November 27, 2024

Tag Archives: Երկիր

ԼՂՀ-ի շրջանների հրթիռակոծումները շարունակվում են

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Հանրապետության ՆԳ վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի լույս 31-ի գիշերը Ադրբեջանի կողմից շարունակվել է Արցախի սահմանամերձ գյուղերի հրթիռակոծումը: Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղի մոտակայքից մայիսի 30-ի երեկոյան ժամը 21-ից մինչև կեսգիշեր հրթիռակոծվել է Մարտակերտ քաղաքը: Շրջկենտրոնի վրա արձակված «Գրադ» կայանքի 30 արկերն ավերել են մեկ տուն: Տուժածներ չկան: Նույն օրը […]

Հարավային Օսիան որոշել է ազգայնացնել իր տարածքում գտնվող զորքերը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնում «Ինտերֆաքսին» տեղեկացրել են, որ Հարավային Օսիայի Գերագույն խորհուրդը մայիսի 29-ին որոշում է ընդունել հանրապետութան տարածքում տեղաբաշխված զորամասերը ազգայնացնելու մասին: Փաստաթղթի համաձայն, Հարավային Օսիան հայտարարվել է ագրեսիայի ենթարկված գոտի, իսկ զինվորական ստորաբաժանումների ամբողջ ռազմական տեխնիկան, սպառազինությունն ու գույքը` հանրապետության սեփականություն: Մամլո կենտրոնի հաղորդման մեջ նշված […]

Ուզբեկստանում ձերբակալվել են Ղարաբաղի օգնության ադրբեջանական կոմիտեի անդամները

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Ըստ Բաքվի ռադիոյի մի հաղորդման, օրերս Տաշքենդում ձերբակալվել են Ուզբեկստանում գործող Ղարաբաղի օգնության ադրբեջանական կոմիտեի անդամները, որոնք զբաղվում էին «հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ տեղեկություններ տարածելով և Ադրբեջանի համար օգնության հանգանալությամբ»: Կոմիտեի անդամները ենթարկվել են դրամական տուգանքի և ազատ են արձակվել` գրավոր խոստում տալով այսուհետև դադարեցնել այդ ուղղությամբ ամեն գործողություն:

Ընդլայնվում է դիվանագիտական ճանաչման աշխարհագրությունը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) 1992թ. մայիսի 29-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց փոխնախարար Արման Նավասարդյանը և Ռուսաստանում Բուրունդիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նկերահոմո Իլդեֆոնսը ստորագրեցին դիվանագիտական հայտարարություններ, որով դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի Հանրապետության և Բուրունդիի Հանրապետության միջև: Նույն օրը, նույն վայրում Արման Նավասարդյանը և Ռուսաստանում Գայանայի Հանրապետության արտակարգ […]

Մեղրիով` Թեհրան

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Մեր ստացած լուրերի համաձայն, երեկ Մեղրի է ուղևորվել հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Փափազյանը: Չստուգված տեղեկություններով, խորհրդականն այնուհետև կանցնի Իրան և Թավրիզով կմեկնի Թուրքիա: Անհայտ է մնում խորհրդականի Թեհրան ուղևորության նպատակը, սակայն ենթադրվում է, որ նա կհանդիպի Իրանի նախագահ Ռաֆսանջանիին:

Օր անկախության

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) 1992թ. մայիսի 28-ը գիտակցված, հագեցած օր էր. մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում Ազգային բանակի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ժողովրդավարական տոնախմբությունը, «Սասունցի Դավիթ» հրապարակից երթը ձգվում էր դեպի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրմատեղին, երեկոյան Օպերայի և բալետի թատրոնի մեծ դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության ստեղծման 74-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգ, «Հրազդան» […]

Վրացի պատգամավորները հրաժարվել են իրենց լիազորություններից

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Ի նշան բողոքի «Աբխազիայի Գերագույն խորհրդի հակասահմանադրական եւ միակողմանի գործողությունների դեմ, որը որոշումներ ընղունելիս անտեսում է վրացի պատգամավորների կարծիքը», աբխազական խորհրդարանի վրացական խմբակցությունը մայիսի 28-ին վայր է դրել իր լիազորությունները: Ըստ «Ինտերֆաքսի», նույն օրը հրաժարական է տվել նաեւ Աբխազիայի Գերագույն խորհրղի փոխնախագահ Թ. Նազարեիշվիլին։

Ադրբեջանում ժամանակավորապես գործելու է նախկին ԽՍՀՄ զինվորական կանոնագիրը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Համապատասխան հրամանագիր է ստորագրել խորհրդարանի ղեկավար եւ Հանրապետության ժամանակավոր նախագահ Իսա Համբարովը։ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություններին հանձնարարվել է կոորդինացնել Ադրբեջանի ռազմական ուժերում կարգապահության և օրենքի խախտումների դեմ պայքարում:

Հ. Հաջիզադեն` Մոսկվայում լիազոր ներկայացուցիչ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Օրերս Մոսկվայում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ նշանակված Հ. Հաջիզադեն հայտարարել է, որ հիմնական նպատակը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է, ներկայացուցչությունը դեսպանության վերածելը եւ իրավահավասարության, անկեղծության եւ փոխշահավետության հիման վրա ռուս–ադրբեջանական համագործակցությունը կարգավորելը։ Բաքվում, Մոսկվա մեկնելուց առաջ, «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում Հ. Հաջիզադեն նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանը […]

Թ. Հասիմովը՝ Ադրբեջանի արտաքին գործոց նախարար

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Ի. Համբարովի մայիսի 29-ի հրամանագրով Ադրբեջանական Հանրապետության արտգործ նախարար է նշանակվել ԱԺճ-ի հիմնադիրներից մեկը՝ Թ. Հասիմովը։ Թ. Հասիմովը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, աշխատել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտում, մինչեւ վերջին ժամանակներս ԱԺճ-ի փոխնախագահն էր և հանրապետության Գերագույն խորհրդի պետական շինարարության մշտական հանձնաժողովի նախագահը։ Ըստ «Ինտերֆաքսի», […]
Page 99 of 106« First...708090«979899100101 » ...Last »

Categories

Archives