November 27, 2024

Tag Archives: Երկիր

Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռ. Հազիեւը գտնում է, որ «ոչ վաղ անցյալում Ռուսաստանի հետ հարաբերություններում եղած լարվածությունը թուլանում է» եւ դրությանը փոխվում է դեպի լավը։ Հանդես գալով հանրապետական հեռուստատեսությամբ, նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ սահմանային խիստ ռեժիմ հաստատելու համար հիմքեր չկան։

Շարունակվում է հայկական բնակավայրերի հրետակոծումը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) Հուլիսի 26-ի երեկոյան հրթիռակոծվել եւ հրետակոծվել է Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղը, վիրավորվել է մեկ բնակիչ, ավերվել է մեկ տուն։ Գիշերվանից սկսած Արծվաշենը Կրասնոսելսկի հետ կապող ավտոճանապարհը դարձել է աներթեւեկելի։ Երեկ ժամը 14։30–ի դրությամբ ճանապարհը փակ էր։ Հայկական ուժերը առայժմ ձեռնպահ են մնում պատասխան քայլերից։ Իրադրությունը մնում է լարված։ Հրետակոծվել […]

Ադրբեջանական դրոշներ՝ Կասպիական նավատորմի հինգ նավերի վրա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) Բաքվում ազգային դրոշներ են բարձրացվել Ադրբեջանին հանձնված կասպիական ռազմական նավատորմի հինգ նավերի վրա։ Դրոշների բարձրացման հանդիսավոր արարողաթյան ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռ. Հազիեւը հայտարարել է, որ «հուլիսի 26-ը Ադրբեջանի պատմության մեջ նշվելու է որպես ռազմածովային նավատորմի ստեղծման օր։ Վերջապես Կասպից ծովի ջրերում նավարկելու են նաեւ Ադրբեջանի ռազմական նավերը»։ Նա […]

Հրետակոծվել են Մարտունի քաղաքը և նրա շրջակայքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) Հուլիսի 25-ի ուշ երեկոյան հրասայլերից եւ թնդանոթներից հրետակոծվել են Մարտունի շրջկենտրոնը եւ շրջանի Հացի գյուղը։ Վիրավորվել է չորս խաղաղ բնակիչ, կան ավերածություններ։ Ինչպես հաղորդում են շրջանի ինքնապաշտպանական ուժերի շտաբից, հակառակորդի զինտեխնիկայի մեծ կուտակումներ են նկատվում ադրբեջանաբնակ Կուրապատկինո գյուղի տարածքում: Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Մոխրաթաղ եւ Մեծ շեն գյուղերի մոտ շարունակվում […]

Դիմել է Ռուսաստանի սահմանադրական դատարանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) Ինչպես հաղորդել են ԼՂՀ ԳԽ լրատվական կենտրոնից, հուլիսի 27-ին կայացավ ԼՂՀ ԳԽ նախագահության հերթական նիստը, որտեղ քննարկվեցին հանրապետության ռազմաքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։ ԳԽ նախագահությունը որոշեց ներկայումս Մոսկվայում ԽՄԿԿ-ի հարցը քննող Ռուսաստանի սահմանադրական դատարանին դիմել հետեւյալ խնդրանքով հակասահմանադրական եւ ապօրինի համարել ՌԿ(բ)կ Կովկասյան Բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը, […]

Մեծ շենը ամբողջությամբ հայերի հսկողության տակ է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) Ինչպես հաղորդել են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբից, Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղը հուլիսի 27-ի առավոտյան ամբողջությամբ ազատագրվել է եւ անցել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Հայկական ջոկատները շարունակում են առաջխաղացումը Մոխրաթաղ գյուղի ուղղությամբ։ Զոհվածների եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ հիշյալ երկու գյուղերի վրա հսկող […]

Ո՞րն է խաղաղության համար վճարելիք գինը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 23 հունիսի 1992թ. Երեկ, ՀՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում, ԳԽ նախագահության անդամ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե հանուն Հայաստանին օդի պես անհրաժեշտ խաղաղության, ՀՀ նախագահը պատրա՞ստ է արդյոք Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, Լեւոն Տեր–Պետրոսյանը պատասխանեց, որ ինքն ամեն ինչ կանի՝ խաղաղության համար վճարելու նվազագույն գինը։ Վերջին օրերի ընթացքում Արցախում իրադրության կտրուկ սրման, ՀՀ իշխանությունների դանդաղկոտության […]

Կրքոտ բանավեճ` անակնկալ վերջաբանով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 23 հունիսի 1992թ. Հունիսի 22-ին սկսվեց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի եռօրյա արտահերթ նստաշրջանը՝ քննարկելու համար Արցախի հիմնահարցը։ Առաջին նիստում ելույթ ունեցան ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը եւ ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը։ Նրանք ներկայացրին իրենց քաղաքական մոտեցումը՝ Արցախի հարցի գծով։ Ապա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի բոլոր կուսակցական եւ պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ անկախ […]

ՀՅ Դաշնակցության կենտրոնական կոմիտեի դիմումը հայ ժողովրդին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 23 հունիսի 1992թ. Հայրենակիցներ, հազարամյա մեր պատմության ընթացքում, այս էլ որերորդ անգամ հնչում է «Հայրենիքը վտանգի մեջ է» ահազանգը, այս էլ որերորդ անգամ պահանջվում է համաժողովրդական զոհողություն՝ հանուն Հայրենիքի, հանուն ազգի գոյատեւման։ Ահազանգը հնչում էր վաղուց, մեր ոխերիմ թշնամու համաթուրքական ծրագիրը վերստին ուրվագծվում էր դեռ այն օրերին, երբ Ստեփանակերտի ու Երեւանի խաղաղ հանրահավաքները արդարության […]

Ռմբակոծվել է Հայաստան–Իրան կամուրջը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 23 հունիսի 1992թ. Երեկ երեկոյան ժամը 21-ից Նախիջևանի Օրդուբադի շրջանի տարածքից և Գողթան սարի վրա գտնվող դիրքերից ռմբակոծություն է սկսվել Ագարակի ուղղությամբ: Արկերը պայթել են ավանի մերձակայքում: Ադրբեջանցիները ռմբակոծել են նաև Հայաստան-Իրան կամուրջը: Բարեբախտաբար, արկերը չեն վնասել այն: Դրանցից մի քանիսը պայթել են հայկական կողմի սահմանապահ ուղեկալի մոտ, մի քանիսը` Իրանի սահմանից այն կողմ:
Page 89 of 106« First...607080«8788899091 » 100...Last »

Categories

Archives