November 28, 2024

Tag Archives: Երկիր

Արտահերթ նատաշրջանի վերաբերյալ որոշումը չընդունվեց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241) Երեկ, երեկոյան տեղի ունեցած ՀՀ ԳԽ-ի նախագահության նիստում քննարկվեց օգոստոսի 13-ին ՀՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը, որի օրակարգում պետք է լսվեր ՀՀ նախագահի հաղորդումը ՀՀ սահմանամերձ շրջանների անվտանգության ապահովման վերաբերյալ։ Չափազանց կարեւոր այս որոշումը չընդունվեց, քանզի քվեարկության ժամանակ կողմ քվերակեցին նախագահության ընդամենը 9 անդամներ, այնինչ անհրաժեշտ էր […]

ՀՀ Արտաքին գործոց նախարարությունը բողոքի նոտա է ուղարկել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241) Օգոստոսի 8-ին ադրբեջանական զինված կազմավորումների կողմից ՀՀ Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղի գրավման, ինչպես նաեւ նույն օրը ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռով Հայաստանի Հանրապետության օդային տարածքի խախտման եւ Հայաստանի Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի աննախադեպ ռմբակոծման (որի հետեւանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, հարյուրավորներ մնացել անօթեւան) կապակցությամբ օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը […]

Վկայում է ռազմագերին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241) Օգոստոսի 8-ին «Արցախ» թերթում տպագրվել է հարցազրույց ադրբեջանական բանակի զինվոր Վահիդ Կուլիեւի հետ, որը գերի է ընկել Ճարտար գյուղի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ։ 25-ամյա շարքային զինվորը թեեւ թալիշ է, սակայն անձնագրում նրա ազգությունը նշված է ադրբեջանցի։ Ռազմաճակատ են ուղարկել հարսանիքից երկու ամիս անց։ Համաձայն նրա հաղորդած տեղեկությունների, ադրբեջանական […]

Պայթյուն թուրքական գործարանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241) Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող հյուսվածքեղենի գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով զոհվել է 32 եւ վիրավորվել՝ 54 աշխատավոր։ Ըստ ոստիկանության, պայթյունը տեղի է ունեցել կեսօրյա ընդմիջման ժամին, երբ աշխատավորները ճաշասրահում էին։ Թուրքական «Անատալու» կիսապաշտոնական լրատվական գործակայության համաձայն, պայթել է նաեւ ջրի շտեմարաններից մեկը, որի հետեւանքով խեղղվել են մի քանի […]

Մեկ զոհ և տասնյակից ավելի վիրավորներ Գորիսի շրջանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241) Գորիսի շրջանի սահմանամերձ տարածքների երկայնքով շարունակվում է ադրբեջանական զինված ուժերի եւ տեխնիկայի կուտակումները։ Ճշտվում են օգոստոսի 8-ին Գորիս քաղաքի եւ շրջանի Վերիշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն գյուղերի վրա ադրբեջանցիների ձեռնարկած աննախադեպ հրետակոծության հետեւանքները։ Վիրիշեն գյուղը, լինելով քաղաքին անմիջապես մոտ, առաջին անգամ է հայտնվել նման ուժգին հրետակոծության […]

Ծաղրանկարը՝ Գեղամ Զաքարյանի: «Երկիր», 11 օգոստոսի, 1992

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241)

Մարտունին և Հադրութը թշանմու հարվածի թիրախ են դարձել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241) ԼՂՀ սահմանային գոտիներում իրավիճակը մնում է անհանգիստ։ Օգոստոսի 9-ին, ամբողջ օրվա ընթացքում եւ 10-ի առավոտյան ադրբեջանաբնակ Ամիրանլար, Մուղանլի եւ Կուրապատկինո գյուղերի տարածքներից ականանետներից, թնդանոթներից եւ հրասայլերից հրետանակոծության են ենթարկվել Մարտունի շրջկենտրոնը եւ քաղաքից դուրս գտնվող ինքնապաշտպանության ուժերի դիրքերը: Վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ։ Կան ավերածություններ։ Նույն օրը, օգոստոսի 9-ին […]

Քրեական տեղեկատու

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240) Ըսա ՆԳ նախարարության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի, օգոստոսի 6-7-ը հանրապետությունում արձանագրվել է 50 հանցագործություն, այդ թվում՝ 2 սպանության, մարմնական վնասվածքի՝ 3, կողոպուտի՝ 4, խուլիգանության՝ 1, դրամաշորթության՝ 1, ավտոմեքենայի հափշտակման 6 դեպք։ Կատարվել է պետական-հասարակական ունեցվածքի՝ 10, անձնական ունեցվածքի՝ 7, բնակարանային 4 գողություն։ Բացահայտվել է 30 հանցագործություն, այդ թվում՝ 2 սպանություն, […]

Հայ սպաները կշարունակեն ծառայել…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240) 10-րդ մոտոհրաձգային դիվիզիան, որը տեղաբաշխված է Ախալցիայի շրջանում, մինչեւ սեպտեմբերի 1-ը լուծարվելու է։ Դիվիզիայի ամբողջ զենքը՝ տանկերը, հրետանային համակարգերը, հրազենը, զինամթերքը փոխանցվելու է Վրաստանին։ Այս մասին լրագրողներին հաղորդել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուֆիյան Բեպպաեւը։ Նրա խոսքերով, օրերս դիվիզիա են այցելել Վրաստանի Պետխորհրդի փոխնախագահ Ջաբա Իոսելիանին եւ պաշտպանության […]

Ի՞նչ կբերի ռուսական խաղարարար զորքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240) Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի վերջին իրադարձությունները վկայում են, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային պահ է սկսվել։ Ներքին սոցիալ-տնտեսական խնդիրների վրա ծանրացած Ռուսաստանը կարծես թե կրկին փորձում է նախկին ԽՍՀՄ–ի աշխարհաքաղաքական տարածքը դարձնել իր կենսական շահերի տիրույթը։ Դրանով պիտի բացատրել նրա խաղաղարար առաքելության ջանքերը Օսիայի եւ Մերձդնեստրի պատերազմական օջախներում։ […]
Page 84 of 106« First...607080«8283848586 » 90100...Last »

Categories

Archives