November 27, 2024

Tag Archives: Երկիր

Թուրքիայի պատվիրակությունը կժամանի Հայաստան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ շաբաթ որը Հայաստան է ժամանելու թուրքական պատվիրակությունը՝ երկու երկրների հարաբերությունների գնահատման նպատակով: Պատվիրակությունը գլխավորելու է Թուրքիայի ԱԳ նախարարության աշխատակիցը: Ինչպես հայտնի է, Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն ձեռնպահ է մնացել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց:

Հինգ զոհ և տասներեք վիրավոր Գորիսի շրջանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) Օգոստոսի 18-ի երեկոյան Կոռնիձորի շրջակայքում շարունակվել են դիրքային մարտերը հայկական ինքնապաշտպանական ուժերի և ադրբեջանական բանակի ստորաբաժանումների միջև: Օգոստոսի 19-ի առավոտյան Լաչինի շրջանի հարավ-արևելյան սահմաննորում և Կուբաթլիի շրջանի տարածքներում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետերից իրականացված ուժգին հրետակոծությունը Կոռնիձորի ինքնապաշտպանական ուժերի դիրքերից նախ տեղափոխվել է Կոռնիձոր գյուղ, ապա՝ ընգրկել Գորիսի գրեթե […]

Նոր նշանակումներ ԼՂՀ-ում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) ԼՂ Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Բորիս Առուշանյանը, որը նախկինում կատարում էր փոխվարչապետի պարտականությունները: ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնակատար է նշանակվել Ժիրայր Պողոսյանը: ԼՂ Հանրապետությունում նոր ստեղծված տեղեկատվության և մամուլի գերատեսչության ղեկավար է նշանակվել Մարսել Պողոսյանը, Ստեփանակերտում Պետական Պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ է նշանակվել Յուրի Ներսիսյանը:

ԼՂՀ ուժերը խափանել են թշնամու օդուժի հարձակումը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) Երկու ռազմական ինքնաթիռներ ուշ երեկոյան ևս մեկ փորձ են ձեռնարկել՝ ռմբակոծելու Ստեփանակերտը: Սակայն ԼՂՀ հակաօդային ուժերը խափանել են ինքնաթիռների գրոհը և ստիպել նրանց հեռանալու հանրապետության տարածքից:

ԼՂՀ պաշտպանության կոմիտեն հստակեցնում է իր աշխատանքները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) Օգոստոսի 19-ին պաշտպանության ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեում անցկացվեց խորհրդակցություն,  որին մասնակցում էին հանրապետության հիմնարկ–ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավարները և տնօրեններ: Խորհրդակցության ժամանակ ռազմական դրություն մտցնելու նպատակների և պատճառների, ինչպես նաև Պաշտպանության կոմիտեի ստեղծման անհրաժեշտության մասին լրատվությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը: Նշվեց, որ կատարված փոփոխությունների հիմնական նպատակը՝ բոլոր տեսակի ձեռնարկությունների և […]

Բոլոր ճակատներում կասեցվել է թշնամու գրոհը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248) Օգոստոսի 18-ին պատերազմական գործողությունները ԼՂՀ սահմաններում շարունակվում էին: Առավել լարված էր իրավիճակը Մարտունու շրջանում, որտեղ թշնամին հարձակում էր ձեռնարկել երկու ճակատով՝ Ճարտար գյուղի հարավային պաշտպանական դիրքերի և Աբդալ-Գյուլաբլի գյուղերի կողմից, դեպի Մյուրիշենի գյուղի բարձունքները: Երկու ուղղություններում էլ թշնամու գրոհը հետ է մղվել: Ճարտար գյուղի մոտ ադրբեջանցիները տվել են […]

Իրավիճակը Սյունիքի սահմաններում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ. Վերջին երեք օրերին միջադեպեր են արձանագրվել Մեղրիի շրջանում և մարդասիրական միջանցքի գոտու հարավում: Օգոստոսի 13-ի երեկոյան Ադրբեջանի Զանգելանի և Օրդուբադի շրջանների տարածքից գնդակոծվել են Մեղրու շրջանի սահմանամերձ բնակավայրերը: Տուժածներ չկան: Օգոստոսի 14-ի և 15-ի գիշերվա ժամերին շարունակվել են հակառակորդի կրակոցները մարդասիրական միջանցքի հարավային պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Օգոստոսի 15-ին ժամը 19-ից մինչև […]

Քրեական տեղեկատու

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Ըստ ՆԳ նախարարության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի, օգոստոսի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրվել է 40 հանցագործություն, այդ թվում, մարմնական վնասվածքի՝ 3, ավազակային հարձակման՝ 1, կողոպուտի՝ 2, ավտոմեքենայի առեւանգման՝ 6 դեպք։ Կատարվել է պետական-հասարակական ունեցվածքի՝ 8, անձնական ունեցվածքի՝ 9, բնակարանային 10 գողություն։ Բացահայտվել է 23 հանցագործություն։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 13 քաղաքացի ստացել […]

Աբխազիայի վրացիները բողոքում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Աբխազական խորհրդարանի վրացական խմբակցությունը բողոք է հայտնել Աբխազիայում հակավրացական քաղաքականության կապակցությամբ։ Սուխումում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ հանրապետությունում հաճախակի է դարձել վրացիների ազատումն աշխատանքից եւ նրանց աբխազներով փոխարինելը։ Սակայն կոնկրետ ազգանուններ չեն նշվում։

Գնացքները կպաշտպանեն զինվորականները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Վրաստանի Պետխորհուրդը Արեւմտյան Վրաստանով անցնող գնացքների պաշտպանությունը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը,– հայտարարել են Մոսկվայում հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատողները։ Ենթադրվում է, որ այդ նպատակով կառանձնացվի 1800 զինծառայող։ Այս քայլերը ձեռնարկվում են Արեւմտյան Վրաստանում մարդատար եւ ապրանքատար գնացքների վրա հաճախակի դարձած թալանչիական հարձակումների դեմ պայքարելու նպատակով, որոնք սովորաբար ձեռնարկվում են Վրաստանի […]
Page 79 of 106« First...506070«7778798081 » 90100...Last »

Categories

Archives