November 27, 2024

Tag Archives: Երկիր

Ճապոնացի լրագրողները՝ ԼՂ Հանրապետությունում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)  Սովորության համաձայն, օլիմիպիական խաղերի ժամանակ, աշխարհի բոլոր պատերազմող երկրներում զենքերը վայր են դրվում։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, 25-րդ օլիմպիական խաղերի ընթացքում, նման առաջարկով դիմել է բոլոր պատերազմող երկրներին: Ճապոնական «Դեյվի-սպորտ» գործակալության ներկայացուցիչները այս առիթով այցելել են Լեռնային Ղարաբաղ իբրեւ ԱՊՀ-ի երկրների ազգամիջյան հակամարտությունների ամենաթեժ կետ։ Նրանք եղել են ռազմական […]

Եթե մեր հողը չպահենք, թուրքը կշատանա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Մեր թղթակիցը վերադարձավ Արծվաշենից Արծվաշենի մասին շատ եւ շատերն են գրել։ Ցավոք, գրիչ վերցնողներից ոմանք իսկությունը չեն հաղորդում։ Այսպես, վերջերս հրապարակված մի հոդվածից տեղեկանում ենք, որ Արծվաշենի երիտասարդությունը, բոլոր տղամարդիկ որոշել են մինչեւ վերջ պաշտաանել իրենց հարազատ հողը, եւ պարզապես ապահովության համար որոշ ընտանիքներ, կանանց ու երեխաներին տեղափոխում են […]

Նորից առաջ են ընկնում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել, որ այդ պետությունների միջեւ միջպետական պայմանագրերի վավերացումը կլինի այս տարվա սեպտեմբերից ոչ շուտ։ Այդ պայմանագրերի նախապատրաստման աշխատանքներով զբաղվում են Ադրբեջանի վարչապետի տեղակալ Ալիզադեն եւ Ադրբեջանում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Շոնինը։ Միաժամանակ ձեռք է բերվել համաձայնություն, որ Ռուսաստանի ռազմական […]

Խոսրով Հարությունյանը ՀՀ վարչապետ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Երեկ ՀՀ նախագահ Լ. Տեր– Պետրոսյանը մի հրամանագրով ՀՀ վարչապետ նշանակեց Խոսրով Հարությունյանին: Լ. Տեր-Պետրոսյանի մեկ այլ հրամանագրով ՀՀ փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը ազատվեց վարչապետի պաշտոնից։

Պատասխան քայլեր են ակնկալում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) «19 պատանդներին (9 կին եւ 10 տղամարդ) հանձնելով Հայաստանին, Ադրբեջանը հույս ունի սկսել գերիների եւ դիակների փոխանակման գործընթացը», «Ինտերֆաքսին» հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Լ. Յունուսովան։ Նրա խոսքերով, հուլիսի 29-ին, Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ինքնաթիռով Բաքվից Թբիլիսի ուղարկված հայ պատանդները ծերեր են, ԼՂ Հանրապետության Շահումյանի […]

Զոհվել է 4 , ծանր վիրավորվել՝ 2 ազատամարտիկ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Հուլիսի 29-ին, Լաչինի եւ ադրբեջանական Քելբաջարի շրջանների սահմանագծում, անհայտ անձինք անակնկալ զինված հարձակում են գործել հայկական ինքնապաշտպանական ուժերի հսկողության տակ գտնվող ուղեկալի մարտիկների վրա։ Հանկարծակի շրջափակման հետեւանքով զոհվել է 4, ծանր վիրավորվել 2 մարտիկ։ Նրանց տեղափոխել են Գորիսի հիվանդանոց։ Այլ աղբյուրների համաձայն, զոհված հայորդիների թիվը 22 է, ծանր վիրավորներինը՝ […]

Ադրբեջանը և… բարեսիրությո՞ւն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Հուլիսի 29-ին Ռուսաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության բոլոր ծրագրերը թմբկահարում էին Ադրբեջանի «բարեսիրական քայլը՝ կապված 19 հայերի ազատ արձակման հետ, որոնք, պատանդ էին վերցվել ԼՂՀ-ի Շահումյանի շրջանը զավթելիս։ Լրագրողները նախկին գերիներին հարցնում էին բանտային պայմանների մասին՝ մոռացության մատնելով պարզագույն հարցը. ինչո՞ւ էին այդ զառամյալ ծերունիներին ու կանանց պահում քրեական հանցագործների […]

Ադրբեջանի պատվիրակությունը ևս մեկնեց Հռոմ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Ադրբեջանական հեռուստատեսությամբ հաղորդել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման Հռոմի խորհրդաժողովի երրորդ փուլին մասնակցելու համար Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը արդեն ճանապարհվել է Հռոմ։

45 տոննա սննդամթերք՝ արցախցիներին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Հուլիսի 30-ին Ստեփանակերտ է ժամանել Անզլիայի լորդերի պալատի փոխխոսնակ, պարոնուհի Քերոլայն Քոքսը։ Նրան ուղեկցում են «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Գերմանիայի ու Անգլիայի պառլամենտների անդամներ եւ լրագրողներ: Անգլիական լեդին այս անգամ էլ օգնության կարգով 45 տոննա սննդամթերք, դեղորայք եւ մանկական սնունդ է բերել արցախահայերին։

Կոռնիձորի մարտերում զոհվել է 1 հայորդի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Վերջին ժամանակներս հարաբերական անդորր էր Գորիսի շրջանի սահմանամերձ տարածքներում: Մալխալու-Ստրոյկա ուղղությունը հսկող հայկական ինքնապաշտպանական ուժերի եւ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտիկների միջեւ ժամանակ առ ժամանակակտիվանում են ռազմական գործողությունները: Չողունի խութ կոչվող ճակատային գիծը հսկող մարտիկների զգոնությունը կոտրելու նպատակով ադրբեջանցիները գործի են դնում հատուկ նշանառության հրազեններ: Հուլիսի 30-ի առավոտյան վերոհիշյալ տեղանքում […]
Page 87 of 106« First...607080«8586878889 » 90100...Last »

Categories

Archives