյան նա մեկնեց Ուլուխանլու։ Նա արել է մեր կառավարությանը մի շարք խոստումներ ու հայտարարություններ։ Ինչպես օրինակ, հայտնել է, որ Հայաստանի տերիտորիայի վրա եղած տաճկական զորամասերին արդեն կարգադրված է հեռանալ։ Համաձայնվել է թույլ տալ Ալեքսանդրապոլցի հայերին […]

Ոտնձգություններ

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Զանգ, 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61 Երևան, 12 հոկտեմբերի Թուրք կառավարությունը երեք ամիս ձգձգելուց հետո, այսօր վերջապես հայտնում է, որ Փամբակի և Լոռվա շրջաններից հանում է իր զորքերը, հետևապես առաջարկում է Հայաստանի Հանրապետությանը ուղարկել իր զորքերը, նախօրոք բռնելու այն սահմանները, որոնք պահպանում են թուրք զորքերը։ Թուրք կառավարության այդ նախազգուշացման դրդապատճառը այն ոտնձգություններն են, որ վրաց […]

Մամուլ

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Զանգ, 5 հոկտեմբերի, 1918թ., թիվ 59 Տեղումս հրատարակվող սոցիալ-դեմոկրատ մեծամասնականների օրգանը՝ «Խոսք» շաբաթաթերթը իր թիվ 2-ում ընդարձակ առաջնորդող նվիրելով «կառավարության ճգնաժամին», անում է մի քանի ճիշտ դիտողություններ։ Կառավարությունը ապրում է ճգնաժամ, դա շատ բնական է այդ կրիզիսը լինելու է տևական ամեն մի կառավարության համար, որովհետև ինքը հանրապետությունը գտնվում է աննկարագրելի կատաստրոֆիկ դրության մեջ։ Կրկնում ենք՝ […]

Անկարելի կարելիություններից

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Զանգ, 5 հոկտեմբերի, 1918թ., թիվ 59 Մեր երկրի տաք և բարեբեր եղանակները անցել և անցնում են շտապով. մեր դռանն արդեն աշունն է չոքել իր անձրևներով ու հարափոխիկ եղանակներով։ Այլևս բացօթյա ապրել, այս պատի կամ այն ծառի ստվերում ծվարել ու պատսպարվել, հնարավոր չէ։ Եվ թվում էր, թե՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի հրապարակներում, զբոսավայրերում, փողոցներում, եկեղեցիների գավիթներում և […]

Անհրաժեշտ է դրությունը պարզել

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Զանգ, 5 հոկտեմբերի, 1918թ., թիվ 59 Երևան, 5 հոկտեմբերի Հայաստանը անկախ հանրապետություն հայտարարելուց ուղիղ երկու ամիս է անցել, սակայն մինչև օրս էլ Բաթումի դաշնագիրը մնում է իր անորոշության մեջ։ Մինչդեռ Բաթումի դաշնագրի մեջ կան կետեր, որոնց իրագործումը տեղի պիտի ունենար մի ամսվա ընթացքում։ Նման անհետաձգելի հոդվածների շարքում են դասվում օրինակ՝ մեր սահմանների վերջնական որոշման հարցը՝ […]

Նոր-Բայազիտը սովի նախօրյակին է գտնվում

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
«Զանգ», 7 օգոստոսի, 1918թ. Նոր-Բայազիտը սովի նախօրյակին է գտնվում։ Մթերքները սարսափելի թանկացել են։ Հաց բոլորովին չի ճարվում։ Երբեմն փռներում թխում են հաց, որին նայել անգամ չի լինում և ծախում են ֆունտը 3 ռուբլիով։ Գավառի համարյա 2/3 մասը կերակրվում է բանջարով և մրգով։ Նկատված է, որ գավառը համարյա այս տարի սպառում է 5-10 անգամ ավելի մեծ […]
Page 1 of 41234 »

Categories

Archives