November 28, 2024

Tag Archives: Երկիր

Մարդասիրական միջանցքը փակ է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Հունիսի 15-ի երեկոյից սկսած, ադրբեջանական զինված կազմավորումները գնդակոծության եւ ռմբակոծության տակ են պահում Գորիս-Լաչին ճանապարհը։ Նկատի ունենալով ճանապարհի վտանգավորությունը, Գորիսի շրջանից արգելապատնեշ է տեղադրվել եւ դադարեցվել Հայաստանից Արցախ երթեւեկությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «հերքում» է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնը հերքել է Ղարաբաղում Ադրբեջանի հարձակողական գործողություններին ռուսաստանյան 4-րդ բանակի 23–րդ դիվիզիայի մասնակցության վերաբերյալ Հայաստանի լրատվության միջոցների հաղորդումները։ Ըստ «Ինտերֆաքսի», հունիսի 16-ին Մոսկվայում հրապարակված մամլո կենտրոնի հայտարարության մեջ նշված է, որ 23-րդ դիվիզիայի մարտական տեխնիկան ադրբեջանական կողմին չի հանձնվել, վերջին ժամանակներս զենքի հափշտակման դեպքեր եւս չեն արձանագրվել։ […]

Գործուն դիրքորոշում է պահանջվել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Հունիսի 16-ին, ելույթ ունենալով Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսում, Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ֆ. Մամիկոնյանը ռուսաստանյան ղեկավարությանը կոչ է արել առավել գործուն դիրք գրավել Հայաստանի հանդեպ, որը Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի մյուս երկրների հետ մեկտեղ ստորագրել է կոլեկտիվ անվտանգության վերաբերյալ պայմանագիրը։ «Իսկ այժմ, մշտական ներկայացուցչի արտահայտությամբ, երբ հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի ռազմական հարձակման […]

Պահանջում են ամրապնդել ինքնապաշտպանական դիրքերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Երեկ առավոտյան Մեղրու շրջանի Ագարակ ավանի մի մեծ խումբ բնակիչներ հանդիպում են պահանջել շրջխորհրդի նախագահի հետ: Նրանք եկել էին իրենց մտահոգությունը հայտնելու՝ կապված Մեղրու շրջանին սահմանակից ադրբեջանական Օրդուբադի եւ Զանգելանի շրջաններում նկատվող զրահատեխնիկայի, հրասայլերի մեծ կուտակումների եւ Գողթան սարի վրա գտնվող զորամիավորման ակտիվացման հետ: Հանդիպման ժամանակ շրջխորհրդի նախագահը հայտնել է, որ […]

Ստեղծվում է «Հայոց աշխարհազոր»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Արցախում եւ Հայաստանի սահմաններում ստեղծված ծանր կացությունից ելնելով եւ թշնամու առաջխաղացումը կասեցնելու նպատակով երեկ մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Ազատության հրապարակում ստեղծվել է «Հայոց աշխարհազորի» մշտական գործող շտաբ։ Նախաձեռնության հեղինակները տեղեկացրին, որ ավելի քան 1000 մարդ է անդամագրվել «Հայոց աշխարհազորին», որը, ինչպես նշված է կանոնադրության մեջ, «անզեն, պահեստային համահավաք մարմին է, անհրաժեշտության […]

ՀՀ ԳԽ նախագահությունը դիմում է դաշնակցային Ռուսաստանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Հունիսի 16-ին Ադրբեջանի կողմից վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի կապակցությամբ գումարված ՀՀ ԳԽ նախագահության նիստում ընդունվել է դիմում՝ ուղղված Դաշնակցային Ռուսաստանի Գերագույն խորհրդի նախագահությանը։ Դիմումի մեջ ասվում է. «Վերջին օրերին ԼՂ Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած անսքող ագրեսիան ստանում է ավելի անմարդկային եւ սպառնալից բնույթ։ Հաշված օրերի ընթացքում զավթվել […]

ԼՂՀ-ն օգնություն է խնդրում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Հունիսի 16-ին ԼՂ Հանրապետության Գերագույն խորհուրդը հանդես է եկել դիմումով, որտեղ նշված է, թե ադրբեջանական բանակի աննախադեպ հարձակման հետեւանքով, որի ժամանակ օգտագործվել են ավելի քան 100 միավոր զրահատեխնիկա, ինչպես նաեւ օդուժ եւ ծանր հրետանի, Ղարաբաղի հայերի ոչնչացման իրական սպառնալիք է կախվել։ Հարցականի տակ է դրվել ԼՂՀ-ի բուն իսկ գոյությունը։ Ելակետ ունենալով […]

Որոշում զինապարտների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել պահեստային զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպման եւ անցկացման մասին։ Որոշման համաձայն, 1992 թվականի հունիսի 16-ից ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ հանրապետության զինկոմիսարիատը պետք է ապահովեն մինչեւ 35 տարեկան պահեստազորի զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպումը։ Հավաքներին մասնակցելու են զինվորական […]

Իրավիճակը Հայաստանի հյուսիսային շրջաններում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Հունիսի լույս 16-ի գիշերը ծանր հրետանուց հրետակոծվել են Նոյեմբերյանի շրջանի Կոթի եւ Ոսկեպար գյուղերը, որի հետեւանքով գյուղերում քանդվել են 5 բնակելի տներ: Ադրբեջանցիները առևանգել և Այրում ադրբեջանական գյուղի ուղղությամբ են տարել մեկ վիրավոր մարտիկի, որի ճակատագիրն անհայտ է: Կեսօրին մարտերը դեռ շարունակվում էին: Հայկական ինքնապաշտպանական ուժերը օգնության խիստ կարիք էին զգում: […]

Ինչ է խմորվում ՀՀՇ վարչությունում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Մեզ հասած հավաստի տվյալների համաձայն, հունիսի 14-ին, կիրակի օրը տեղի է ունեցել ՀՀՇ վարչության արտահերթ փակ նիստ։ Հհշականները որոշել են Շահումյանի անկման եւ ռազմական վերջին կորուստների համար քավության նոխազ դարձնել ՀՅ Դաշնակցությանը։ Կարծիք է հայտնվել, թե Դաշնակցությունը ԼՂՀ իշխանություններին թույլ չի տալիս բանակցությունների գնալու զիջումներ անել, ինչի հետեւանքով հարցը քաղաքական լուծում […]
Page 95 of 106« First...708090«9394959697 » 100...Last »

Categories

Archives