November 27, 2024

Tag Archives: Երկիր

Գագրան կարող է գրոհի ենթարկվել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) Գագրա քաղաքի պարետատան տվյալներով, Պիրցունդա քաղաքից մի փոքր հարավ հանգրվանել է Կովկասի լեռնական ժողովուրդների համադաշնության 300 աշխարհազորայիններից բաղկացած մի խմբավորում: Գագրայի իշխանությունները չեն բացառում, որ խմբավորումը կփորձի գրոհել քաղաքը: Սակայն վրացական զորքերի հրամանատարության կարծիքով, գրոհը դժվար թե հաջողությամբ պսակվի, քանի որ «Վրաստանի կառավարական ուժերը թվաքանակի և միջոցների զգալի […]

Պարտիզանական պայքար Աբխազիայում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) «Աբխազական գվարդիաները անցած գիշերվա ընթացքում Օչամչիրիի և Սուխումի շրջաններում ակտիվ պարտիզանական գործողություններ են իրագործել»,- «Ինտերֆաքսին» հաղորդել են աբխազական խորհրդարանի մամլո ծառայությունում: Աբխազական կազմավորումները 1.5կմ մխրճվել էին Գագրա քաղաք, սակայն հետո ստիպված են եղել հետ ընկրկել: Չհաստատված տվյալներով, վրացիները այդ ընդհարման ժամանակ մոտ 30 մարդ են կորցրել:

Աբխազիայի հայկական համայնքը օգնություն է խնդրում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ՀՀ Գերագույն խորհրդին Աբխազիայի մոտ 100 հազար բնակչություն ունեցող համայնքը, որը տեղայնացմամբ և տեսակարար կշռով կարևոր հայկական գաղութներից մեկն է, այսօր Վրաստանի «դեմոկրատական» կոչված կառավարության գործողությունները հետևանքով ենթական է ֆիզիկական բնաջնջման կամ նորից ստիպված է գաղթի ճամփան բռնել: Սույն թվականի օգոստոսի 14-ից սկսած վրացական […]

Ընդհարում Կոշի ուղղիչ աշխատանքային գաղութում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) ՀՀ ՆԳ նախարարության Կոշի ուղղիչ աշխատանքային գաղութում մի քանի օր է, ինչ արտակարգ լարված իրավիճակ է ստեղծվել: Կալանավայրում տիրող ծանր պայմաններից, ներբանտային ինչ-ինչ վեճերից ու վիճաբանություններից հետո կալանավորները դիմել են հուսահատ քայլի: Հարձակվելով հսկիչների վրա՝ նրանցից 23-ը դուրս են եկել բանտի տարածքից և անհետացել: Տագնապի ահազանգով Կոշ են […]

Հացի գրամների միլիոնանոց գործը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) Բոլորովին ցանկություն չունեի անդրադառնալ հացի չարչրկված հարցին, եթե չլիներ խիստ պատասխանատու անձի անպատասխանատու դիտողությունը:  Ուշադրությունս գրավեց ՆԳ նախարարի հեռուստաելույթի մի փոքր հատված: Հարցին, թե ինչու ՆԳՆ-ն չի զբաղվում «հացի գործով», ի զարմանս հավանաբար շատ-շատերի՝ նախարարը պատասխանեց, թե եղածը 300-350 գրամի հարց է… Եվ ընդհանրապես ավելի լավ է զբաղվել […]

Ո՞ւմ ենք խաբում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) Կիրակի եթեր դուրս չեկավ «Օր յոթերորդ» հաղորդումը Այսօր կարող ենք համարձակորեն ասել, որ Հեռուստապետկոմի ղեկավարության քրտնաջան աշխատանքի, գործին անմոռաց նվիրվածության շնորհիվ հեռուստատեսությունը լիովին հասել է իր բարձրագույն նպատակին՝ այն, իրոք դարձել է մեր կյանքի հայելին. Նույն խառնափնթորությունը, նույն գորշությունը, ճկուն դիվանագիտության նույն դրոշը: Բազմաթիվ հաղորդաշարեր (շատ դեպքերում միայն […]

Արտասահմանյան ներդրումները Ադրբեջանին դուրս կբերեն ճգնաժամից

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) «Ազերնեվթ» կոնցեռնի փոխնախագահ Վ. Ալեսկերովը հայտնել է, որ եթե մոտ ժամանակներս չավելանան ինվեստիցիոն ներդրումները Ադրբեջանի նավթարդյունաբերության մեջ, ապա երկու-երեք տարուց հետո հանրապետությունը հազիվ թե կարողանա իրեն բավարարել սեփական արտադրության նավթով և նավթամթերքներով: Ադրբեջանում արտադրում են 11մլն տոննա նավթ, որի 8,5 մլն տոննան բավարարում է հանրապետության պահանջները: Վ. Ալեսկերովը […]

Ռազմական գործողությունները Աբխազիայում շարունակվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) Օգոստոսի 22-23-ը, շարունակվում էին աբխազ մարտիկների ռազմական գործողությունները Օչամչիրի շրջանում: Ըստ Թբիլիսիից ստացված տվյալների, աբխազ գվարդիականները պայթեցրել են Կոտոր գետի վրայի 70 մետրանոց ավտոմոբիլային կամուրջը և դրանով արգելել են բռնազավթիչների՝ Աբխազիայից դուրս տանել ժողովրդից կողոպտված գույքն ու հարստությունը: Ըստ մի շարք աղբյուրների, Թբիլիսիում վրացական ոստիկանությունը բերվել է լրիվ […]

Մարի Ռաֆայելին այսօր կժամանի Երևան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) Այսօր Բաքվից Երևան կժամանի ԵԱՀԽ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղին նվիրված Մինսկի միջազգային կոնֆերանսի նախագահ Մարիո Ռաֆայելին: Ինչպես «Սնարքի» թղթակցին հայտնեցին Հայաստանի նախագահի մամլո կենտրոնում նախատեսվում է Ռաֆայելիի հանդիպումը Տեր-Պետրոսյանի հետ: Այցի նախօրյակին Հայաստանի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Ռաֆայելիին նամակ էր հղել՝ հայտնելով Հայաստանի շահագրգռվածությունը ղարաբաղյան կոնֆլիկտի շուտափույթ խաղաղ […]

Աբխազիայի հայերը ենթարկվում են բռնության

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) Աբխազիայի ողջ հայ բնակչությունը, բացի Գուդաուտիի շրջանում բնակվող հայերից, ենթարկվում է զանգվածային բռնությունների: Այդ մասին «Սնարքի» թղթակցին հայտնել է Աբխազիայի Գերագույն խորհրդի մամլո կենտրոնի աշխատակից Ջեմմա Մացոյանը: Վրաստանի ազգային գվարդիայի ստորաբաժանումները հրասայլերով և զրահապատ մեքենաներով ներխուժում են հայկական գյուղեր, քանդում բնակելի տները, ոչնչացնում բանջարանոցներն ու ցանքատարածությունները, հափշտակում անձնական […]

Categories

Archives