November 28, 2024

Tag Archives: Երկիր

Օգոստոսի 9-13-ը Երեւանում տեղի կունենան հայ-ռուսական բանակցություններ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240) Օգոստոսի 9-ին Երեւան կժամանի Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վ. Ստուպիշինը։ Նույն դեսպանության առաջին քարտուղար Վ. Ստարիկովի հետ նա պետք է զբաղվի Երեւանում Ռուսաստանի դեսպանության շենքի ընտրության եւ նրա հետ կապված տեխնիկական հարցերի լուծմամբ։ Ինչպես մեզ տեղեկացրին ՀՀ արտաքին գործոց նախարարության ԱՊՀ-ի բաժնում, հաջորդ օրը՝ օգոստոսի 10-ին, Վ. Օլեանդրովի գլխավորությամբ, Մոսկվայից […]

Իջևանում տրվում է 300 գրամ հաց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240) Իջեւանի շրջանում ընկերային խնդիրներին ավելացավ եւս մեկը՝ հացի խնդիրը։ Վերջին շաբաթվա ընթացքում, շրջանում կտրուկ կրճատվել է հացի արտադրությունը։ Դրանից ելնելով՝ շրջանի իշխանությունները, օգոստոսի 7-ից, մտցրել են հացի վաճառքի կտրոնային համակարգ, յուրաքանչյուր շնչին՝ 300գ.։ Ըստ մեր ստացած տեղեկությունների, նման եղանակով բաշխվող հացը նույնպես չի բավարարում։

Անկարայում և Թեհրանում կբացվեն Ադրբեջանի դեսպանատներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240) Ըստ Բաքվի ռադիոյի, Ադրբեջանական Հանրապետության խորհրդարանը ընդունել է որոշում, համաձայն որի Անկարայում եւ Թեհրանում կբացվեն Ադրբեջանի դեսպանատներ։ Միաժամանակ, Թավրիզում եւ Ստամբուլում կբացվեն հյուպատոսարաններ։

ԼՂՀ վարչապետը Մոսկվա և Երեւան կատարած իր այցելությունների մասին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240) Երեւան եւ Մոսկվա կատարած իր այցելություններից հետո Ստեփանակերտ վերադարձած ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահ Օ. Եսայանը անց է կացրել մամլո ասուլիս, որտեղ նշել է, որ պաշտոնական այցելությունները Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի մայրաքաղաքներ հիմնականում ունեին մի շարք տնտեսական հարցերի լուծման ուղիների որոնման նպատակ։ Մոսկվայում ԼՂՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել մոսկվաբնակ հայ […]

Ադրբեջանի բնակչությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240) «Ասաիրադա» գործակալությունը հաղորդել է, որ այս տարվա հուլիսի 1-ի տվյալներով, Ադրբեջանի բնակչությունը կազմում է 7,363 004 մարդ։ Ադրբեջանում ծնվածների թիվը 1000 բնակչի հաշվով նվազել է 26 տոկոսով, իսկ մահացածների թիվը, կապված Հայաստանի ագրեսիայի հետ, աճել է 7 տոկոսով։

Ադրբեջանցի վիրավորները կբուժվեն Մերձբալթիկայում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240) Էստոնիայում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Ֆահրադ բեյ Հեյդարովը ելույթ ունենալով Բաքվի ռադիոյով, անդրադառնալով Ադրբեջանի, Էստոնիայի եւ առհասարակ մերձբալթյան հանրաաետությունների հարաբերություններին՝ ասել է, որ արդեն հաստատվել են մշակութային, տնտեսական եւ դիվանագիտական հարաբերություններ։ Հեյդարովը հայտնել է նաեւ, որ Լատվիան եւ Էստոնիան պատրաստ են բուժել ադրբեջանցի վիրավորներին։ Բուժումը նրանց կողմից կատարվելու է իբրեւ […]

«Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240) Օգոստոսի 6-ին Գորիսի պետական դրամատիկական թատրոնում կայացավ հանդիպում Գորիսի արտակարգ դրության պարետ Պարույր Հայրիկյանի հետ։ Հանդիպումը, որին մասնակցում էին շուրջ 700 գորիսեցիներ, նախաձեռնել էին Գորիսի քաղաքային եւ շրջանային իշխանությունները։ Պ. Հայրիկյանը նշեց, որ Գորիսի քաղաքային եւ շրջանային իշխանությունների ղեկավարների հետ նախապես կայացած իր հանդիպումներն ու առայժմ կարճ աշխատանքային շփումները […]

ՀՀ Արտաքին գործոց նախարարության հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240) ՀՀ արտաքին գործոց նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատերազմական վերջին իրադարձությունների, մասնավորապես Ստեփանակերտի հուժկու հրետակոծման եւ ՀՀ Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղի վրա ադրբեջանցիների հարձակման կապակցությամբ, օգոստոսի 7-ին հանդես է եկել հայտարարությամբ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարությունը բազմիցս հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կառուցողական առաջարկություններով, ինչպես հայ-ադրբեջանական հարարերությունների […]

60 օրով կրակը դադարեցնելու կոչ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240) Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԽ-ի շրջանակներում տեղի ունեցող Հռոմի արտակարգ հանդիպման մասնակիցները ընդունել են հակամարտ կողմերին ուղղված դիմում, որում կոչ է արվում 60 օրով դադարեցնել կրակը։ Իտալիայի արտաքին գործոց նախարարության մամլո տեղեկագրում ասվում է, որ դիմումը կհանձնի խորհրդաժողովի նախագահ Մ. Ռաֆայելին՝ տարածաշրջան կատարելիք առաջիկա այցելության ընթացքում։

Եթե ունես 300 հազար ռուբլի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240) Ականատեսների վկայությունների համաձայն, հակառակ բոլոր «խստություններին», Ադրբեջանում ազգային բանակի շարքերում ծառայությունից «ազատվելու» հնարավորություն կա։ Նրանց համար, ովքեր արդար ու անարդար բոլոր միջոցներով փորձում են խույս տալ ծառայությունից, դա կարժենա 300 հագար ոուբլի։
Page 85 of 106« First...607080«8384858687 » 90100...Last »

Categories

Archives