November 28, 2024

Tag Archives: Երկիր

Հիմնական հակասությունները՝ Արցախի խնդրում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Ռուբեն Շուգարյանի մամլո ասուլիսը Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի մամլո քարտուղար Ռ. Շուգարյանի հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձավ վերջին շաբաթվա իրադարձություններին: Խոսելով թուրքական մի պատվիրակության Հայստան կատարած այցի մասին, Ռ. Շուգարյանն ասաց, որ հանդիպումների ընթացքում հաջողվեց հստակեցնել Հայաստանի և Թուրքիայի տեսակետների միջև եղած հակասություններն ու ընդհանրությունները: […]

Գույժ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) ՀՅ դաշնակցության Հայաստանի Կենտրոնական Կոմիտեն, ՀՅԴ Արցախի և պատասխանատու մարմինները գուժում են հերոսական մահը Արցախի բանակի առաջին վաշտի հրամանատար, հավատավոր դաշնակցական ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ (ԱՍԿՈԼԿԱ), որը զոհվեց օգոստոսի 23-ին, Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի շրջակայքում՝ թշնամու դեմ մարտնչելիս: Աշոտ Ղուլյան — Ասկոլկա (բեկոր) Ծնվ. 1959թ. Բաքվում: Այնուհետև տեղափոխվել է հարազատ գյուղ՝ […]

238 հազար ադրբեջանցիներ հեռացել են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ 1992 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ մարտական գործողությունների գոտում իրենց մշտական բնակության վայրերից հեռացել են հանրապետության 238 հազար քաղաքացիներ: Նրանց մեծ մասը՝ ավելի քան 56 հազարը, հանգրվանել է Բաքվում: 8 հազարից ավելի փախստականները տեղավորվել են Մինգեչաուր քաղաքում, մոտ 6 հազարը՝ Սումգայիթում:

Ռուսաստանի սպաները ազատ են արձակվել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Օգոստոսի 12-ին Քյուրդամիր քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից ապօրինի  կալանված ռուսաստանյան զինված ուժերի սպաներ Մ. Կուզնեցովը և Վ. Մորոզովը ազատ են արձակվել: Ինչպես հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բողոքել էր Ադրբեջանի նմանօրինակ գործողությունների դեմ՝ դրանք գնահատելով «անթույլատրելի»:

Գ. Պետրոսյան-Ռաֆայելի հանդիպումը Երևանում հնարավոր չէ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) «Ելնելով այն հանգամանքից, որ կտրուկ սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ կապված Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ շարունակվող ագրեսիայի հետ, իմ այցելությունը Երևան, Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելի հետ հանդիպման համար հնարավոր չէ»,- «Սնարքի» թղթակցին հայտնել է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը: Միաժամանակ նա հույս է […]

Մ. Ռաֆայելին ժամանեց Երևան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Օգոստոսի 25-ի երեկոյան Երևան ժամանեց ԵԱՀԽ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված Մինսկի միջազգային խորհրդաժողովի նախագահ, իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելին: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Ռաֆայելիին դիմավորել է ՀՀ արտաքին գործոց նախարարի տեղակալ Գևորգ Ղազինյանը: Ժամը 8:30-ին Մարիո Ռաֆայելիին ընդունել է ՀՀ արտաքին գործոց նախարար Րաֆֆի Հովհանիսյանը: Այսօր Ռաֆայելիին կընդունի ՀՀ նախագահ […]

Շարունակվում է ԼՂՀ շրջանների ռմբակոծումը ադրբեջանական օդուժի կողմից

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) ԼՂՀ տարածքում ռազմական իրավիճակը մնում է լարված: Օգոստոսի 24-ի երեկոյան և 25-ի առավոտյան թեժ մարտեր են ընթացել Մարտակերտի շրջանի Դրմբոն և Գյուլիթաղ գյուղերի մոտ: Ադրբեջանի ազգային բանակի զինյալները միայն օդուժի աջակցությամբ են կարողացել պահել իրենց դիրքերը Դրմբոն գյուղի մոտ: Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանցիները ունեին զրահատեխնիկայի և կենդանի ուժի […]

5 զոհ, 4 վիրավոր Կապանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Օգոստոսի 24-ի առավոտյան ժամը 10-ից Կուբաթլիի և Զանգելանի շրջաններից վերսկսվել է Կապան քաղաքի և շրջանի գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերի ուժեղ հրետակոծությունը զենքի տարբեր տեսակներից: Մեծ ավերվածություններ կան Կապանում և սահմանամերձ գյուղերում: Կապանում զոհվել է մեկ, վիրավորվել 4 խաղաղ բնակիչ: Սրաշեն գյուղի մոտ ծավալված թեժ մարտերի ընթացքում զոհվել է գյուղի […]

Գորիսը՝ թշնամու ուղիղ նշանառության տակ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Լուսանկարը՝ Հ. Թադևոսյանի

Մերժվել է Աջարիայի միջնորդությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) Աջարիայի ԳԽ նախագահ Ասլան Աբաշիձեն Բաթումում վրաց-աբխազական բանակցություններ կազմակերպելու համար իր միջնորդությունն է առաջարկել Աբխազիայի խորհրդարանի նախագահ Վլադիսլավ Արձինբային: Ընդորում, նա երաշխավորել է բանակցությունների մասնակիցների անձեռնմխելիությունը և որպես երաշխիք հայտարարել է, որ համաձայն է իր ընտանիքը Գուդաուտա ուղարկել բանակցությունների ընթացքում այնտեղ որպես պատանդ մնալու համար: Սակայն, Աբխազիայի խորհրդարանի […]

Categories

Archives