November 28, 2024

Tag Archives: Երկիր

Ամենամեծ օրենքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250) ՀՀ պաշտպանության նախարարի աոաջին տեղակալ, ՀՀ զինված ուժերի հրամանատար գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ մեր թերթի օգոստոսի 20-ի համարում՝ հրապարակված հարցազրույցում հրամանատարը մտահոգություն էր հայտնել զորակոչի վերաբերյալ։ Իրոք, չափազանց ծանր, բայց եւ հրատապ լուծում պահանջող հարց է, առանց որի անկասկած կձախողվի ազգային բանակի ստեղծման նոր-նոր սկսված գործընթացը։ Հիմնահարցն ունի եւ […]

Մ. Ռաֆայելիի՝ Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250) Այսօր ՀՀ արտաքին գործոց նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ուղերձ է հղել Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մ. Ռաֆայելիին՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Հայաստան կատարելիք այցելության կապակցությամբ։ Ուղերձում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են նեցուկ կանգնել նրա առաքելությանը։

Ուղերձ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250) ՀՀ արտաքին գործոց նախարարի տեղակալ Արման Նավասարդյանը՝ նախարարությունում կայացած մամլո ասուլիսում նշել է, որ օրերս ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ա. Արզումանյանը ուղերձ է հղել Անվտանգության խորհրդի նախագահին, որով Հայաստանը պահանջել է շտապ հրավիրել Անվտանգության խորհրղի նիստ եւ քննարկել ԼՂ Հանրապետությունում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված ծանր կացությունը։ Մանրամասնորեն […]

Քննարկվել է ճգնաժամից դուրս գալու ծրագիրը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250) Ադրբեջանի Նախարարների կաբինետի նիստում քննության է առնվել հանրապետությունը ճգնաժամից դուրս բերելու ծրագիրը։ Ծրագրի հեղինակներից մեկի՝ պետտնտպլանի նախագահ ակադեմիկոս Էլենզադեի կարծիքով, Ադրբեջանի ներկայիս գլխավոր խնդիրը ոչ այնքան խոշորածավալ բարեփոխումներ իրականացնելն է, որքան ավանդական տնտեսական կապերի փլուզման ու Հայաստանի հետ պատերազմի հետեւանքով քայքայվող տնտեսության կայունացումը: Ծրագրով նախատեսվում է արտասահմանյան ներդրումների […]

Պահանջվել է ազատ արձակել Ադրբեջանում կալանված ռուս սպաներին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250) Դաշնակցային Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պահանջել է անհապաղ ագատ արձակել օգոստոսի 11-12-ին Քյուրդամիր քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից ապօրինաբար ձերբակալված ռուսաստանցի երկու սպաներին։ Այդ մասին «Ինտերֆաքսին» հաղորդել են Ռուսաստանի զինվորական գերատեսչության մամլո կենտրոնում։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ կալանվածներին կասկածում են լրտեսության մեջ։ Պաշտպանության նախարարությունում գտնում են, որ նման մեղադրանքները […]

Աբխազիայում մի քանի տասնյակ հայեր են զոհվել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250) Ինչպես հաղորդել են Աբխագիայից, վրացական կողմից մարտական գործողություններին մասնակցում է մոտ 5000 զինվոր, որոնց թվում կան թմրամոլներ, բանտերից բաց թողնված հանցագործներ։ Նրանց տեխնիկական հագեցվածությունը կազմում է 50 հրասայլ, 5 ուղղաթիռ, որոնց անձնակազմերում կան ռուս վարձկաններ։ Պետխորհրդի զորքերը թալանամ են Աբխազիայի գույքը, փոխադրամիջոցները, հիմնարկները՝ թալանվածը տեղափոխելով Վրաստան։ Աբխազիայի հայ […]

Ուղղաթիռներից գնդակոծվել է Կապանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250) Ի թիվս հանրապետության սահմանային մյուս շրջանների, գնդակոծվել են Կապան քաղաքը եւ նուս շրջակա գյուղերը։ Օգոստոսի 19-ին Կուբաթլիի շրջանի տարածքից «Գրադ» կայանքի 500-ից ավելի հրթիռներ ընկել են Դավիթ Բեկ, Կաղնուտ, Սյունիքի սովխոզ, Ուժանիա, Ագարակ գյուղերի վրա։ Վեց մարդ վիրավորվել է։ Օգոստոսի 20-ին ադրբեջանական երեք ուղղաթիռներ գնդակոծել են Կապանը եւ […]

Հրետակոծությունները շարունակվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250) Նախնական պայմանավորվածության համաձայն, օգոստոսի 20-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի եւ Տավուշի իշխանությունների միջեւ պետք է բանակցություններ տեղի ունենային գյուղատնտեսական աշխատանքներին չխոչընդոտելու նպատակով, սակայն հակառակորդ կողմը ոչ միայն չներկայացավ բանակցություններին, այլեւ սկսեց վայրի գնդակոծություն։ Նույն օրվա գիշերը հրետակոծվեց Պառավաքար գյուղը։ Վիրավորվել է մեկ բնակիչ, ավերածություններ չկան։ Օգոստոսի 21-ի առավոտյան հրետակոծվում […]

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը համառ մարտեր են մղում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250) ԼՂՀ սահմանամերձ շրջաններում դարձյալ իրավիճակը լարված է։  Օգոստոսի 20-ին Ադրբեջանի ագգային բանակը, զրահատեխնիկայի և հրասայլերի աջակցությամբ հարձակում են ձեռնարկել Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ եւ Մեհմանա գյուղերի ուղղությամբ: Առանձնապես թեժ մարտեր են ընթացել Գյուլաթաղ գյուղի մատույցներում, որտեղ հայերին հաջողվել է ոչնչացնել թշնամու 60 զինյալների: Ըստ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի մամլո […]

Որոշում՝ զորքերի դուրսբերման մասին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 օգոստոսի, 1992թ., թիվ 160 (249) Վրաստանի Պետխորհրդի նախագահությունը չորեքշաբթի օրը որոշել է վրացական զորքերը դուրս բերել Սուխումից՝ «իրադրությունը մեղմելու» նպատակով: Վրացական ստորաբաժանումները կհանվեն քաղաքից և որոշ ժամանակ կմնան նրա մոտակայքում: Դուրսբերման ճշգրիտ ժամկետները կսահմանվեն Աբխազիայի ղեկավարության հետ բանակցելուց հետո: Վրաստանի ՆԳ նախարարության մամլո կենտրոնում լրագրողներին հաղորդել են, որ անցած գիշեր Սուխումում իրավիճակը տագնապալից […]

Categories

Archives